Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց

Ապրիլ 17,2015 15:52 Share

Այսօր Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին է այցելել նրա փաստաբաններից Կարապետ Բադալյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ էր հայտարարել իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու և իրեն ապօրինաբար անազատության մեջ պահելու համար: Գևորգ Սաֆարյանը երեկ երեկոյան տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը օրեր առաջ ուներ նաև բժշկի այցելության անհրաժեշտություն, որին համապատասխան պատշաճ արձագանք չէր եղել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից: Հիշեցնենք նաև, որ իրավապաշտպան դիտորդական խումբը ևս մոնիթորինգ է իրականացնում Գևորգ Սաֆարյանի գործի նկատմամբ:

Հիմնադիր խորհրդարանը հրավիրում է տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցների և դիտորդական առաքելությունների ուշադրությունը Գևորգ Սաֆարյանի գործի վրա՝ բացառելու և կանխարգելելու համար նրա նկատմամբ հնարավոր քաղաքական, հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումները:

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել