Օրվա լրահոսը

Կրթություն բոլորի՞ համար, թե՞ քաղաքաբնակների ու ընտրյալների

Թեև կրթության ոլորտը Հայաստանի կառավարությունը հռչակել է գերակա ուղղություն, սակայն, մասնագետների կարծիքով, տարեցտարի հետընթաց է գրանցվում՝ խորացնելով բևեռացման ու հասանելիության խնդիրները: Գերակա համարվող ոլորտը մի կողմից չնչին ֆինանսավորում է ստանում պետության կողմից, մյուս կողմից տարիներ շարունակ ներդրվող ֆինանսական միջոցները՝ պետական և վարկային, չեն ծառայում նպատակին: Պետության կողմից կրթությանը տրվող գումարը տարածաշրջանում ամենաքիչն է՝ ՀՆԱ-ի 2.5

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամահավաք է սկսում` Նեպալի երկրաշարժից տուժածներին աջակցելու համար

2015թ. ապրիլի 25-ին աշխարհը ցնցեց Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Բազմաթիվ կազմակերպություններ շտապեցին օգնության ձեռք մեկնելու տուժածներին` տրամադրելով մարդկային, ֆինանսական և տեխնիկական միջոցներ: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը ևս անմասն չմնաց այս գործընթացից` ներկայացնելով 33.4 մլն շվեյցարական ֆրանկ կազմող կոչ, որը հնարավորություն կտա 1.8 տարի օգնություն տրամադրել 75 000 մարդու` հետևյալ հիմնական ուղղություններով.

Դժգոհ են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից

«Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամ Իշխան Թովմասյանն այսօր ներկայացրել է իրենց առաջարկները, որոնք ցանկանում են տեսնել սահմանադրական փոփոխությունների ժամանակ: Նա պատմեց, որ ամիսներ առաջ էլ հանդիպել ու քննարկել են գործող սահմանադրության թերություններն ու բացթողումները, ապա իրենց բացահայտած թերություններն ու առաջարկները ուղարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: «Սպասվելիք սահմանադրությունում առաջարկում ենք՝ անպայման ամրագրված լինեն խորհրդային սահմանադրության ընդունելի ու

Դատապարտյալի համար բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտաբերել են դանակ եւ այլ արգելված իրեր

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Հ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված սառնարանի հետևի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են մեկ  միջին չափսի դանակ, 27 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 լիտր կոնյակ, բջջային հեռախոսի 11 լիցքավորիչ, երկու ականջակալ, 2 տուփ խաղաթուղթ և հեռախոսի 10 բաժանորդային

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը 2016թ. տեղի կունենա Երևանում

Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում: Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝

Ինչո՞ւ էր Մոսկվայի շքերթին մասնակցում «Հայաստանն ու Աֆրիկան» ու ինչու Օբաման չընդունեց Սերժ Սարգսյանին

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքներն այդպես էլ չխաչվեցին ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու օգուտների վերաբերյալ: Արտակ Դավթյանի կարծիքով՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն անցողիկ են, Անուշ Սեդրակյանը չհամաձայնեց. «Սանկցիաներն անցողիկ չեն ու չեն կարող լինել, քանի որ դրանց գինը Ղրիմից, Դոմբասից ու

Ճարտարապետների միության նախագահ. «Ժողովուրդը արտագաղթում է իշխանությունների ցինիկ վերաբերմունքի պատճառով»

Ըստ Մկրտիչ Մինասյանի, Հայաստանում երկու հարթություն կա՝ մեկը սովորական մարդկանց համար, մյուսը՝ ընտրյալների:

Մենք և մեր մուննաթները

Հիրոսիմայի ու Նագասակիի ողբերգությունից հետո քչերի մտքով կանցներ, որ ճապոնացիներն ու ամերիկացիները երբևէ որևէ հարցում ընդհանուր լեզու կգտնեն և ընդհանրապես իրար հետ որևէ առնչություն կունենան: Բայց ունեցան: Եվ ունեն: Եվ այդ հանգամանքի համար ճապոնացիներն իրար չեն մեղադրում: Ողբերգությունը՝ ողբերգություն, բայց կյանքը շարունակվում է: Ուզես, թե չուզես: Եվ եթե ապրել ես ուզում, ստիպված ես ուժեղների ու

Ուղևորուհին բռնել է գրպանահատին

Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին: Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ

Որ դեպքում է պատրաստ վարորդին «լուսամուտից դուրս շպրտել» Սեյրան Սարոյանը. Shamshyan.com

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը 2007 թվականի արտադրության սեւ Bentley է վարում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Սեյրան Սարոյանը եւ նշեց, որ միայն այդ ավտոմեքենան ունի: Հետաքրքրվեցինք նաեւ, թե պատահե՞լ է, որ ավտոտեսուչները կանգնեցնեն մեքենան եւ ինչպես են արձագանքում նրան տեսնելով, պատասխանեց. «Էնքա՜ն: Բայց ինձ հարգում են: Ես թույլ չեմ տալիս, որ

Հովսեփ Մեսրոպյան. «Լողում խնդիրները շատ են եւ դրանք պետք է աստիճանաբար լուծել» (ֆոտոշարք)

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում ավարտվեց լողի Հայաստանի առաջնությունը: Բոլոր լողաոճերի տարբեր մրցատարածություններում հարաբերությունները պարզեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 120 լողորդներ: Այս առաջնությունը նախորդներից առանձնացավ ոչ միայն մասնակիցների ավելի մեծ թվաքանակով, այլեւ լողորդների ցույց տված արդյունքների ընդհանուր առաջընթացով: Գրանցվեց հանրապետության մեծահասակների՝ երեք եւ պատանիների՝ մեկ ռեկորդ, Մոնիկա Վասիլյանին շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի, իսկ Արթուր

Սուրիկ Խաչատրյանի որդու գործ. հարցաքննության չներկայացած վկաներին բերման ենթարկելու ցուցում է տրվել

Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս  նախաքննական

Զոյա (Պատմվածք)

Աննախադեպ ցրտաշունչ ձմեռ էր: Տարիներ տևող պատերազմը քամել էր մարդկանց ամբարներն ու հոգիները: Պատերազմի դաշտից երբեմն-երբեմն ստացվող ուրախ լուրերն էին միայն գոտեպնդում ու ստիպում ապրել՝ խաղաղ ապագայի հույսով: Այդ տարիներին Ստաշկովների ընտանիքը ապրում էր Սիբիրի գյուղերից մեկում: Ընտանիքի հայրը՝ Պետրոսը, մեկնել էր պատերազմի, իսկ մայրը՝ Կլավդիան, աշխատում էր հացի փռում: Այս աշխատանքի շնորհիվ նրան հաջողվում

Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը մի խումբ հայերի դեմ քրեական գործ է հարուցել

Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել 33 անձանց դեմ, որոնց մեծ մասը հայեր են: ԱՄՆ-ի հետաքննությունների ազգային բյուրոյի հրապարակած հաղորդագրությունում գործը բնորոշվում որպես «համազգային դավադրություն»: Որպես հիմնական դերակատարներ նշված են հայազգի 45-ամյա Արա Կարապետյանի, 29-ամյա Միհրան Ստեփանյանի և 38-ամյա Արթուր Ստեփանյանի անունները` առնվազն 18 այլ անձանց հետ: Նրանք մեղադրվում են չլիցենզավորված դեղերի վաճառքի, անհատական

Ստեփանակերտում հաղթեցին հայաստանցի շախմատիստուհիները

Ստեփանակերտում անցկացված կանանց արագ շախմատի միջազգային մրցաշարում հաղթեց Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր: Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, Լիլիթ Գալոյանը եւ Տաթեւ Աբրահամյանը վաստակեցին 5,5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային երրորդ տեղը շնորհվեց հայաստանցի շախմատիստուհուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թբիլիսիում պատրաստվում են կրկնե՞լ Բաքվի ճակատագիրը. Ինչո՞ւ է Վրաստանը թաքցնում Թբիլիսիում տեղի ունեցած կռիվը

https://armenian-community.ge/. Մայիսի 1-3-ը Թբիլիսիում կայացել է շոտոկան-կարատեի աշխարհի VI առաջնությունը: Առաջնության մասնակիցները 6-ից մինչև 35 տարեկան կարատեիստներ են 52 երկրներից: Ինչպես հայտնի է դարձել բոլորովին վերջերս` մայիսի 2-ին, երբ հանդես էին գալիս կարատեիստ-երեխաները` 6-14 տարիքային խմբում, ադրբեջանցի երկրպագուների և մարզիկների ամբոխը սկսել է նախ վիրավորել մրցույթի հայ մասնակիցներին, իսկ հետո հարձակվել պատանի մարզիկների վրա… Կռիվ

«Մերսեդես». Դրամատուրգիական ձախավերություն եւ ռեժիսորական ինքնատիպ խճանկար

Աշխարհի իմաստուններից մեկն է ասել, որ դրամատուրգիան գրական սեռերից բարդագույնն է: Ուստի, հայտնություն արած չենք լինի, եթե ասենք, որ դիալոգացված կամ մասերի ու պատկերների բաժանված ամեն տեքստ չէ, որ դրամատուրգիա է: Գուցե լինի հուզիչ դիպաշար, պատումնային գրավչություն, բայց այդպես էլ շարադրանքը դրամայի չվերածվի, որովհետև կան կոմպոզիցիոն առանձնատարրեր, ժանրաձևային և կերպարաստեղծման լուծումներ: Կարճ ասած, մի ամբողջ

Պուտինը՝ Մերկելին. Խորհրդային միությունը պատերազմել է ոչ թե Գերմանիայի, այլ նացիզմի դեմ

Կիրակի՝ Հաղթանակի տոնից մեկ օր հետո,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Անգելա Մերկելին: Գերմանիայի կանցլերը ՌԴ նախագահի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, որից հետո Պուտինի հետ Կրեմլում զրուցել են Ուկրաինայում տիրող իրավիճակի եւ Մոսկվայի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն: Նրանք խոսել են առանց թարգմանիչների, քանի որ Մերկելը ռուսերեն գիտի, Պուտինը՝

Հաշմանդամության խնդիր ունեցող կարատեիստ. «Կարեւորը, երբ նայեի սենսեիս աչքերին, նա ինձ ժպտար»

Սայլակավոր հաշմանդամություն ունեցողները մասնակցեցին կարատեի առաջնությանը

Իրականում ովքե՞ր են Թբիլիսիում մասնակցել կարատեի մրցաշարի ծեծկռտուքին

Երեկ ու այսօր հայկական համացանցում ամենաքննարկվողը Թբիլիսիում կայացած կարատեի միջազգային մրցաշարի ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի մարզիկների միջեւ  ծագած կռվի սկանդալային թեման է: Հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանում եւ իրականում ովքե՞ր են ծեծկռտուքի մասնակիցները, Aravot.am-ը պարզեց Թբիլիսիի իր աղբյուրներից: Նրանց փոխանցմամբ, Թբիլիսիի «Սպորտի տանն» անցկացվել է Շոտոկան կարատե-դոի միջազգային մրցաշար՝ տարբեր տարիքային խմբերի

Կարեն Աղամալյան. «Մենք հատուկ Մինսկի մրցաշարին երկու փուլով չէինք նախապատրաստվել»

Մինսկում անցկացված ԽՍՀՄ հերոս Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի վեց բռնցքամարտիկներից 64 կգ քաշային Արա Պուլուզյանը արժանացավ բրոնզե մեդալի, իսկ 52 կգ քաշային կարգում Նարեկ Ավագյանը (նկարում) արծաթ նվաճեց: Aravot.am-ը զրուցել է մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: – Պարոն Աղամալյան: Կարծես, մեր թիմը թույլ կամ անփորձ բռնցքամարտիկներով չէր համալրված: Մեկական արծաթն

Արժե/չարժե կարեկցել մուրացկանությունը մասնագիտություն դարձրածներին

Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանին մոտեցել էին ողորմություն խնդրողներ եւ նա կամ իր ուղեկիցը (լավ չեմ հիշում) հանել ու սկսել էր գումարներ բաժանել: Այլ լրատվամիջոցները գրել էին այդ մասին, իսկ ես, որ այդ արարողության մասին ֆոտոռեպորտաժ էի պատրաստել՝ ոչ: Եվ երբ գլխավոր խմբագիրը հարցրեց պատճառը՝ պատասխանեցի, որ ինքս չեմ տեսել այդ միջադեպը, բայց

«Մեր բոլոր հաղթանակների ժամանակ ադրբեջանցիները փորձել են կռիվ հրահրել».  Shamshyan.com

Թբիլիսիում կայացած շոտոկան-կարատեի աշխարհի 6-րդ առաջնության ժամանակ Ադրբեջանցի և հայ մարզիկների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ Shamshyan.com-ը պարզաբանման համար դիմեց JKA Armenia ֆեդերացիայի նախագահ Շահեն Պետրոսյանին: Շահեն Պետրոսյանը նշեց, որ Վրաստանում անցկացվող աշխարհի վեցերորդ առաջնությանը մասնակցում էին նաև JKA Armenia-ի մարզիչներն ու մարզիկները: «Վերջին օրերին Ադրբեջանական կայքերը անընդհատ անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի մարզիկների միջև

Ճգնաժամ (պատմվածք)

Հիմա առավոտ վաղ չէ, կեսօր չէ և ոչ էլ` երեկո: Շոգը դեռ չի պատել կանաչ դաշտերին ու ձորերին, որ ցողը գոլորշիանալով վեր բարձրանա: Ես չեմ սիրում ստել և դրա համար էլ ճիշտն եմ նկարագրում: Սովորական ժամ է` առավոտվա և կեսօրվա միջև, երբ  ամեն ինչ բնության մեջ խաղաղվել է, իր հունի մեջ կարծես մտել: Առավոտյան աղմուկը

Սիսեռով եւ դդումով քարրի

Այս հագեցնող եւ շատ համեղ ճաշատեսակը բուսակերների կամ պահքի մեջ գտնվողների համար իսկական գտածո է՝ ե՜ւ օգտակար է, ե՜ւ համեղ, ե՜ւ սննդարար: Անհրաժեշտ մթերքները Սիսեռ- 0,5 կգ Դդում- 0,5 կգ Բուսական յուղ-4 ճաշի գդալ Սոխ- 2 գլուխ Սխտոր-4 պճեղ Թարմ կոճապղպեղ (имбирь)- 3-4 սանտիմետրանոց կտոր Կարմիր թարմ պղպեղ- 1 հատ Սեփական հյութում պահածոյացված լոլիկ- 1

Հայաստանի պահպանողականներ. «Եվ թող Աստված պահպանի Մեծ Բրիտանիան»

  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Նորին Գերազանցություն Դևիդ Քեմերոնին   08.05.2015թ. Ք. Երևան Մեծարգո պարոն Վարչապետ, Պատիվ ունեմ Հայաստանի պահպանողականների անունից, ի դեմս Ձեզ, շնորհավորել Պահպանողական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հիանալի արդյունքի առթիվ: Անձամբ Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք առողջություն և խիզախություն, և թող Ձեր վարչապետական հերթական

«ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոնում հայտնաբերվել է ճանաչված վիրաբույժի դին. Shamshyan.com

  Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության ենթակայանից, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում գործող «ՏՈՏՈ» բուքմեյքերական կենտրոն և ներսում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի

Սպասվում է անձրև և ամպրոպ

 Mes.am-ը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում` Մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ, 12-14-ին գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:   Երևանում՝  Մայիսի 10-11-ին ժամանակ առ ժամանակ, 12-14-ին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930