Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում է մայթերի սալիկապատումը

Հուլիս 08,2015 13:51

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2015թ. ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին են մոտենում մայթերի  բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է 2 ուղղություններով. մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, դրանք ընդամենը վերատեղադրվում են: Հետագա շահագործման համար ոչ պիտանի, վնասված կամ կոտրված սալիկներն էլ փոխարինվում են նորերով:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի գերակշիռ մասը: Այս տարի, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, բակերի ու այգիների, մեծ ուշադրություն դարձվեց նաև Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հետիոտնային ճանապարհների նորոգմանը: Ծրագրով նախատեսվում է նաև նորերով փոխարինել Հանրապետության հրապարակին հարակից մայթերի՝ նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2015թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին,սակայն ծրագիրը նախատեսված ժամկետից շուտ կավարտվի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031