Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյան. «Սամվել Կարապետյանը նման բան չի ասել։ Սա ՔՊ-ի սուտն է… Այս էջն էլ իրենք են սարքել»

Մայիս 06,2026 15:50 Share

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչ գործիքակազմով են աշխատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու այս իշխանությունը։

«Ինչքա՜ն սուտ բաներ են իրենք կարողանում տարածել։ Ու անգամ չեն խորշում այդ սուտը տարածելու նպատակով օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը։

Իմ հետեւում մի նկար է, որտեղ Հանրային հեռուստատեսության եթերով գրված է, թե ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է։ Եվ նկարներ են Ռուսաստանի դրոշի ֆոնին։

Մեր ուժը օֆիցիալ հայտարարել է, որ ոչ մեկին՝ բացի Սամվել Կարապետյանից, մենք մեր քվեն չենք տալու։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, մյուս բոլոր ուժերը հայտարարել են, որ ընդդիմադիր առաջին ուժին են իրենց ձայնը տալու։ Այսինքն, այսօր բոլոր հարցումերով դա «Ուժեղ Հայաստանն» է։ Մենք ոչ մի դեպքում բացի Սամվել Կարապետյանից՝ ուրիշի ձայն չենք տալու։

Բայց այս կեղծիքը օֆիցիալ տարածվում է Հանրային հեռուստատեսության եթերով։ Եվ չեն էլ ամաչում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

«Սա էլ՝ երկրորդ կեղծիքը, որ Սամվել Կարապետյանի նկարն են օգտագործում։ Հանրային հեռուստատեսության եթերով։ «Սրտացավ Հայաստան» էջ կա, որի նկարը Սամվել Կարապետյանն է, մեր ուժի ներկայացուցիչներն են։ Բայց էլի այս էջը մեզ հետ կապ չունի։ Սա ՔՊ-ի կողմից սարքած էջ է, որտեղ գրված է՝ իբր Սամվել Կարապետյանն ասել է, թե պետք է ամեն գնով օգնել մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Սամվել Կարապետյանը նման բան չի ասել։ Սա ՔՊ-ի սուտն է, կեղծ բան է, որը բազմաթիվ լրատվականներ տվել են, որ կեղծ է։ Այս էջն էլ իրենք են սարքել, որպեսզի սուտ տվյալներ տան։

Հայաստանը իր հարցերը չի լուծել, ինչ մնաց Ուկրաինայի հարցերը լուծի։ Այնպիսի վիճակի են բերել, որ հաստատ ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ իր խոսքերը հիմնավորելով կոնկրետ փաստեր ի ցույց դնելով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031