ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ին հրավիրած արտահերթ նիստում դիտարկեց առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու նպատակով քաղաքական ուժերին ժամանակ տալու հարցը։ Ըստ գործող կարգի՝ ներկայացված փաստաթղթերի փաթեթում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար տրվում է 48 ժամ։
6 քաղաքական ուժ, ըստ ԿԸՀ-ի օրակարգի նախագծի, պետք է ուղղի անճշտությունները։ Այդ ուժերն են՝ «Ազգային ժողովրդավարական բեւեռ համահայկական» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Ալյանս», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցությունները։
Մինչ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնում էր օրակարգը, «Քոչարի ազգային վերածնունդ ու ազգային զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը ընդհատեց նրան՝ առաջարկելով նիստը հետաձգել։ «Մեզ հնարավորություն չեք տվել օգտահաշիվ բացելու, առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են։ Նիստը հետաձգեք»,-ասաց նա։ Ըստ նրա ԿԸՀ-ն պայմաններ չի ապահովել ։ ԿԸՀ նախագահն առարկեց՝ նշելով, որ բոլորի համար պայմանները նույն էին։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































