Օրվա լրահոսը

Բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր Ավետ Ավետիսյան 23 հասցեում բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը: Միջոցառմանը մասնակցել են իրավաբանական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները, Վլադիմիր Նազարյանի հարազատներն ու նախկին սաները: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացման խոսքում նշել է, որ ընդամենը շաբաթներ առաջ է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Վլադիմիր Նազարյանի

Փոխոստիկանապետը՝ Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ բիրտ մեթոդների մասին

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին լրագրողները հարցրեցին՝ Հիմնադիր խորհրդարանը կարծես կանգ չի առնում եւ ասում է, որ ապրիլի 24-ին իրենց միջոցառումները, ծրագրերն իրականացնելու են: Թե ոստիկանությունը ինչ միջոցներ է ձեռք առնելու՝ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ է ուզում Հիմնադիր խորհրդարանը: Թող գա ամսի 24-ը: Նրանց տարածք է տրամադրվել, դիմել են քաղաքապետարան, իրազեկումն ընդունվել

Լեռնային Ղարաբաղը միանում է Եվրոպական միության քաղաքական կառույցներին

Ապրիլի 17-ին, Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում, Եվորպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին: «Այսօր շնորհված ԵԱԴ ասոցացված անդամակցությունը կարևոր է ոչ միայն որովհետև այն նպաստում է Արցախի միջազգային ներկայացմանը, այլ նաև որովհետև այն ցույց է տալիս, որ

Քիմ Քարդաշյան. Հայաստանի գովա՞զդ, թե՞ հակագովազդ

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Գերագույն  խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը: Արամ Աբրահամյան.– Մեզ պե՞տք է, որ այս օրերին Հայաստանի մասին հնարավորինս շատ խոսվի: Ազատ Արշակյան.- Շատ պետք է, բայց միայն խոսելը քիչ է: Անհրաժեշտ է, որ բոլոր հնարավոր տարբերակներով ներկայացվի, հատկապես այս օրերին: Ա. Ա.-

Զարուհի Փոստանջյան. «Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միտում կա» (Տեսանյութ) 

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ պետք է նաեւ փոխհատուցման գործընթացը տեղի ունենա

Գալուստ Սահակյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ են կալանավորվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները

Պատիվ բերո՞ւմ է մեզ ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալ կամ ավելացնել քաղբանտարկյալների թիվը: Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ նկատի ունենալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորումը: «Եթե վտանգավոր պրոցեսներ կան… եւ ես չեմ կարծում, որ ազգային ինչ-որ խնդիրների թատերաբեմում քաղաքական տվայտանքների առումով հեռանկարներ պիտի հյուսվեն: Դա չեմ համարի դավաճանություն: Համենայնդեպս, դա

Դատարանը կոպիտ խախտում է մետրոյի աշխատողների արդար դատաքննության իրավունքը

Կրկին հետաձգվեց Երևանի մետրոպոլիտենի 3 աշխատողների գործով դատաքննությունը: Աշխատողների շահերը դատարանում ներկայացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը: Հիշեցնենք, որ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից` նախագահությամբ դատավոր Սիմիզար Հովսեփյանի: Դատարանի կողմից վճիռը պետք է կայացվեր դեռևս 2014թ. դեկտեմբերի 12-ին: Այնուհետև դատական նիստերը անհարկի ձգձգվել են` միայն

Գալուստ Սահակյան. ԵԽ-ի բանաձեւը իրավական ուժ ունի (Տեսանյութ) 

«ԵԽ-ն այն կառույցն է, որի որոշումներն ընդգծված իրավական որոշումներ են եւ ԵԽ-ի որոշումները չեն կարող լինել հենց այնպես, սիրողական մակարդակով»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`անդրադառնալով օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունած հայտարարությանը: Գալուստ Սահակյանը փաստում է`1987 թվականին իր ընդունած բանաձեւը: Aravot.am-ը հետաքրքրվեց`Հայաստանի խորհրդարանը ե՞րբ

Ինչո՞ւ է աղմկում Ժիրինովսկին

«Թուրքերի պորտը տեղը դնող» Ժիրինովսկին առաջարկում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ մտցնել ԼՂՀ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, մի ժամանակ Հայաստանի ու հայերի «ամենահավատարիմ» բարեկամ ու «թուրքերի պորտը «դուխով» տեղը դնող» Վլադիմիր Ժիրինովսկին, որի մոտ վերջերս խորը հարգանքն է արթնացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջան երկրի նկատմամբ, ուշագրավ մտքեր է արտահայտել Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ առհասարակ

Հայաստանի և Թուրքիայի ԼԳԲՏ կազմակերպությունները կոչ են անում առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

«Արդյոք մենք պետք է մեզ պահենք որպես նախկինում տեղի ունեցած ահռելի աղետի պատասխանատունե՞ր, թե՞ պետք է դասեր քաղենք անցյալի սխալներից ու նոր էջ բացենք, ինչպես քաղաքակիրթ էակներ»:

Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց

Այսօր Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին է այցելել նրա փաստաբաններից Կարապետ Բադալյանը: Ինչպես արդեն հայտնել էինք, Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ էր հայտարարել իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու և իրեն ապօրինաբար անազատության մեջ պահելու համար: Գևորգ Սաֆարյանը երեկ երեկոյան տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց: Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը օրեր առաջ ուներ նաև

«Հարգանքի տուրքը մատուցենք ոչ միայն նրանց , ովքեր անմեղ զոհվել են, այլև նրանց՝ ում շնորհիվ կենդանի ենք մնացել»

Ազգային ավանդական պարերի վերծանումը, արժեքավոր գաղափարներ փոխանցելն ու հայ մարդկանց ազգային ոգով տոգորելը, հային «Հայու տեսակը» վերադարձնելը , «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի համար ապրելակերպ է, խթանող ու լիարժեք կյանքի գրավական: – Ազգային հոգեկերտվածք. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և որոնք են մեր ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունները: -Դա բավականին ծավալուն ձեւակերպում է, որը

Լյուդմիլա Սարգսյան. անբավարար ենք գնահատում ՀՀ կառավարության գործունությունը սիրիահայերին աջակցելու ուղղությամբ

Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի և վիրավորների թվում կան նաև մեր հայրենակիցների անունները: Ահաբեկիչ ծայրահեղականների հերթական դժնի գործողությունների արդյունքում ավերվել կամ վնասվել են մեր հայրենակիցներով բնակեցված շենքեր, հայկական կրթամշակութային օջախներ, մասնավոր գույք: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ականատեսն ենք լինում

Թուրքիայի անպատժելիությունը ծնեց Հիտլերին եւ Մուսոլինիին. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական

Պատգամավորները գործուղումների են. արտահերթն ուշանում է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հայտարարության տեքստին ՎՍԴՀԿ-ն ու Ժողովրդական կուսակցությունը «կողմ» կքվեարկեն Անցած քառօրյայում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատգամավորները չհասցրեցին քվեարկել: Կանոնակարգով այն քվեարկության պետք է դրվի հաջորդ քառօրյայում: Բայց քանի որ հաջորդ քառօրյան լինելու է ապրիլի 24-ից հետո, ենթադրվում էր, որ հայտարարության տեքստը ԱԺ խորհրդարանը կընդունի արտահերթ նիստով:

Թեւան Պողոսյանն անհարմար վիճակի մեջ դրեց Տրայան Հրիսթեային

Պատրաստվո՞ւմ է ԵՄ-ն վերադարձնել ԵՄ-Թուրքիա անդամակցությունների շրջանակում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդիրը, քանի որ, ըստ պատգամավորի, ինքը հետեւել է գործընթացներին ու գիտե, որ այդ խնդիրը հանված էր ԵՄ-ի օրակարգից: Այսօր, մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային նման հարցադրում ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

«Եթե ողջ լիներ Կարեն Դեմիրճյանը, այսպիսի բեւեռացում եւ չքավորություն տեղի չէր ունենա». Ռիմա Դեմիրճյան (Տեսանյութ)

Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ: Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում հարցին` եթե նա ողջ լիներ, մենք այսպիսի՞ Հայաստանում կապրեինք` պատասխանեց. «Չէ, իհարկե, այդ մի բանը հաստատ կասեմ: Մի քիչ ավելի բարեկարգ, բոլորի համար հավասար Հայաստանում կապրեինք: Այսպիսի բեւեռացում եւ այսպիսի

Գուրգեն Եղիազարյան. «Երիտթուրքերի գաղափարախոսները հավատափոխ հրեաներն էին» (ձայնագրություն)

Երիտթուրքերից եւ ոչ մեկը էթնիկ թուրք չէր: Նրանք հավատափոխ հրեաներ են, մեր իրականությունը դա թաքցնում է:

Ռիմա Դեմիրճյանը`Կարեն Դեմիրճյանի` 2 շիշ շամպայնով նշած 50-ամյակի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք) 

Այսօր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին էին այցելել հարյուրավոր քաղաքացիներ` դպրոցականներ, նրա հարազատներն ու կուսակցական ընկերները: Կարեն Դեմիրճյանի կինը` տիկին Ռիման մի քանի րոպե կանգնեց շիրիմի մոտ ու սկսեց արտասվել: Aravot.am-ի հարցին` ի՞նչ Հայաստանի մասին էր երազում Կարեն Դեմիրճյանը եւ ի՞նչ ունենք այսօր` տիկին Դեմիրճյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց

Վճարային տերմինալներով 24-ժամյա սպասարկման հնարավորություն Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղում

Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ և երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատում են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում և վարկի մարում ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է

Բանակին ոչ միայն օդաչուներ ու տանկիստներ են հարկավոր, այլեւ բանակի համար պարեն արարող զինվորներ

Մեծարգո վարչապետ, ես 76 տարեկան եմ, ամբողջ կյանքս ապրել եմ գյուղում։ Ծերուկիս շատ է անհանգստացնում օր օրի դատարկվող գյուղերի վիճակը, ուստի համարձակվում եմ դեղատոմս առաջարկել գյուղերը շենացնելու համար։ Ըստ իս` հողի սեփականաշնորհումը ճչացող թերություններով եղավ։ Իրար հարեւան հողաշատ գյուղերից մեկում մեկ հողաբաժինը 3 հեկտար է, հողասակավ գյուղում՝ 1 հեկտար։ Հողաշատ գյուղի 5 աղջիկ ունեցող ընտանիքը

Միքայել Մելքումյանի նամակը վարչապետին՝ իր նախագծին բացասական եզրակացություն տալու առնչությամբ

2015 թվականի ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկվեց իմ կողմից հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-744-26.03.2015-Տ Հ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եզրակացություն տալու մասին հարցը և հաստատել վերջինիս  ոչ նպատակահարմարությունը: Նախ և առաջ, ցանկանում եմ արձանագրել, որ օրենքի ընդունման նպատակը տնտեսավարող որոշ սուբյեկտների գործունեությունը խթանելը և

«Փոքրիկ երեխային ո՞նց բացատրենք, որ «Նաիրիտի» գույքը պետք է վաճառեն, որ նրան ուտելու բան առնենք» (Տեսանյութ) 

Արդեն 20 րոպե է՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք այսօր առավոտյան կառավարության շենքի առջեւ կրկին բողոքի ակցիա էին անում, վարչապետի մոտ ընդունելության են: Նաիրիտցիներից կազմված 6 հոգանոց պատվիրակությանն այսօր «Նաիրիտի» հարցով վարչապետի մոտ ստեղծված հանձնաժողովը պիտի որեւէ պատասխան տա: Նաիրիտցիների հետ այսպես պայմանավորվել է վարչապետը՝ նախկին հանդիպման ժամանակ, որը կայացել էր ուղիղ 10 օր առաջ:

Արամ Մանուկյանը՝ իրեն ապտակողի մասին. «Վտանգ ներկայացնում են նրան պատվիրողները»

«Վտանգ ներկայացնում են նրա տերերը, կազմակերպիչներն ու պատվիրողները: Նա ընդամենը գործիք է: Եվ գործիքը չէ վտանգավոր, այլ գործիք կիրառողը»,- հարցին՝ արդյոք իրեն ապտակող Արշակ Սվազյանը վտանգավոր չէ՞ հասարակության համար, քանի որ հայտարարել է, որ պատրաստ է կրկին ապտակել «Սերժ Սարգսյանին հայհոյողին», բայց դեռ գտնվում է ազատության մեջ, դատական նիստից հետո այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ ՀԱԿ

Հայը եւ երջանկությունը

Բազմաթիվ անեկդոտներ սկսվում են այսպես՝ «Հայը, ռուսը, վրացին, ադրբեջանցին…», որոնք ընկնում են դժվար իրադրության մեջ եւ աշխատում դուրս գալ ըստ իրենց շնորհների: Այժմ պատկերացնենք, որ հասարակության մեջ ինչ-որ բան, շատ անհրաժեշտ բան, պակասում է, չկա: Մեզ առավել մոտ ու հեշտ հասկանալին էներգիայի՝ էլեկտրականության, գազի, նավթի, բենզինի դեֆիցիտն է: Ինչպիսի՞ լուծումներ կլինեն: Հայկական մոդել Հայը ճարում

Ստամբուլից  2.4 կգ մաքսանենգ ոսկու համար կդատվի Բերդում

200 դոլար՝ փաթեթը մաքսակետով անցկացնելու համար

Թեւան Պողոսյանի ռեպլիկը Լեւոն Զուրաբյանին 

ԵՄ-ն հաճախակի է խոսում Եվրոպական արժեքների վրա հիմնված համագործակցության մասին, բայց Հայաստանում եվրոպական արժեքներ ստեղծելու համար ԵՄ-ի աջակցությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Այսօր նման դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նա անդրադարձավ ԵՄ-ի կողմից 2014 թվականի զեկույցին, որում ասվում էր, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

ԵԽ նախագահը Դավութօղլուին ասել է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը ներկա չի եղել

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հասկանում է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման վերաբերյալ Անկարայի անհանգստությունը: Hurriyetdailynews.com-ի աղբյուրները, որոնք չեն ցանկացել ներկայանալ, փոխանցել են, թե Շուլցը նաեւ նշել է, որ քվեարկությունը տեղի է ունեցել իր բացակայությամբ: Շուլցի գրասենյակից այս առնչությամբ մեկնաբանություն դեռ չկա: Cihan.com-ն էլ տեղեկացրել է, որ

Լեւոն Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Պետությանը պատճառված 7 միլիոնից ավելի գումարը հայտնի չէ, ինչպես կվերականգնի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լեւոն Պետրոսյանին մեղավոր է ճանաչել եւ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի` 400.000 ՀՀ դրամի չափով: Սակայն նրա նկատմամբ կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 03.10.2013 թվականի որոշման 1-ին մասի 2-րդ

Ապրիլի 21-22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին և

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031