Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բանակում 1-ին անգամ կարող է լինել կին կոնտր-ադմիրալ

Օգոստոս 04,2026 21:33 Share

Թուրքիայի նախագահական նստավայրում մեկնարկել է երկրի «Բարձրագույն զինվորական խորհրդի» նիստը, որտեղ քննարկվում է 332 գեներալի և ծովակալի ծառայողական առաջխաղացման հարցը։ Օրակարգի ամենաուշագրավ մասը կին ծովակալ Գյոքչեն Ֆըրաթի հնարավոր առաջխաղացումն է։ Նա հավակնում է կոնտր-ադմիրալի կոչմանը:

Եթե Ֆըրաթը ստանա այդ կոչումը, նա կդառնա Թուրքիայի պատմության մեջ առաջին կինը, ով հասել է նման բարձր զինվորական կոչման։

Հատկանշական է, որ Գյոքչեն Ֆըրաթն արդեն իսկ բազմաթիվ «առաջինների» հեղինակ է. նա եղել է Թուրքիայի առաջին կին նավապետը ռազմածովային ուժերում, իսկ 2023-ին դարձել էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին կին ծովակալը։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել