Մարիամ Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր հրապարակվեց Հայաստանի հանրային ռադիոյի դեմ իմ հայցով դատարանի վճիռը։ Դատարանն անվավեր ճանաչեց ինձ աշխատանքից ազատելու որոշումը և պարտավորեցրեց դրամական հատուցում տրամադրել։
Իսկ ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ.
Նախորդ տարվա նոյեմբերին խմբագրին հայտնեցի, որ բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հակասում են և քարոզչական ու թարգմանչական տեսանկյունից խնդրահարույց են: Ի պատասխան լսեցի հետևյալը. «Եթե իրանց չես ուզում թարգմանես, կարաս գնաս ընդեղ, որտեղ իրենց չեն թարգմանում», հետո՝ «Խելքդ գլուխդ հավաքի, թե չէ գիտես՝ ում ուզում եմ, հանում եմ գործից, քեզ էլ կհանեմ»։
Այս խոսակցությունից հետո, ինձ համար լիովին սպասելի սցենարով, սկսվեցին «ճնշման մեխանիզմներն» ու «կեղտ բռնոցիները»: Իսկ տարվա վերջին՝ դեկտեմբերի 30-ին, կադրերի բաժնից ստացա ծանուցում, որ մարտից հաստիքս կրճատվում է:
Գործի ողջ քննության ընթացքում չներկայացվեց որևէ փաստարկում, թե ինչով է պայմանավորված եղել հաստիքի կրճատումը և ինչպես է ստացվում, որ ոչ թե հաստիք է կրճատվում, այլ կրճատվում է հենց «իմ» հաստիքը:
Մարտից փաստաբաններիս հետ սկսեցինք դատական պրոցեսները: Շնորհակալությունս եմ հայտնում «Թաթոյան և ընկերներ» փաստաբանական ընկերությանը, մանավանդ Կարինե Հովհաննիսյանին և Արմեն Բաղդասարյանին՝ նոյեմբերից մինչև հիմա գործը խորությամբ ուսումնասիրելու և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Իսկ լրագրող ընկերներս հանգիստ կարող են լուսաբանել Հանրային ռադիոյի դեմ հերթական դատական վճիռը։


















































