Երեկ Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան շենքի մոտ, տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիան, որին մասնակցել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մարդիկ եկել էին ազգային դրոշներով ու պաստառներով, հնչում էին միասնության, համերաշխության և Հայ առաքելական եկեղեցուն սատարելու կարգախոսներ։ Մասնակիցները շեշտում էին, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարի շարունակում է մնալ հոգևոր հենասյուն և ազգային ինքնության խորհրդանիշ։ Ելույթներում հնչում էր այն միտքը, որ հենց Եկեղեցին է օգնել ժողովրդին հաղթահարել պատերազմները, փորձություններն ու ողբերգությունները, ներառյալ Ցեղասպանությունը, և այսօր կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։
Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել հոգևորականների և հասարակական գործիչների ձերբակալությունների ու կալանավորումների կապակցությամբ, որոնց թվում են Հայ առաքելական եկեղեցու սրբազաններ Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը, Բագրատ Գալստանյանը, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանը։ Հանրահավաքի մասնակիցների պահանջների թվում են ձերբակալվածների ազատ արձակումը, ծխականների նկատմամբ ճնշումների դադարեցումը, քաղաքական հետապնդումներից հրաժարումը և ապագա ընտրությունների համար թափանցիկ պայմանների ապահովումը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































