Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը հաշվել գիտի ու տեսնում ու հաշվում է Վահագն Հովակիմյանի թվաբանությունը. Սողոյան

Հուլիս 01,2026 13:52 Share

ԿԸՀ-ն անգործություն է դրսևորել, և կարելի է ասել՝ չենք ունեցել ԿԸՀ, որը կապահովեր ազատ և հավասար ընտրական իրավունքի իրացումը։ Այն չի կատարել իր առաքելությունը։ Այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ այսօր 6-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումը։

Դաշինքի մյուս ներկայացուցիչ Տաթեւիկ Սողոյանն էլ ընդգծեց՝ ԿԸՀ-ն զրո վարչական վարույթ է իրականացրել։ Ըստ նրա՝ ընտրակաշառքների վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ԿԸՀ-ն պետք է տվյալներ պահանջեր, բոլոր կողմերին հրավիրեր, նրանց տար հավասար հնարավորություն խոսելու և եզրահանգեր, թե որ կողմն է փորձում ոչ իրավաչափ ազդել ընտրությունների վրա։

Դրա փոխարեն, ըստ Խուդոյանի, միայն անատամ գրություններ են ուղարկվել քննչական մարմիններին՝ խնդրելով չտրամադրել մասնակից ուժերի անունները։ Ստանալով ոչ իրավաչափ մերժում՝ ասել են. «Դե, չի լինի՝ չի լինի»։

Հանձնաժողովի քաղաքականացված անդամները, որոնք, ըստ Խուդոյանի, Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմամբ զբաղվել են ՔՊ-ի քարոզչությամբ, ունեցել են 25 հազար լիցենզավորված հանձնաժողովական, զարմանալիորեն, ԿԸՀ-ն չի կարողացել փոխարինել իրավախախտ հանձնաժողովականներին՝ ասելով՝ «Թող մասնակցեն ընտրություններին, հետո մի բան կմտածենք, Զատիկից հետո՝ կարմիր ձու»։

Խուդոյանի խոսքով՝ եթե ԿԸՀ-ի վերահսկողական գործառույթը վարչական վարույթների միջոցով չի աշխատելու, ապա ինչի՞ համար է այն ընդհանրապես.

«ԿԸՀ-ն առհասարակ ինչի՞ համար գոյություն ունի։ Եթե իրենց աշխատանքը պետք է սահմանափակվի միայն ընտրական միջոցառումներ, քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպելով, ապա ավելի լավ է ԿԸՀ-ն փակել, պետբյուջեից այդ գումարը հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները՝ դրոններով և Blackjack-ով»։

«Պարոն Վաղարշյան, ընտրողը զոմբի չէ, զգացմունքներ ունի, և այդ զգացմունքները ենթակա են ազդեցության։ Նրա վրա ամեն ինչ ազդում է։ Մենք ներկայացրել ենք, թե ինչ հետևողականությամբ են աշխատել իրավապահ մարմինները՝ հակաքարոզչություն անելու և ՔՊ-ի քարոզչությանը նպաստելու համար։

Ընտրողը նաև հաշվել գիտի և լավ է հասկանում Վահագն Հովակիմյանի թվաբանությունը»,- ընտրողների մասին զոմբիի տպավորություն ստացած ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանին դիմելով՝ շարունակեց Սողոյանը:

«Տիկին Սաֆարյան, ընտրողը նաև հոտառություն ունի։ Երբ ամբողջ տեղեկատվությունը չունի, նա հասկանում է, թե մթնոլորտն ինչպիսին է»,- դիմելով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին՝ հավելեց Խուդոյանը:

Ըստ Սողոյանի՝ ատելության խոսքի վերաբերյալ ՔՊ-ի գործընկերները տխուր փորձեր են անում իրենց առաջնորդի դասագրքային ատելության խոսքը՝ «կզացնելու եմ», «դու ինչի՞ չես զոհվել» և նման արտահայտությունները արդարացնել՝ պատճառաբանելով, թե դրանք ուղղված են եղել քաղաքական հակառակորդներին. «Դրանք ընդունելի չեն կարող լինել՝ անկախ նրանից, թե ում են ուղղված։ Ակնկալում եմ, որ Բարձր դատարանը կարձանագրի, որ վարչական ռեսուրս ունեցող առաջնորդի կողմից հնչեցվող նմանատիպ արտահայտությունները պետք է բացառվեն մեր քաղաքական խոսույթից»։

Խուդոյանն էլ եզրափակեց. «Երկակի ստանդարտներն ակնհայտ են. այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի ցլին։ Եթե խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի տարբեր զրպարտություններին և վիրավորանքներին, դրանք ներկայացվում են որպես սուր քաղաքական խոսք, իսկ եթե նույն ոճով մեղմ հակադարձում են իրենց, ապա տարբեր քաղաքացիներ խոշտանգվում են և «փռվում ասֆալտին»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031