Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցը

Հուլիս 08,2015 14:53

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը, հաշվի առնելով միջազգային կրթական իրավունքի չափանիշները, կատարել է՝ կրթության ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխություն: Ա. Աշոտյանը միաժամանակ, անդրադառնալով կրթության համընդհանուր ներառականության ներդրմանը, կարևորել է դրա շարունակականության երաշխիքները:

Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով: Ծրագրի փորձարկման մեկնարկը տրվելու է Սյունիքի մարզից: Այդ նպատակով միջազգային կառույցների ռեսուրս կենտրոններում կազմակերպվում են մանկավարժների վերապատրաստումներ: Այս համատեքստում նշվել է նաև, որ առանձին դեպքերում հատուկ դպրոցները կրթություն են կազմակերպում ոչ միայն առողջական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաև սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար, ինչը մտահոգիչ է:

Գործողությունների ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:

ԿԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031