Օրվա լրահոսը
Էլեկտրաէներգիայի թանկացման հայտն այնքան էլ անհիմն չէ. Միքայել Մելքումյանը գտնում է, որ ՀԷՑ-ին պետք է փոխհատուցեն
ԲՀԿ-ն հանդիպել է Ռոբերտ Նազարյանի հետ
Վարուժան Ավետիսյան. «Երկաթե վարագույրը կա եւ գործում է»
Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ ստալինիզմը ուղիղ կերպով վնասում է ազգային շահերին
Դատախազի հսկողությունը չի նշանակում քննիչի փոխարեն որոշումների ընդունում
«Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները» աշխատության համահեղինակները չորսն են. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, իրավագիտության դոկտոր Աղվան Հովսեփյանը, իրավագիտության դոկտոր Արամ Թամազյանը, իրավագիտության դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը եւ իրավագիտության թեկնածու Վ. Շահնազարյանը: Գիրքը բաղկացած է երեք գլուխներից՝ «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունների տեսական հիմքերը», «Քրեական վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերություններն ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» եւ «Քրեական
Գագիկ Մելիքյանը Սեյրան Սարոյանին պառլամենտական բառապաշար սովորեցնելու համար լսումների կարիք չի տեսնում
Ըստ Գագիկ Մելիքյանի, Սեյրան Սարոյանի եւ Զարուհի Փոստանջյանի վեճն ընդամենը էմոցիոնալ բարձրաձայն քննարկում էր
Ռիգայի գագաթնաժողովի հայտարարության նախագծում խոսք չկա ԵՄ-ին անդամակցության մասին. Euobserver
Ռիգայում ընթացող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի հայտարարության նախագծում չկա Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ խոսք: Բրյուսելի «Euobserver» կայքի փոխանցմամբ՝ գագաթնաժողովի հայտարարությունում նշված է, որ մասնակիցները ճանաչում են հետաքրքրված գործընկերների եվրոպական ձգտումները եւ եվրոպական ընտրությունը: Անդամակցության մասին խոսք չկա: Դրա հետ մեկտեղ «Euobserver»-ի ԵՄ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ գործընկերության
Վարուժան Ավետիսյան. «Շանթ Ոսկերչյանը քաղաքական հալածյալ է» (Տեսանյութ)
Վարուժան Ավետիսյանի խոսքերով՝ Շանթ Ոսկերչյանի նկատմամբ կատարվածը ուղիղ հակադարձումն է «Արի տուն» ծրագրին
Վարչապետը թիվ 112 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» տոնական միջոցառմանը
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար: Հովիկ Աբրահամյանի
«Դպրոցի տնօրենների օր»՝ Ֆրանսիական համալսարանում
Հայաստանում ֆրանսիական համալսարանը կարեւորում է համագործակցությունը ՀՀ ԿԳ նախարարության, կրթության մարզային վարչությունների եւ հանրակրթական դպրոցի տնօրենների հետ՝ աշակերտների մասնագիտական կողմնորոշման եւ մասնագիտության ճիշտ ընտրության նկատառումներով: Այս համատեքստում համալսարանն օրերս նախատեսել է հանդիպումներ տնօրենների հետ: Այդ շարքի առաջին հանդիպմանը՝ «Դպրոցի տնօրենների օր» միջոցառմանը ներկա էին Հայաստանի մարզային կրթության վարչության ներկայացուցիչներ, ավելի քան 30 դպրոցների տնօրեններ եւ
Թեւոսիկի եղբոր սպանության գործով քսանից ավելի ծանուցագրերի չեն պատասխանել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը հետաձգեց: Դատարանի կողմից ծանուցագրեր էին ուղարկվել, որից որեւէ մեկին պատասխան չէր տրվել, անպատասխան էր մնացել նաեւ վկաներին բերման չորս որոշումները, այսինքն, ստեղծվեց հերթական անգամ մի իրավիճակ, երբ առանց վկաների հնարավոր չէր նիստը շարունակել: Առաջարկվեց
Գյուղացիները «սեւ ցուցակներում» են, նոր գյուղվարկեր չեն կարողանում վերցնել
Գյուղացուն տված վարկերի հաշվին բանկերը գերշահույթներ են ունեցել
Արմավիրի նախադպրոցական հաստատություններին սննդամթերք է մատակարարում միևնույն տնտեսավարող սուբյեկտը
Արմավիրի դեպքերի կապակցությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Արմավիրի մարզում երեխաների մոտ գրանցված աղիքային ինֆեկցիայի վարակի դեպքերի մասին հաղորդում ստանալուց անմիջապես հետո` մայիսի 18-ին և մայիսի 19-ին, իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովում Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի իշխանություններին ու ԵՄ մեր գործընկերներին` Արևելյան գործընկերության չորրորդ
Սամվել Ալեքսանյանը Սուրիկ Խաչատրյանի մասին. «Ինքը շատ լավ մարդ է»
Մեր հարցին, թե այդ լավ մարդու մասին ինչու են այդքան վատ բաներ պատմում ու փորձում սպանել, նա լռեց:
«Մի բան հաստատ է՝ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ». Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը հերքում է Կոստանյանին՝ չի կարող նա ցուցում չստանա Սերժ Սարգսյանից
«Դալմայի» դավեն ամենաայլանդակ շինությունն է»
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ իր կարծիքով տգեղ շինությունների եւ Երեւանի քաղաքաշինական նկարագրի մասին Քաղաքաշինության նախարարին կից մայիսի 15-ին կայացած կոլեգիայի ընդլայնված նիստից հետո, որի օրակարգում Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր, մասնագետների շրջանում անհանգստություն է առաջացել, քանի որ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկել է երեւանյան բուհեր Գյումրի տեղափոխել, տարածքները վաճառել եւ այդ գումարներն ուղղել
Արմավիրի մարզի ևս 2 մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր
Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ: Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել
Գոհար Ենոքյանը ձերբակալման հենց հաջորդ օրը` մայիսի 5-ին գրավոր բողոք է ներկայացրել ապօրինությունների դեմ
Գոհար Ենոքյանի պաշտպան Գեղամ Հակոբյանի մեկնաբանությունները www.aravot.am եւ www.168.am կայքերին: – Դուք լսեցիք ՀՀ Ազգային ժողովում ՀՀ գխավոր դատախազի հայտարարությունը, թե Գոհար Ենոքյանին մեղադրանք առաջադրելու համար ունեն բավարար ապացույցներ, ինչ կասեք այդ մասին: -Նախ ընդհանուր ելույթի հետ կապված իմ տպավորությունն այնպիսին էր, որ դա ընդամենը անտեղյակ լսարանի մոտ իրենց կատարած անօրինական գործողությունները արդարացնելու միտում ուներ
«Սպանե՛ք Լիսկային ձեր մեջ». Լեւոն Զուրաբյանի նոր կարգախոսը
Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ հաղթել են իշխանություններին 2:1 հաշվով:
Հայկական «պառնաս»՝ Աթենքի «Պառնասոյում»
Օրերս Աթենքի «Պառնասո» հնագույն համերգասրահում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, տեղի «Orchestra Mobile» նվագախմբի հետ կայացած համերգը կազմված էր բացառապես հայ կոմպոզիտորների երկերից: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը հրավիրված ճանաչված հույն երգչուհի Սոնիա Թեոդորիդոն հնչեցրել է Այվազյանի, Բաբաջանյանի, Սաթյանի ստեղծագործությունները, իսկ հունաբնակ դուդուկահար Վահան Գալստյանն էլ հանդես եկել Արամ Սաթյանի՝
Դավիթ Բաբայան. «Մեր հարեւանը շատ ավելի խոհեմ կլինի, եթե փոխի իր սխալ մոտեցումը». «Հայոց աշխարհ»
Մայիսի 17-21-ը տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա: «Հայոց Աշխարհ»-ը այս ու այլ հարցերի շուրջ զրուցեց պատվիրակության անդամ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։ -Ֆրանսիա կատարած այցը ինչո՞ւ այդչափ հունից հանեց Ադրբեջանին, որն իր քաղաքական վարքագծին հարազատ՝ շտապեց մատ թափ տալ Արցախի պատվիրակությանն ընդունած Ֆրանսիայի վրա` նոտա հղելով: -Պատճառներն առնչվում են
Եթե դիմում լինի, Էթիկայի հանձնաժողովում կքննեն Սեյրան Սարոյանի հարցը (Տեսանյութ)
Այսօր լրագրողները ԱԺ ճեպազրույցի ժամանակ «դիտողություն» արեցին ՕԵԿ-ին, այնքան ակտիվ է, անընդհատ ՕԵԿ պատգամավորները ելույթ են ունենում, հարց են տալիս: Հումորային դիտարկմանը, որ «քիչըմ տեղ տվեք ՀՀԿ-ականներին»՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ըմբռնումով եմ մոտենում ձեր ասածին: ՕԵԿ-ը միշտ է ամենաակտիվ խմբակցությունը եղել: 2012-13-ին ամենաակտիվ խմբակցությունն է ճանաչվել խորհրդարանում»: Հարցին՝ եթե ուղիղ հեռարձակում չլիներ, ՕԵԿ-ն
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն ընդլայնվում է
Երեկ հրավիրված մասսայական սպորտին եւ առողջ ապրելակերպին նվիրված խորհրդակցությունում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ներկայացրեց այս տարվա մարզական միջոցառումները եւ դրանց կանոնակարգերում կատարված փոփոխությունները: Դրանց շարքում, թերեւս ամենակարեւորը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն է, որ այս տարի ընդլայնվելու եւ դառնալու է երեք մարզական-մասսայական միջոցառում՝ ընդգրկելով նաեւ «Լավագույն մարզական
Հյուրանոցի բեռնակիրը ԱՄՆ քաղաքացուհու սենյակից 200 դոլար է գողացել
Մայիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1976 թ. ծնված Մարգարիտ Բ.-ի սենյակից գողացել են 200 դոլար: Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում էր տվել, որ Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի բեռնակիր Արամը, օգտվելով իր անուշադրությունից, հյուրանոցի սենյակից գողացել է 200 դոլար: Ոստիկանության Կենտրոնականի բաժի ծառայողների ձեռնարկած
Բոլոր երեքի բախտն էլ մի աներեւակայելի ձեւով բերել է. «Հայոց աշխարհ»
Մի այլ խումբ հարցեր են ծագում, երբ դիտում ես Սյունիքի մարզպետի «գնդակահարված» մեքենայի լուսանկարները, որ տարածվեցին դեպքից որոշ ժամանակ անց եւ երեկ: Նախ, հակառակ շրջանառվող կարծիքների, համարձակվում եմ ասել, որ հրազեն գործածողը (կամ գործածողները) իսկապես լավ, անգամ՝ վարժ կրակող է եղել: Փաստերն այդ են հուշում. տեսեք՝ 2 գնդակ արձակվել է այն ուղղությամբ, որտեղ ընթացքի պահին
Լիլիթ Գալոյանը գլխավորում է Եվրոպայի առաջնության աղյուսակը
Աջարիայի Չակվի քաղաքում երեկ կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը, որը հաջող դասավորվեց Հայաստանի ութ ներկայացուցիչներից հինգի համար: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը, որոնք ընթանում են առաջատարների խմբում: Ավելին, Լիլիթ Գալոյանը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մարիա Գեւորգյանը եզրափակում է առաջատարների եռյակը, իսկ Էլինա Դանիելյանը հավասար՝
ՊՆ փոխնախարարի սենսացիոն միտքը նորություն է Հայաստանի ռազմական քաղաքականության մեջ. «Չորրորդ իշխանություն»
Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը բավական ուշագրավ միտք է արտահայտել՝ ասելով, որ իրենց գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում ԼՂՀ շուրջ ձեւավորված անվտանգության գոտին արդեն իսկ բավարար չէ։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյոք նախարարի տեղակալն ուղղակիորեն հասկացնում է, որ Ադրբեջանի կողմից լոկալ կռիվների հրահրման մարտավարության շարունակման դեպքում Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց իրավունք կվերապահեն գրավելու ադրբեջանական որոշ
«Կառավարությունը պետք է փոխհատուցի թանկացման հետևանքները». «Իրատես de facto»
Հետազոտությունները ցույց են տվել, նախորդ թանկացումից հետո աղքատության մակարդակն աճեց 3,5 տոկոսով:
Ուղիղ հեռուստահեռարձակումը կզսպի Բաքվի կրքերը
Հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերը, հայ մարզասերները ամենայն հավանականությամբ դիտելու հնարավորություն կունենան: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Հանրային հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Մեր գործընկերն ասաց, որ այս փուլում Հանրային հեռուստատեսությունը բանակցում է Եվրոպական հեռարձակողների միության հետ: Իսկ թե արդյունքում ի՞նչ համաձայնություն ձեռք կբերվի՝ ուղիղ հեռարձակում կամ տեսագրության ցուցադրում, հայտնի կդառնա մոտ
Եթե նրանք կազմակերպած լինեին՝ հաստատ չէին վրիպի. «Չորրորդ իշխանություն»
Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելը ոչ թե այդ մարդու պրոֆեսիան է, այլ հոբբին։

















































