Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք աջակցո՞ւմ եք Փաշինյանին ընտրություններից մեկ ամիս առաջ, ձեր այդ աջակցությունն օտարերկրյա միջամտությո՞ւն չէ»․ ֆրանսիացի լրագրողի հարցը՝ Մակրոնին

Մայիս 05,2026 17:00 Share

«Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններում, արդյոք դուք այստեղ՝ Երեւանում աջակցո՞ւմ եք վարչապետ Փաշինյանին ընտրություններից մեկ ամիս առաջ։ Արդյոք ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ»,- այսօր Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հարցրեց ֆրանսիացի լրագրողը։

Մակրոնն ի պատասխան ասաց․ «Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես դա արել եմ Մայա Սանդուին աջակցելով, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրությանը։ Ես լիովին ստանձնում եմ այս որոշումը՝ այստեղ գալով պաշտպանելով Եվրոպայի որոշումները։ Բայց դա նույնը չէ, ինչ տեղեկատվության մանիպուլյացիան է ԶԼՄ-ների միջոցով՝ կեղծ տեղեկատվության միջոցով փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սա է, եւ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ պետությունների ղեկավարներ բացահայտ գնացել են աջակցելու Մոլդովային, չի կարելի այստեղ խոսել միջամտության մասին։ Այստեղ բաց երեսով միջամտություն է, եւ ի հակառակ՝ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ փաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը՝ որպես Ֆրանսիայի նախագահ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մակրոնն անդրադարձավ նաեւ հարցին, թե ապագայում Հայաստանին որպես Եվրոպայի մաս տեսնո՞ւմ է։ «Այո, եւ ես կարծում եմ, որ սա ճիշտ ընտրություն է։ Ո՞րն է Հայաստանի ապագան, եթե ոչ եվրոպական ապագան։ Սա միակն է, որը կարող է երաշխավորել խաղաղություն եւ հավասարակշռություն»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031