ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե Թեհրանին չհաջողվի կանխել իր լիբանանյան դաշնակից «Հեզբոլա»-ի բռնությունները։
«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսի ուժերին (միջնորդ խմբավորումներին), որոնք խնդիրներ են ստեղծում։ Եթե դա չանի, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես արեցինք անցյալ շաբաթ, միայն թե այս անգամ՝ ավելի ուժգին»,- Truth սոցցանցում գրել է Թրամփը:


















































