Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ. Բաբայան

Ապրիլ 03,2026 16:24 Share

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ՖԲ գրառումը.

Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը:

Թեեւ հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ հենց այդ ձայնագրություններով անգամ ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի եւ Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք:

Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունը որեւէ առնչություն չեն ունեցել եւ չունեն ընտրակաշառքների հետ:

Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930