Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորուհին բռնել է գրպանահատին

Մայիս 11,2015 11:55

Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին:

Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում գողացել է մի կնոջից:

Պարզվել է, որ Լևոն Ա.-ն դրամապանակը գողացել է 1954 թ. ծնված Անահիտ Խ.-ի պայուսակից: Ուղևորուհին գողություն կատարելու պահին բռնել էր գողին:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031