Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը 2016թ. տեղի կունենա Երևանում

Մայիս 11,2015 12:20

Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում:

Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ 2016թ.-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ): Ավելին, 2016թ.-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում։ Սա նշանակում է, որ Երևանում կհյուրընկալենք 6 աշխարհամասերից 115 անդամների համախմբող այս հզոր կազմակերպության 2016թ.-ի գլխավոր միջոցառումը:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013թ.-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031