Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Իշխանություններից պետք է պահանջել բոլոր տեսակի մենաշնորհներից զրկել բոլորին»

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ պետք է անել ամեն ինչ-որ երիտասարդությունը հասկանա, որ իր ճակատագրի եւ իր երկրի տերն ինքն է

Հոսանքի թանկացման ֆոնին Եվրահանձնաժողովը շիրակցիներին առաջարկում է այլընտրանքային, էժան էներգիա

Այսօր Շիրակի մարզպետարանում գյուղապետերին առաջարկվում էր որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային միջոց օգտագործել այսպես ասած «կանաչ էներգիան», որը կմեղմի աղքատ մարզում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Կանաչ էներգիա» ծրագրի տևողությունը երկու տարի է՝ 2015-2017 թվականները, ու արժեքը 319,475 եվրո, ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման կորպորացիայի կողմից: Այն նպատակ ունի Շիրակի մարզի համայնքներում ներդնել վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաներ, օրինակ՝ կենսագազի ստացման,

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

Նազարյանն ու հանձնաժողովը Բիբինին փորձում էին «նեղը գցել» (Տեսանյութ) 

«Ես կապնվեցի Բիբինի հետ, ասեցի՝ ի՞նչ պատմություն է սա». Իր հեռախոսազրույցից մանրամասներ է պատմում Ռոբերտ Նազարյանը

Ավտոբուսի ուղևորի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընկել է ասֆալտապատ գետնին:

Բաղրամյանի դեպքերից տուժած լրագրողին առաջարկել են փոխհատուցում` պայմանով, որ քրեական գործ հարուցելու մասին դիմումը ետ վերցնի

Մինչև այժմ Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նստացույցը լուսաբանող բռնության ենթարկված լրագրողները չեն ստացել փոխհատուցում: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանության օպերացիայի հետեւանքով ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների շուրջ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, վնասվել կամ կոտրվել են լրագրողների աշխատանքային գործիքները, առգրավվել տեսանկարահանող սարքավորումներն ու հիշողության

Պլանային ջրանջատում Արաբկիրում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի   10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Արաբկիր 38, Կալենցի, Քեռու, Բարբյուսի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:     08.07.2015թ.                                                                      «Երևան Ջուր» ՓԲԸ

Դոլարի գինը կազմել է 475.5 դրամ

Հուլիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Ֆեդյա Գսպոյան. «Ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, որ պետք է ֆոլաթթու ընդունեն» (Տեսանյութ) 

Ֆեդյա Գսպոյանին մտահոգում է համատարած ալյուրը հարստացնելու հանգամանքը

ՀԾԿՀ-ն խախտեց «Լեզվի մասին» օրենքը

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվում էր նաև Հայաստանի էլեկտրական ցանցերին տուգանելու հարցը: Նիստին ՀէՑ-ի տեսակետը ներկայացնում էր կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ով ելույթ էր ունենում ռուսերեն լեզվով: Համաձայն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են նման դեպքում ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն

Հայ պատվիրակները Հելիսինկիում բարդ դրության մեջ են հայտնվել

ԵԱՀԿ ամփոփիչ փաստաթղթերում ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասվում է տարածքային ամբողջականության սկզբունքին

Ամատունի Վիրաբյան. «Պարտադիր չէ, որ արխիվային բոլոր փաստաթղթերը թվայնացվեն»

Հայաստանի ազգային արխիվում պահվում է 350 մլն փաստաթուղթ, որից մոտ 1 մլն-ն է թվայնացվել վերջին հինգ տարվա ընթացքում:

Շրջակա միջավայրի մշտադիտարկումը կկազմակերպվի նպատակային

Կառավարությունը քննարկել և հաստատել է ՀՀ շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը: Կարգավորումը նպատակ ունի շրջակա միջավայրի նպատակային մշտադիտարկման միջոցով գնահատել բնակչության առողջության վրա միջավայրի բացասական ազդեցության ռիսկերը, անհրաժեշտության դեպքում վերանայել մշտադիտարկման կետերն ու դիտարկումների շրջանակները: Սևանա լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ ձկան և խեցգետնի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով հուլիսի 8-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վերաբաշխվել են անվճար ուսուցման տեղերը

Նախատեսվում է նաև անվճար ուսուցման տեղեր հատկացնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին:

Ինչո՞ւ են ջղաձգվում ռուսամետները

«Անշրջելիների» երբեմնի խոստումները Կրեմլին հօդս են ցնդել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին եւ հարկ էր համարել նկատել, թե հայաստանյան դեպքերի պատճառը տնտեսական է, սակայն փորձ է արվում գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ։ «Դուք գիտեք, թե ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի Մայդանը… Հայաստանի այս իրադարձություններում էլ կա այդ

ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին (Տեսանյութ) 

Բիբինն ասաց, որ չնայած քիչ ժամանակ ունեն, բայց կիրականացնեն ներդրումային ծրագիրը

Հայտարարություն. կոչ ենք անում անհապաղ կարճել Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցած շինծու քրեական գործը

Մենք՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներս, շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել նստացույցի մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու քաղաքական որոշման նկատմամբ և համարում այս գործընթացը սադրանք քաղաքացիական պահանջով իրենց բողոքն արտահայտող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Անմիջական մասնակից լինելով հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած գործողություններին ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր իրավասու մարմիններին ցուցաբերել խոհեմություն և

Հիմնադիր խորհրդարան. Երիտասարդությունը պետք է ձևավորի նոր քաղաքական հարթակ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը դրական առումով առանձնահատուկ է, որովհետև դրա ողնաշարն իր երկրին տեր կանգնող երիտասարդությունն է թե որպես մասնակից, թե որպես կազմակերպիչ: Երիտասարդության անսպառ էներգիան, հնարամտությունը և ազնվությունը վերականգնեցին ժողովրդի հավատն իր ուժերի նկատմամբ: Այդ հավատն ամրապնդվեց նաև այն պատճառով, որ պայքարող ժողովուրդը շոշափեց ռեժիմի ուժերն ու համոզվեց, որ նա կորցրել է նախկին

ԼՂՀ նախագահը ելույթ է ունեցել Չաթըմ Հաուսում

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ եւ արդար աշխարհ»:

«Թող ձերբակալեն. եթե նման նվեր կանեն, մենք պատրաստ ենք ընդունել»

Դեռ վերջերս Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին բռնություն կիրառած ոստիկաններին պատժելու եւ հոսանքի սակագինը նվազեցնելու պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ իրենց պայքարը սոցիալական է, քաղաքական չէ, սակայն երեկ ավելի հստակ ընդգծվեց, որ այս շարժումը քաղաքական է: Օրերս քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Ակտիվիստներն արդեն քաղաքացիական շարժումը վերաձեւում են քաղաքական շարժման, որը

Սերգեյ Դանիելյան. «Պետք է լույսը մեկ ժամով անջատել» (Տեսանյութ) 

Սերգեյ Դանիելյանի կարծիքով՝ պետք է վնաս տալ

Քննարկել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները: ՀՀ ԿԳ նախարարը

Դատարանում անձնագրայինի պետն ու նրա աշխատակիցներն էին

7 ամբաստանյալներից կալանավորված է միայն դատավորի որդին Էրեբունու անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի պաշտպանությունը դատարանում իրականացնում են երկու փաստաբաններ՝ Ժաննա Կոտիկյանն ու Սիմոն Ամիրխանյանը: Արտյոմ Սեդրակյանի մայրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի, ապա՝ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավորներից է՝ Իսկուհի Վարդանյանը, որը չի ընդունում որդուն առաջադրված մեղադրանքը, եւ ներկա էր անդրանիկ դատական նիստին: Վեց հատորանոց գործով

Սամվել Ստեփանյան. «Պարոն ոստիկանապետ, երբ ազգը սթափվի, ապա կարծում եմ շատ ու շատ բան կփոխվի մեր երկրում»

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ոստիկանապետին Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՐ ԱՐՏԱՀԱՅՏԱԾ «ՊԱՅԾԱՌ » ՄՏՔԵՐԻ Պարոն ոստիկանապետ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ շատ պարզ, շատ հասկանալի և ըմբռնելի: Կարծում եմ շատ հեշտ կարող եմ Ձեզ բացատրել, թե մերթ ընդ մերթ ուր էին գնում Բաղրամյան պողոտայում ոստիկանության և խաղաղ ցուցարարների միջև կանգնած կենդանի պատի անդամները (որոնցից մեկը ես էի). նրանք այն

Ո՞րն է մեր ժողովրդի մեղքը

ՀՀ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման երեք «հիմնավորումների» մասին ՀՀ կառավարող այրերից՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, վարչապետ Հովիկ Աբրահամյանից եւ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից բազմաթիվ անգամներ լսել ենք այն մասին, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար կա երեք հիմնավոր պատճառ։ Թվարկենք եւ մենք այդ «հիմնավոր պատճառները» եւ տեսնենք, թե դրանք որքանով են հիմնավոր։ Նշենք

Ադրբեջանցի իրավապաշտպանները հանդիպել են հայ ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանին. Apa

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Էլչին Բեհբուդովը, նրա տեղակալ Էլչին Շիրինովը եւ օգնական Բահման Իմանովը հանդիպել են այդ երկրում գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին զինծառայող Արսեն Գրիգորյանին: «Apa»-ի հետ զրույցում Բեհբուդովն ասել է, որ Անդրանիկ Գրիգորյանը պահման պայմաններից եւ իր հանդեպ վերաբերմունքից որեւէ բողոք չունի. «Ա. Գրիգորյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ: Զրույցի ընթացքում

Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի  բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է 2 ուղղություններով. մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, դրանք ընդամենը վերատեղադրվում են: Հետագա շահագործման համար ոչ պիտանի, վնասված կամ կոտրված սալիկներն էլ փոխարինվում են նորերով: Մինչ

Ավետիք Իշխանյան. «Մինչեւ վերջ ոստիկանները չկարողացան իրենց պատշաճության սահմաններում պահել» (Տեսանյութ) 

Ավետիք Իշխանյանի խոսքերով՝ հուլիսի 23-ի գործողությունը վայրենություն էր

ՀԷՑ-ը տուգանվեց 60 մլն դրամի չափով

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» տուգանվեց 60 մլն դրամի չափով: Այս մասին քիչ առաջ որոշվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: 60 միլիոն տուգանքը նշանակվել է մի շարք խախտումների համար: Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա էր նիստին: Նա, ըստ էության, հիմնավոր առարկություններ չներկայացրեց: Նիստի մանրամասներն՝ առաջիկայում: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031