Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի որդու գործ. հարցաքննության չներկայացած վկաներին բերման ենթարկելու ցուցում է տրվել

Մայիս 11,2015 11:22

Գլխավոր դատախազության կայքը տեղեկացնում է, որ Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս  նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով  ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող  դատախազը քննչական  մարմնին ցուցում է տվել մի շարք  անձանց  բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:

Միաժամանակ նախաքննական և հետաքննական մարմիններին  ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության  ենթարկելու ուղղությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ եւ նրա քաղաքական հայտարարությունն է՞լ չի կարող լեգիտիմ լինել:Եթե հայտարարություն է անում երկրի նախագահի պաշտոն զբաղեցնող մարդը, ապա նրա ենթակայության տակ գտնվող ամբողջ վարչական ապարատը պատասխանատու է նրա հայտարարության համար:Սերժ Սարգսյանը կարող է անել մեկ այլ քաղաքական հայտարարություն եւ ասել՝ ներողություն, ես մի քիչ շտապել եմ կամ ոգեւորվել եւ պարտադիր չէ, որ կառավարության պաշտոնավարման մետկեն լինի 7 տոկոսը. կառավարության պաշտոնավարման համար հայտարարում եմ 50 տոկոս զեղչ, այսինքն 3,5 տոկոսն էլ բավական է, որ կառավարությունը մնա:
    Նախարարների ավանդական ասուլիսները տապալվում են,նրանց սրտով չի Լիկայի նշանակումը, եւ դա հասկանալի է՝ նախարարներն էլ մարդ են, ինչպե՞ս վերաբերվեն մեկին, ով ունի մի քանի դատվածություն եւ ում անունը շրջանառվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում սպանությունների հետ կապված պատմություններում,հիմա էլ դրա տղեն…
    «Վայրի գազաններն քիչ էին, արջն էլ պարախոդով է գալիս»
    Բայց ժողովրդի բերանը փակելու համար, սպեց ջոկատով ես լակոտին կտանեն կպահեն մի որոշ ժամանակ, մինչեվ հոգատար հայրը հարցերը կլուծի:
    Ահա ինչ երկրում էնք ապում իսկ Գարեգին Չուգասզյանն աշխատանքային փորձ ունի պետական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտներում: 1997թ. ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնում Գ. Չուգասզյանը հաջողությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանում առաջին արբանյակային հեռուստատեսության մուտքը հասարակական կյանք: Վերջին 15 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել մուլտիմեդիայի ոլորտում` ղեկավարելով կարևոր ծրագրեր: Նա «Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն» ընկերության նախագահն է: Ներկայումս նա Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և նոր հաղորդակցային ծառայությունների ղեկավարող կոմիտեի բյուրոյի (CDMC), ՄԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդացկային տեխնոլոգիաների և զարգացման համաշխարհային ալյանսի բարձրակարգ խորհրդատուների խմբի (GAID) և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է հանդիսանում: Գարեգին Չուգասզյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը մարդ որ իր կյանքում վնաս չի տվել ոչ մեկին,կարելի է փակված պահել մեկ ամիս,ժողովրդի մասին հոգ տանելու համար:
    Իսկ ինչ վերաբերվում է համակարգափոխությանը, ապա չպետք է լինի ոչ ոք՝ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը, ոչ իշխանական ուժերը, այսինքն՝ ներկայիս համակարգը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031