Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է՝ ՀՀ ընտրողները զոմբիներ են. ինչ-որ մեկը ասաց՝ շուն-շանգյալ, վախեցան, գնացին իրենց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ, ուրախությունից նրան ընտրեցին. ՍԴ դատավոր

Հունիս 29,2026 17:17 Share

«Ո՞վ է ՀՀ քաղաքացին՝ որպես ընտրող, և ինչպե՞ս է ընտրությունը կատարում: Երբ կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ ՀՀ ընտրողը, ընտրազանգվածը, ինչ-որ զոմբիներ են. ինչ-որ մեկը ասաց՝ շուն-շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրենց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձրացավ, ուրախությունից… Այսքան պարզ չէ կյանքը, դուք ինչո՞ւ եք մարդկանց լրիվ ավտոմատի տեղ դրել, որ մատի մի շարժումից պատրաստ են հրամաններ կատարելու: Հնարավո՞ր չէ, որ ատելության խոսքը լրիվ հակառակ ազդեցությունն ունենա, երբ մարդը այդ թեկնածուից հիասթափվի ու չընտրի»,- այսօր Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը այս հարցը ուղղեց ընտրությունները վիճարկող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանն ասաց, որ առանձին գիտահետազոտական առարկա է, որ շատ տարբեր խառնվածքի, սոցիալական, կրթական, գիտակցական ցենզերով մարդիկ կան, իսկ իրավաբանության խնդիրն է որոշակի ընդհանուր չափանիշներ հանել, թե որոնք կարող են ազդել կամ չազդել ընտրական գործընթացում անձի ազատ կամարտահայտման վրա»,- ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։

Նրա խոսքով՝ ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի կիրառման տրամաբանությունն այն է, որ սահմանաչափեր են դրվում, որպեսզի հնարավորինս զսպեն. «Ինչու է, օրինակ, սահմանված ծախսերի 800 միլիոնի սահմանաչափը, որովհետև մարդիկ հասկանում են, որ հանրահավաքներն ունեն զվարճանքի կոմպոնենտ, որպեսզի ինչ-որ մեկը չկարողանա Ջենիֆեր Լոպես հրավիրի ու մեծ զանգվածներ հրավիրի դեպի այդ քաղաքական ուժը»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումների քննությունը, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930