Interfax. Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել են որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձ։
«Ի դեպ, Հայաստանի քաղաքական և արտաքին տնտեսական տատանումների օրինակով մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների հետևողական փորձերը՝ հարված հասցնելու այն ինտեգրացիոն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը», – ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ՝ նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով՝ տարածվում է այն պատրանքային պատկերացումը, թե հնարավոր է վերանայել պատմությունն ու այն ժողովուրդների աշխարհագրությունը, որոնք դարերով ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց։
«Նայելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ պարզ է, թե ինչ ողբերգության կարող է դա հանգեցնել», -ասել է Ուշակովը:


















































