Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի 10-ից սկսած՝ ՀՀ-ի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկվել․ ընտրությունների արդյունքները թղթային են»․ Վահագն Հովակիմյան

Սեպտեմբեր 18,2026 14:30 Share

«Կիբերհարձակում է եղել, ի՞նչ հանցագործության մասին հաղորդում, դա ուրիշ է»,- լրագրողների փաստմանը՝ երեկ ԱԺ-ում ԿԸՀ գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ընթացքում ԿԸՀ-ի էլեկտրոնային համակարգը ենթարկվել է աննախադեպ կիբերհարձակման, և հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրե՞լ է այդ մասին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հարցին՝ ո՞ր երկրից է եղել հարձակումը, ի՞նչ սերվերներից, ԿԸՀ նախագահն ի պատասխան ասաց, որ չգիտի․ «Մայիսի 10-ից սկսած՝ ՀՀ-ի տարբեր համակարգեր պարբերաբար կիբերհարձակման են ենթարկվել։ Ես կիբերանվտանգության մասնագետ չեմ, կա մասնագիտացված կառույց։ Ես մանրամասները չգիտեմ․ դա Ներսես Երիցյանի գլխավորած կառույցն է»։

Լրագրողների հարցին՝ այդ հարձակումը կասկածի տակ չի՞ դնում ընտրությունների արդյունքները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Մեր ընտրությունների արդյունքները թղթային են, բոլոր մասնակից կուսակցությունները, դիտորդները կարող են ունենալ այդ արձանագրությունները, որը բոլորի ձեռքին կա։ Եթե հաջողվեր համակարգին վնաս տալ, օնլայն հրապարակումներն էին դադարելու։ Արդյունքները թղթային են։ ԿԸՀ-ում արձանագրությունների վերջին վերահաշվարկից հետո բոլորը կա, ավելին՝ մեզ մոտ դա թվայնացված էլ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930