Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ»․ Մակրոնին Գյումրիից ճանապարհեցին Ֆրանսիա

Մայիս 05,2026 23:15 Share

Այսօր Գյումրիում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ «Երաժշտական կամուրջ․ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգի ընթացքում պարբերաբար հնչում էր խաղաղության քարոզը։

«Ֆրանսիայի Հանրապետությունը բազմիցս ապացուցել է, որ գիտի հայրենիքի ու խաղաղության արժեքը, ու վստահորեն հենց սա է Հայաստանից դեպի Ֆրանսիա ձգվող խաղաղության կամուրջի հիմնաքարը», -ասվեց համերգի ընթացքում։

Հնչեցին Շառլ Ազնավուրի երգերը, ելույթ ունեցան նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, գյումրեցի երգչուհի Մաշա Մնջոյանը, Տաթև Ասատրյանը, Էրիկ Կարապետյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր Սերգեյ Սմբատյան), Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը։

Մակրոնը ևս ելույթ ունեցավ ՝ հիշելով երկրաշարժի դաժան օրերը։

«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբեր ամիսը, երբ ժամացույցները կանգ առան, երբ ամբողջ քաղաքը քարացավ, աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց՝ 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության։ Եվ Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո նոր գարուններ եկան։

Եվ մեկնելուց առաջ ցանկանում էի ձեզ ասել՝ մեկնելուց առաջ չափազանց հպարտ եմ լինել այստեղ՝ ձեր կողքին։ Մենք գիտենք այն բոլոր դժվարությունները, որոնց միջով դուք անցել եք այս վերջին տարիներին։ Եվ քանի Գյումրին այստեղ է, Հայաստանն առաջ է գնում խաղաղությամբ, կայունությամբ՝ Եվրոպայի կողքին։ եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988 թվականի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա»։

Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին, դիմելով գյումրեցիներին, ասաց․ «Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չի պատկերացնում, թե առանց ձեզ՝ բոլորիդ ողջունելու ոնց է հեռանալու ինքը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս ջերմ ընդունելության համար։ Երբ Ֆրանսիայում նախագահ Մակրոնի հետ խոսում էի՝ ասում էի, դուք Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն էլ ասում էր՝ դե լավ, երևի չափազանցնում ես։

Հիմա, երբ որ անընդհատ այսպիսի տեսարան է լինում, ես իրեն, հիշեցնում եմ, ասում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»։

Նախագահ Մակրոնին ճանապարհեցին ծափահարություններով։ Ինչպես տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը, սրանով նրա պետական այցը Հայաստան ավարտվում է, վերադառնում է Ֆրանսիա, գնում են օդնավակայան՝ նրան ճանապարհելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031