Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկկողմ առևտուր է հաստատվում․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 20,2026 10:24 Share

«Իրականում խաղաղության ինստիտուցիոնալացումը սկսված է։ Այն ունի նաև դե յուրե պարտադիր իրավական հիմք․ խոսքը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին է, որը երկու երկրների փոխվարչապետերի կողմից ստեղծվել է, ապա երկու երկրներում անցել վավերացման ընթացակարգ՝ դառնալով երկու երկրների իրավական համակարգի անբաժան մաս։ Այդտեղ արձանագրված է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բազային սկզբունքը Ալմաթայի հռչակագիրն է, որը նշանակում է անկախ Հայաստանի տարածքը նույնն է, ինչ խորհրդային Հայաստանի տարածքը, Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ»,-ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև թվարկեց, թե ըստ իրենց ծրագրի՝ որոնք են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը․ «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերն են սահմանազատման գործընթացի շարունակություն, ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը, ՀՀ-ի և Ադրբեջան միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրում, վավերացում, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործում։ Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն, քաղհասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարևոր գործիքներ են, և ՔՊ-ն կքաջալերի ու կաջակցի այդ ուղղության ակտիվացմանը ՀՀ-ի և Ադրբեջանի համար։ Ուրախությամբ արձանագրում եմ, որ արդեն իսկ որոշակի ծրագրեր իրականություն են դառնում․ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտուր է փոքր քայլերով հաստատվում, քաղհասարակության ներկայացուցիչների շփումները կոնկրետ հունի մեջ են ընկած։ Համոզված եմ, որ առաջիկայում նաև գործարար կապեր կհաստատվեն»։

ՔՊ ծրագրի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930