Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Երիտթուրքերի գաղափարախոսները հավատափոխ հրեաներն էին» (ձայնագրություն)

Ապրիլ 17,2015 15:18

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը պնդում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները երիտթուրքեր չեն եղել:

«Երիտթուրքերի պարագլուխներից եւ ոչ մեկը էթնիկ թուրք չէր` Ջավիդ, Նազըմ, Շուքվի, Շաքիվի,Թալեաթ, Էնվեր, Ջեմալ եւ նրանց մեծագույն բարեկամը` «Մեծ Մակեդոնիա» օթյակից, գերմանական, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ Իսրայել Լազերի Գելֆանդը,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը։- Նրանք հավատափոխ հրեաներ են, մեր իրականությունը դա թաքցնում է: Պետք է վերհանենք պատմական ճշմարտությունը»:

Նրա խոսքի այդ հատվածն ամբողջությամբ՝ ձայնագրության մեջ

Անդրադառնալով գնահատականներին, թե Վատիկանի հայտարարությունները, Հռոմի պապի անցկացրած ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակ էր, ասաց՝ մոլորություն է. «Ուզում են դիվիդենդ շահել, այստեղ հազար ու մի ցավ կա, թող դրանց մասին մտածեն»:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ հակադարձեց՝ ցեղասպանության կազմակերպիչները հրեաներ չէին. «Նրանք օսմանյան թուրքեր էին, որոնք կազմակերպել են քրիստոնյաների, մասնավորապես՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը, ունեցել են շահ դրանից: Իրենց ամբոխին, մասնավոր մարդկանց ու պետությանը դրդել են ավազակության ու կողոպուտի, ցեղասպանել են այլախոհության ու այլ ազգի նկատմամբ ատելությամբ լցված»:

Ըստ նրա, Հռոմի պապը քաղաքակիրթ աշխարհի խորհրդանշաններից մեկն է, ու նրա նախաձեռնությամբ քաղաքակիրթ աշխարհը օրակարգ մտցրեց հայկական հարցը կաթոլիկ եկեղեցու միջոցով. «Սերժ Սարգսյանի օրոք է դա եղել, ինչո՞ւ չասենք: Այդ մարդկանց ջանքերի շնորհիվ տեղի ունեցավ մեզ համար կարեւոր այդ հաղթական ակցիան: Հարյուր տարի հետո հայկական հարցը դարձավ քաղաքակիրթ աշխարհի օրակարգային հարցը»:

Հետո անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությանը՝ Գուրգեն Եղիազարյանը կատարվածը որակեց ստորություն:

Ազատ Արշակյանն էլ ասաց, որ իշխանությունները պետք է նախապես կանխարգելեն. «Պետք չէր քաղաքական հարթություն տեղափոխել: Նրանք քաղաքական գործիչներ են, նրանց ծրագիրը, ապստամբությունը քաղաքական ծրագիր էր: Պետք էր այդ մարդկանց հետ քաղաքական բանավեճ սկսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հայ ժողովրդի մեծագոյն ողբերգութիւնը նման խեղկատակներն են, որ քաղցկեղածին բջիջների պէս ամենուր են:

    Նայէք ձեր շուրջբոլորը՝ անգրագէտ պատգամաւորներ ու նախարարներ, սարերից իջած մարզպետներ, լեզուն կապ ընկած «բանասէր» նախագահ, տգէտ (սիրողական մակարդակի) դեսպաններ, կրթութիւն չունեցող երգիչներ, հայերէն չիմացող հաղորդավարներ, անթիւ-անհամար «փինաչի» քաղաքագէտներ ու փորձագէտներ, յետամնաց կղերականութիւն,,՛

    Ճշմարիտ եմ ասում՝ տակաւին խաւարի մէջ էք,,

  2. Մարզպետունի says:

    – Գուրգեն Եղիազարյան:
    Հնարավոր է, որ այդպես է, շատ հնարավոր է նաև, որ նրանցից ոմանք էլ ունեցել են հայկական արմատներ:
    ԲԱՅՑ
    նրանք չէ, որ ինքնագլուխ կոտորել են հայերին: Կոտորածը կազմակերպված է եղել Օսմանյան Թուրքիայի կառավարության մակարդակով, իսկ ներկայիս Թուրքիայի կառավարությունը դրա իրավահաջորդն ու պատասխանատուն է (անկախ նաև նրանից, թե ովքեր են այժմյան Թուրքիայի քաղաքացիները (թեկուզ և 80 միլիոնի 70 միլիոնը հայկական ու հրեական արմատներ ունենան))

  3. Ընթերցող says:

    Որոշ մարդիկ ուղեղ լվանալ ու դեզինֆորմացիա տարածելուց հետ չեն վարժվում:

    այսինքն ինչ եք առաջարկում, կենտրոնանաք ազգային հողի վրա ատելությամբ զբաղվելով: Մոռանանք, որ հենց Թուրքիայի կառավարությունն է կազմակաեպել ցեղասպանությունը, թուրքերն ու քրդերն էլ, զինվորական թե քաղաքցիական կատարել են:
    չի ստացվի:

  4. Հ.Շ. says:

    Յ.Գ. Լաւապէս հասկանում եմ որ լրագրողի նպատակը ցոյց տալ է թէ ինչպիսի անիմաստ եւ անհեթեթ բաներ ալ գոյութիւն ունեն աշխարհում, եւ նաեւ մեր աշխարհում: Սակայն պէտք է նկատի ունենալ թէ այսպիսի հիւանդ «միտքերի» տարածումը կարող է իր «շուկան գտնել», որոշ թիւով անձերի վրայ ազդեցութիւն ունենալ, մանաւանդ Համացանցում…

    • Հ.Շ. says:

      «Յ.Գ.»-ս հրատարակել էք, սակայն ոչ հիմնական մեկնաբանութիւնս…

      ուրեմն զայն կրկնեմ, տեսնենք ՝

      Եթէ Համացանց չլինէր, այսպիսի անձիք (Գուրգեն Եղիազարյան) արդէն ոչ մի հանրային գոյութիւն չէին ունենար: Իրենք իրենց մութ անկիւնում՝ մռմռթալու էին իրենց ցնորաբանութիւնը: Ցաւոք, յաճախ է պատահում որ կարգ մը լրագրողներ կարծէք պարտական են զգում որեւէ զառանցանք, որեւէ ցնդաբանութիւն վերցնել եւ փոխանցել ընթերցողներին… Ըմբռնողության սխալ է այս: Թէ որ մի թերթում չլինի հրատարակչական տարրական «զտում»-ի գործընթաց, խմբագրական նորմաներ, որակային չափանիշներ, հրատարակութիւնը կը կորսնցնէ իր ընդհանուր մակարդակը, կը յուսախաբէ լուրջ ընթերցողը:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Երիտթուրքերի մեջ իրոք եղել են (ծպտյալ) հրեաներ, բայց, իրավական տեսակետից, դա անկարևոր է,քանի որ հանդես են եկել Թուրքիայի (օսմանյան կայսրության) անունից:

  6. Hayk says:

    Արփինե, ինչ կարիք կար էս ապուշությունը տպագրելու???!!!!

  7. sergej says:

    Առավոտը հրապարակում է այն նյութերը որոնք ուղղակի թե անուղղակի հակառուսական են, մոռանալով որ մենք այսօր գոյություն ունենք միայն ու միայն ռուսաական հզոր ուժի շնորհիվ, այլապես 100 միլիոնանոց թուրքիան ու ադրբեջանը մեզ կհոշոտեն.Այդ բանը հասկանալու համար պետք չե խելոք ունենալ բավական է նաև կենդանական բնազդը, որից զուրկ են որոշ հայ ընդիմադիրներ ու ՙայպես կոչված քաղաքական գործիչներ
    .

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930