Օրվա լրահոսը

Երիտասարդներն իրազեկման ակցիա են անցկացնում Հյուսիսային պողոտայում

Շարժման մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցիա են անցկացնում Հյուսիսային պողոտայում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Նրանց ճանապարհը փակել են ոստիկանները և քույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Մտավոր խնդիրներով երեխայի ծնող. «Պետությունը մեր մատից փուշ չի հանում» (Տեսանյութ)

Այսօր, մտավոր խնդիրներ ունեցող երեխաները եւս «հիշեցին եւ պահանջեցին» ցեղասպանության ճանաչումը

«Վերֆելի վեպը կարդալուց հետո երազանքս Հայաստան այցելելն էր». Մայա Շավիթ

Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը վաղը՝ ապրիլի 30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսին կներկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով: «Հանուն սիրո և կյանքի» խորագրի ներքո անցկացվող համերգի ընթացքում կհնչեն հայ, հրեա և արտասահմանյան հայտնի հեղինակների (Կոմիտաս, Ռոբերտ Պետրոսյան, Երվանդ Երկանյան, Դավիթ Հալաջյան, Օռլանդո դի Լասսո, Էմիլիո Դուբլանք, Սթինգ, Յոնի Ռեշթեր) ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարեն երաժշտական

Վաղը Հովիկ Աբրահամյանին Ճշմարիտյանը կասի, որ 2 տարի հետո գնալու են Աստանա

«Աստանա Էքսպո-2017»-ի ցուցահանդեսին պետք է ներկայացնենք, թե Հայաստանն ինչ ձեռքբերում ունի կանաչ տնտեսության մեջ

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»-ին թմրամիջոցներն ինչի՞ն են պետք

Մոլիբդենի բիզնեսով զբաղվող ընկերությունը դիմել է կառավարություն, որ թմրամիջոցներ ներկրի

Կայացավ «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը

Ապրիլի 29-ին կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. «6 տարի շարունակ ՀՀ սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կից գործող Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի (ISMA) հետ, որը ղեկավարում է պրոֆեսոր

Զախարյանը՝ գազի էժանացման մասին

«2 օր է՝ Հայաստանում խոսվում է գազի գնի մասին: 2 անգամ պաշտոնական հաղորդագրություն գնաց, որ 190 դոլարը սահմանի վրա դառնում է 165 դոլար: Բայց դրանից հետո պաշտոնական հայտարարվեց, որ դա չի ազդելու սակագնի վրա: Մեր գազի սակագինը իր մեջ պարունակում է սահմանի վրա սակագինը 189 դոլար եւ 122 դոլար մարժան, որը գումարվելով՝ կազմում է միջին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Փարիզի և Մարսելի հայկական վարժարանների սաներին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Փարիզի «Համազգային» և Մարսելի «Դպրոցասեր» վարժարանների սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Սարգիս Պետոյանի: Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց սաներին` կարևորելով Ֆրանսիայի հայկական վարժարանների կողմից շարունակական բնույթ կրող ամենամյա այցելությունները Հայրենիք: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

Գյուղական տուրիզմին խանգարում են զուգարանների եւ ճանապարհների բացակայությունը (Տեսանյութ)

Հայաստանում կան ամենալավ գործոնները գյուղական տուրիզմի զարգացման համար, սակայն, մասնագետներն ասում են` ենթակառուցվածքների բացակայությունը խանգարող հանգամանք է

Խոշոր չափով գումարի յուրացում ապահովագրական ընկերության գործակալի կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  ապահովագրական ընկերության 41-ամյա աշխատակցի կողմից խոշոր չափով գումար յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը, աշխատելով ապահովագրական ընկերությունում և իրականացնելով գործակալի գործառույթներ, 2014թ.  նոյեմբերի 18-ից մինչև 2015թ. փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում կնքել է ավտոտրանսպորտային օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության 86

ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Աշոտ Աղաբաբյանի մասին. հարկվող շրջանառությունը թաքցրել է

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի

ՀՀ ԱԺ շախմատի թիմը մասնակցում է միջազգային մրցաշարի

Հայաստանի շախմատի ակադեմիայում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար՝ նվիրված 2-րդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին, որին մասնակցում են էներգահամակարգի Ռուսաստանի՝ կենտրոնական, Վրաստանի, Հայաստանի մասնաճյուղի՝ երկու եւ ՀՀ ԱԺ թիմերը: Մրցաշարի գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մրցակիցները շրջանային մրցակարգով խաղում են արագ շախմատի կանոններով՝ 30 րոպե

Ադրբեջանը «Բիլայնից» պահանջել է Լեռնային Ղարաբաղում ծառայություններ չմատուցել. Telecom

Ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը՝ «Բիլայն») պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնի իր գործունեությունը: Այս մասին, ըստ Telecom.cnews.ru-ի, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիմքեթ Հաջիեւը: ««Վիպելկոմի» գործունեությունը Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- մասնավորապես ասել է նա: Ադրբեջանի իշխանությունները, ըստ Հաջիեւի, բազմաթիվ անգամներ «Վիմպելկոմի» ուշադրությունն են հրավիրել այս հարցի վրա:

Թեժ գիծ՝ ընկճախտի մեջ ընկածների համար. նախարարի առաջարկը՝ ինքնասպան լինել ցանկացողներին

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարց ուղղեց ինքնասպանությունների մասին: Նրա խոսքերով՝ «Վերջին տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը, ինչը խիստ մտահոգիչ է եւ պահանջում է հրատապ լուծում: Ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է»: Որպես ինքնասպանությունների գլխավոր պատճառ, ըստ Իշխան Խաչատրյանի, աղանդավորական շարժումներն են եւ թրաֆիքինգի

Իլհամ Ալիեւը Եվրոպային մեղադրել է Ղարաբաղի հարցում ոչ հստակ դիրքորոշման համար. News.az

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը ասել է, որ իրենք հետեւում են այս տարածաշրջանում կատարվող իրադարձություններին: News.az կայքի փոխանցմամբ՝ նա նաեւ մտահոգություն է հայտնել շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ նշել, որ հակամարտության լուծումը ավելի քան երբեւէ լուծման կարիք ունի: Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, թե Ադրբեջանը

Վահե Էնֆիաջյանը՝ Աշոտյանին. «Կարեն Ավագյանի տեղը ես լավ գիտեմ»

Այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մասին. «Ինձ հուզում է՝ այս կարեւորագույն ծրագիրը սահմանամերձ համայնքներում ինչպես է կազմակերպվել: Խոսքը 2 եւ ավելի երեխա ունեցող ուսանողերին կրթաթոշակ տրամադրելու մասին է, եւ սահմանամերձ համայնքում բնակվող այն ուսանողների, որոնք պետք է ստանային հիմնադրամի կողմից աջակցություն»:

Հովհաննես Մանուկյանն`իր դեսպան նշանակվելու մասին

Նա «ասեկոսներն ու բամբասանքները» չի մեկնաբանում

Կիեւյան փողոցը դարձրել էին շուկա

Ահա թե ինչ շուկայի էր վերածվել Կիեւյան փողոցը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ: Բարեկամությունից սկսած՝ ողջ փողոցի երկայնքով ծաղկավաճառներն այնպիսի առեւտուր էին ծավալել, որ մայրաքաղաքի այդ կենտրոնական փողոցը Մալաթիայի շուկայի տպավորությունն էր թողնում հյուրերի մոտ: Դույլերով ու արկղերով, տակառներով ու ձեթի շշերով, ով ինչով կարող էր, ծաղիկները բերել լցրել էին այդ փողոցում: Վաճառականները ուղղակի նետվում

Հովհաննես Մանուկյան. Նախագահը համաներում իրականացնելու հանձնարարական դեռ չի տվել

Արդարադատության նախարարը Ժիրայր Սեֆիլյանին քաղբանտարկյալ չի համարում

Թյորբորն Յագլանդը մտահոգություն է հայտնել դատարանների անկախության եւ լրատվամիջոցների ազատության վերաբերյալ

Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններում օրենքի գերակայության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Եվրոպայի ժողովրդավարական թերությունները ավելի մեծ, խորը եւ աշխարհագրորեն ավելի տարածված են, քան նախկինում: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր հրապարակած զեկույցում որպես ժողովրդավարական անվտանգության երկու ամենամեծ խնդիրներ առանձնացրել է շատ երկրներում դատարանների անկախության պակասը եւ խոսքի ազատության

Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներ հանձնեց երկրորդ աշխարհամարտի մասնակից բժիշկներին

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել  Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին: Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշկական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը

Արամ Կաթողիկոսի ներկայացրած հայցի մասին. «Նման քայլերով հարվածի տակ ենք դնում մեր համայնքները»

«Կովկաս» ինստիտուտում փորձագետները ամփոփեցին, թե ինչ տվեց մեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն այս առիթով նշեց. «Հարյուրամյա տարելիցի կարևոր նշանակությունն այն է, որ շատ մարդիկ հիշեցին ու հպարտացան իրենց ինքնությունով»: Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ ականատես եղանք, թե ինչպես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել՝ միասնական լինելով: Պարոն Հովհաննիսյանը որպես սկզբունքային հարց

Ըմբշամարտիկ պատգամավորը՝ վարչապետին. «Մի քիչ քիչ է այդ 170 մլն-ը, եթե հնարավոր է ավելացրեք»

  Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր, ըմբշամարտիկ Բազմասեր Առաքելյանը: Նա հետաքրքրվեց՝ մարզային 41 մարզադպրոցները, որոնք հայտ են ներկայացրել, ընդգրկվա՞ծ են գույքային ծրագրում, որ գույք ստանան, ընդգրկվա՞ծ են սահմանամերձ շրջանների մարզադպրոցները. «Ես հարցնում եմ, որպես նախկին մարզիկ եւ մարզիչ»: Նախարար Գաբրիել Ղազարյանը պատասխանեց, որ իրականում 2015-ին 170 մլն

ՀՀԿ պատգամավորն իրատեսական է համարում վարչապետի հայտարարությունը

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը իրատեսական է համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի` օրերս արած այն հայտարարությունը, որ 2015-ը կփակենք 2,5-3 տոկոս տնտեսական աճով: Վարչապետն ասաց, որ հիմնական թիրախը սպասարկման եւ հանքարդյունաբերության ոլորտներն են լինելու: Գագիկ Մելիքյանը ցանկալի է համարում, որ աճի տեմպերը պահպանվեն արտադրության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում: «Տարին տնտեսական առումով շատ լուրջ ու բարդ

«Մշակույթի նախարարությունում դեռ մի բան էլ ինձ են հարցնում՝ շենքից ի՞նչ կա». Ժիրայր Դադասյան

«Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու չի լուծվում Մնջախաղի թատրոնի շենքի հարցը: Մեզ մեծ շենք հարկավոր չէ՝ հարյուր տեղանոց դահլիճ, օժանդակ տարածքներ. լրիվ բավական է: Կենտրոն համայնքում երեք-չորս սենյականոց բնակարանի գնով կարելի է կառուցել մնջախաղի թատրոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Նրա համար անհասկանալի է մնում, թե

Ապօրինի ձեռք բերած զինամթերքը պահել է չհրկիզվող պահարանում և մեկնել «խոպան»

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օրերս այցելել են որսորդմիության անդամ, 1959 թ. ծնված Սամվել Չ.-ի բնակարան՝ նրան ամրակցված «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի պահման պայմանները ստուգելու: Եվ ահա թե ինչ է պարզվել: Չհրկիզվող պահարանի դարակից հայտնաբերվել է նաև «ՏՕԶ-8» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 61 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 18 փամփուշտ, ազդանշանային ատրճանակի 1 պահունակ,

Ռաֆթինգ՝ Դեբեդ գետում

Ապրիլի 24-28-ը Լոռու մարզում էին գտնվում Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի «Օ տեղ դը պղովանս» տուրիստական հայտնի գործակալության ներկայացուցիչ Դանիել Գերասիմենկոն և ռաֆթինգ մարզաձևի Եվրոպայում հայտնի մասնագետներ Պիեռ Դաբուն և Մարկ Անդրեն: Վերջիններս նավարկելով Դեբեդ գետով՝ իրենց վարպետությունը ցուցադրեցին սպորտաձևին անտեղյակ տարածաշրջանի բնակիչներին: Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի միջև շուրջ երեք տարի առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում հատկապես

Կյանքը Հայաստանում այդքան էլ վատ չէ՞

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասում է` ավելի լավ է քիչ աճ, քան անկում, ու մեղադրում է միջազգային կառույցներին Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց 2015 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) տնտեսական ակտիվության ցուցանիշները: Դրանց համաձայն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանի տնտեսության ակտիվությունը 2.5%-ով աճել է, իսկ սույն թվականի մարտ ամսին, փետրվարի համեմատ, ակտիվությունն աճել է 13.1%-ով։ Ուշագրավ

477 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 477 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 477 դրամ: NASDAQ OMX Armenia

Բագրատյանը ցիտում է Ռոբերտ Նազարյանին. բա ասում էր սակագնում ներառվա՜ծ է

Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ մեծ ռիսկի է դիմել՝ առաջին անգամ աշխարհում վերաշահագործելով ատոմակայանը: Նա տարակուսում է՝ ինչո՞ւ է պետությունը նոր պարտք վերցնում՝ ատոմակայանի համար եւ ինչո՞ւ վարկը չի վերցնում հենց ատոմակայանը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031