Օրվա լրահոսը
Հորովելցիները հյուրընկալեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին
Վանաձոր «Հորովել» երգի-պարի անսամբլը, Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների հետ համատեղ, մայիսի 17-ին ներկայացնելու են համերգ-ներկայացում` Վանաձորի «Շառլ Ազնավուր» անվան պալատում: Մինչ համերգի նշանակված օրը հորովելցիներին հյուրընկալվում են հանրահայտ և մեծանուն արվեստագետներ: Երեկ՝ ապրիլի 10 ին, Վանաձորում, հորովելցիներին հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ
Վարուժան Հակոբյանը հազվադեպ պատահող հաղթանակ է տարել
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հազվադեպ պատահող հաղթանակ է տարել: Իններորդ տուրում Վարուժանը սեւերով խաղում էր Ուեսլի Սոի հետ: Ընդամենը վեց քայլ հետո պարտիան ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Սոն պայքարը չի շարունակել վատառողջության պատճառով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ uschesschamps.com-ի
Հրթիռակոծումներ Հալէպի մէջ. կան զոհեր եւ վիրաւորներ. Yerakouyn.com.
Yerakouyn.com. Առաւել քան երկու շաբաթ է Հալէպի մէջ համացանցերը չեն գործեր, հետեւաբար նաեւ հայկական համայնքի լրատուական կայքերը։ ՍԱՆԱ լրատու գործակալութիւնը կը տեղեկացնէ, որ բնակելի թաղամասերու մէջ ահաբեկիչներու կողմէն կատարուած են հրթիռակոծումներ, որոնց հետեւանքով զոհուած է 8 մարդ եւ կան տասնեակ վիրաւորներ: ԵՌԱԳՈՅՆ-ի տեղեկացմամբ, աղբիւրը կը յայտնէ, որ էրտողանի վարչակարգի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծած
«Ես Օպերայի գլխավոր դիրիժորն եմ, դրա համար դիպլոմ ունեմ և ինչ-ինչ բաներ շտկելու իրավունք». Կարեն Դուրգարյան
«Օպերայի և բալետի թատրոնում 80-90 հազար դրամ աշխատավարձ ստացող արտիստից չես կարող պահանջել, որ ինչ-որ որակ տա: Հետևաբար՝ իմ՝ որպես Օպերային թատրոնի տնօրենի, և, իհարկե, Մշակույթի նախարարության առաջնահերթ խնդիրն այդ ֆինանսական հարցն ինչ-որ չափով լուծելն էր. եթե նախկինում միջին աշխատավարձը 80-90 հազար դրամ էր, ապա վերջին մեկ տարվա ընթացքում այն հասել է 250-300 հազար դրամի»,-
«Ազնավուրը Գինոսյանի մոտ «Կարնո շորոր» պիտի սովորի՞, որ հայ դառնա». Կարեն Գևորգյան
«Ո՞վ է ասում, որ միայն պարով են հայ մեծացնում: Եթե սյունեցիները «Շուրջպար» չունեն, «Յարխուշտա» չեն պարում, հա՞յ չեն: Թումանյանի հեքիաթներով հա՞յ չեն մեծացնում, մենք մեր համալսարանում հա՞յ չենք մեծացնում: Ուրեմն Ազնավուրը պիտի Գինոսյանի մոտ «Կարնո շորոր» սովորի՞, որ հայ դառնա»,- ասում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Բերդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը՝ արձագանքելով ՀՀ
Սերժ Սարգսյանի ելույթը Նեապոլում. «Նեապոլն այսօր ավելի հարազատ դարձավ մեզ»
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ.
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել ավելի քան 13000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: —
Եթե Քիմ Քարդաշյանին Մեսրոպ Մաշտոցի մեդալ տան, Ռոբերտ Ահարոնյանը նստացույց կանի (Տեսանյութ)
Ռոբերտ Ահարոնյանը դեմ է նրան, որ Հայաստանի մասին պետք է իմանան Քիմ Քարդաշյանի միջոցով «Հայաստանի սոցիալիստական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հանգամանքին, որ Քարդաշյանների ընտանիքը Վահագնի թաղամասում հողատարածք է նվեր ստացել: «Ցավով եմ ասում, որ Հայաստանում շատ ազատամարտիկներ ունենք, որոնք որ ապրելու տեղ չունեն, բայց Վահագն Հովնանյանը հող է
Քիմ Քարդաշյանի այցի ժամանակ սրբազանը հրահանգեց բացել եկեղեցու դռները (Տեսանյութ)
Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը իր քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր եւ նկարահանող խմբի հետ եկավ Գյումրու «Նանե» հյուրանոց, որտեղից հետո նրանք ուղեւորվեցին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցի: Այստեղ Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել: Վայրկյաններ անց եկեղեցի եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նա զայրացավ,
«Երեւանյան կրկեսը» ցիրկ ա
Կրկեսի հին շենքը պայթեցնելուց մոտ երկու տարի է անցել: Սակայն շինարարները նոր-նոր են սկսել նոր շենքի «նկուղային հարկերից» դուրս գալ: Մինչդեռ գրեթե միաժամանակ հարեւանությամբ կառուցվող բարձրահարկը արդեն «երկինք է հասել»: Որակի հաշվին շինաշխատանքներն արագացնելու կոչ չենք անում: Բայց մեր ուշադրությունը մեկ այլ բան է գրավել: «Երեւանյան կրկեսի» ապագա տեսքը պատկերող ցուցապաստառում շենքի ճակատին միայն ռուսերեն
Ապրիլի 24-ին Պուտինի այցելությունը Երեւան ոչինչ չի փոխի
Ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Դեռ մարտի կեսերից ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծես թե հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին այցելելու է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Երեկ ռուսական լրատվամիջոցներում նույն մամուլի խոսնակը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցելությունը դեռ «քննարկման փուլում է», որոշման մասին
Պահանջում են Քիմ Քարդաշյանին պետական պարգեւներ չհանձնել (Տեսանյութ)
«Հայաստանի սոցիալիստական շարժումը» եւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները հայտարարել էին, որ ապրիլի 11-ին կառավարության շենքի դիմաց պետք է պիկետ կազմակերպեն: Նախաձեռնության ընթացքում նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են նամակ ուղղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու եւ հայկական արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար: Սակայն, նախաձեռնությունը տեղի չունեցավ: «Ազգային արժեքների պահպանման ճակատ»
Վարդան Այվազյանը «զապիսներ» ունի
Ըստ նրա՝ ընդդիմադիր պատգամավորները խախտել են պայմանավորվածությունները եւ քաղաքական դեմագոգիայով են զբաղված Խորհրդարանում ստեղծված «գազի հանձնաժողովի» մեկուկես տարի կատարած աշխատանքները վերջին երեք օրում խորհրդարանի լիագումար նիստերի քննարկման առարկա էին: Արդյունքում եղան նաեւ պատգամավորներ, ովքեր մեղադրեցին հանձնաժողովին անգործության մեջ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը վիրավորված է գործընկերներից: Վիրավորված է ոչ թե իր համար, այլ հանձնաժողովի մյուս
«Ճարպակալում ունեցող մարդկանց կյանքը 15-20 տարով կրճատվում է»
Ճարպակալումը եւ անորեքսիան շարունակում է մնալ հիվանդությունների առաջին շարքերում: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում կլինիկական հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ փաստ է մնում այն, որ ճարպակալումը եւ անորեքսիան հոգեբանական խնդիրներ են, որոնք արտոցոլվում են մարդու մարմնի վրա. «Սա է պատճառը, որ ավելորդ քաշը բուժվում է միայն այն դեպքում, երբ այդ հոգեբանական խնդիրները լուծվում են»: Արմինե Փաշայանը
Շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ՝ բակային տարածքներում
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն ընդգրկել են նաև բակային տարածքները: Վաղ առավոտից բնակիչներն ընտանիքներով աշխուժորեն մասնակցել են իրենց բակի ու շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ապա նաև կանաչապատման աշխատանքներին։ Չնայած մասնակիցները որոշ չափով պատրաստված են եղել, քաղաքապետարանի կողմից նրանց տրամադրվել են անհրաժեշտ գործիքներ և այլ պարագաներ, ինչպես նաև տնկիներ: Համաքաղաքային ծրագրին
Հիմնադրվում է նոր կուսակցություն
Պաշտոնապես հայտնում ենք, որ «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին: Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական և անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձևավորման աշխատանքներ: Միևնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերը:
«Եթե Իրանը նորից ինտեգրվի միջազգային հանրությանը, ապա Ղարաբաղի հարցի հետ կապված Իրանի ձայնը ավելի լսելի կլինի»
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում Իրանը կդադարեցնի ուրանի հարստացումը։ Ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ վերջնական համաձայնությունը կկայանա, քանի որ համագործակցության երկու կողմերն էլ շահագրգիռ են: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ այն տեսակետն ունի, որ շատ հավանական է, որ պայմանագիրը կյանքի կոչվի, սակայն խոչընդոտներ շատ կլինեն՝
Փաստաբանների ուղտը կարող է լրագրողների դռան առաջ էլ չոքել
Ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է մի քրեական գործով կարճման մասին որոշումը, ինչը նշանակում է, որ սկսվել է նախաքննություն, քրեական գործ՝ երկու ճանաչված փաստաբանների հետ կապված: Երկու փաստաբաններին գլխավոր դատախազի որոշումը չի ուղարկվել, նրանք իրենց գործի մասին կիմանան, հավանաբար, մեր լրատվամիջոցից: Փաստաբանների գործարար համբավը չվնասելու համար, մենք նկարագրենք, թե ինչ է տեղի ունեցել, առանց
Դատավորի, փորձագետի եւ փաստաբանի համահեղինակային գիրքը
Լույս է տեսել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի, փորձագետ, Արդարադատության ակադեմիայի դասախոս Արա Ղազարյանի, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Համազասպուհի Գրիգորյանի «Արդարադատության խորհրդի հիմնախնդիրները Հայաստանում» հետազոտություն-գիրքը: Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի կարգավիճակը, լիազորությունները, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորումները: Հետազոտությունը երեք գլխից է բաղկացած՝ 2012-2016թթ. իրավական բարեփոխումների համատեքստում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ԱԽ
«Հիշողությունդ ջնջեցիր՝ քեզ ես ջնջում»
Գեղանկարիչ Շոթա Ոսկանյանը կներկայանա «Կյանքի կրկեսը» խորագրով ցուցահանդեսով Ապրիլի 18-ից մայիսի 7-ը «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում կկայանա գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի անհատական ցուցահանդեսը՝ «Կյանքի կրկեսը» խորագրով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց արվեստագետը, կներկայացվի իր ստեղծագործական վերջին շրջանին պատկանող շուրջ 45 աշխատանք. «Տարբեր ժանրի ստեղծագործություններ կան, այս անգամ նաեւ բնապատկերներ կցուցադրվեն՝ իմ վրձնած փարիզյան շարքը, նատյուրմորտներ, կրկեսային
Քիմ Քարդաշյանը իսկապես մտածում է Հայոց ցեղասպանության մասին. Thedailybeast
Իհարկե, հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այս շաբաթ Հայաստան կատարած այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մի քանի օր առաջ է տեղի ունեցել, սակայն Քարդաշյանի ներկայացուցիչն ասում է, որ նրա այցը կապ չունի ոգեկոչման արարողության հետ: «Thedailybeast»-ի փոխանցմամբ՝ ներկայացուցիչը ասել է, որ նա ուղղակի ուզում է կապի մեջ մտնել իր հայկական արմատների հետ: Սակայն ճամփորդության կազմակերպիչը եւ
Մանրամասն տեղեկատվություն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների եւ պայմանների մասին
Հարգելի համերկրացիներ եւ հյուրեր, Ստորև ներկայացնում ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին եւ 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթեւեկության եւ անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները. 2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես
«Ինձ համար պատիվ է այս օրերին լինել Հայաստանում»
Ասում է իտալացի ջութակահար Ֆրանչեսկա Դեգոն Այս տարվա մարտի 20-21-ին Իտալիայում Verdi Trieste թատրոնի նվագախումբը ղեկավարեց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Իտալական մամուլում հիացական տողեր գրվեցին Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիայի եւ Վ. Ֆեռարիի ջութակի կոնցերտի հայ դիրիժորի մեկնաբանության առիթով: Որպես մենակատար էլ հանդես էր
Հայերու ջարդերու մասին արաբերէն առաջին փաստավաւերագրական ֆիլմը (տեսանիւթ). Yerakouyn.com
Yerakouyn.com. Եգիպտահայ բեմադրիչ Շահէն Մազլումեան իր վաւերագրական ֆիլմին մէջ ներառած է բացառիկ նկարներ եւ տեսանիւթեր, որ կը բացայայտէ այն սարսափելի ջարդերը , որոնք կատարուեցան թուրքերու կողմէ հայերուն հանդէպ: Ֆիլմին մէջ կը յիշուի, որ չնայած Թուրքիոյ դատարանի վճիռը ցեղասպանութեան պատասխանատու անձանց նկատմամբ, սակայն Թուրքիոյ հանրապետութեան հիմնադիր Քամալ Աթաթուրք մերժեց ստորագրելու զայն եւ ներում շնորհեց անոնց: Հրապարակումն
Կիեւը Ադրբեջանին եւ Թուրքիային մեջքով է շրջվել
Ադրբեջանական Vesti.az կայքը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները եւ Կիեւի քաղաքապետարանը հերթական անգամ ցուցաբերում են շլացուցիչ կարճատեսություն: Այս օրերին ամբողջ Կիեւում Ուկրաինայի հայերի միության ակտիվիստները տեղադրում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վահանակներ, որոնց վրա երեւում է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Անմոռուկը եւ «Հիշում եւ պահանջում ենք» գրառումը: Հոդվածի հեղինակը նշում է, որ այս քայլով Ուկրաինայի
Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` կառավարությունը որոշել է 2015 թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թ. ապրիլի 18` շաբաթ օր: Որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Բարի երթ հայ ծանրորդներին՝ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Վրաստանի մայրաքաղաքում պայքարի մեջ են մտնելու 38 երկրների 232 ծանրորդներ (136 տղամարդ եւ 96 կին): Հայաստանի հավաքականը ներկայացված է 10 մարզիկով (7 տղամարդ եւ 3 կին): Նրանք են: Տղամարդիկ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան եւ Ռոստամ Կարապետյան, 77 կգ՝ Տիգրան Մարտիրոսյան եւ
Հարկադիր կատարողը հափշտակություն է կատարել՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը
Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր` «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մաս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազ. ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ
Ամուսնություն կրակի հետ
Այն, ինչ հիմա ասելու եմ, վկայում են հռոմեական հնագույն աղբյուրները, ափսո՜ս, ոչ հայկական, որովհետեւ ժամանակների ընթացքում այդ մանրամասնությունները մեր աշխարհում համարելով անկարեւոր` գրիչները ջնջել էին պատմիչների ձեռագրերից: Հայոց թագավոր Տիգրան Մեծի աղջիկ Գիսանեն, երբ իմացավ Լուկուլլոսի դեմ ճակատամարտի ժամանակ իր նշանածի` Վահրամ իշխանի զոհվելու մասին, ինքնասպանություն գործեց: Աստծո ստեղծած աշխարհում ի սկզբանե մարդու ինքնասպանությունը նորություն
«Այլինդան» գումարները փոխանցելու ուշացման մեղքը գցում է բանկերի վրա
Ինչե՞ր են կատարվում սոցթափաթեթների փողերի հետ «Այլինդա» տուրիստական գործակալությունը 2014թ.-ին պայմանագիր է կնքել Իջեւանի դպրոցների ուսուցիչների հետ, որպեսզի ուսուցիչները սոցիալական փաթեթով իրենց հաշվեհամարին առկա գումարներով հանգիստն անցկացնեն այդ տուրիստական գործակալության միջոցով: Ապրիլի 9-ին հիշյալ գործակալության աշխատողները եղել են Իջեւանի ավագ դպրոցում, ցանկացել այս տարվա համար պայմանագիր կնքել, սակայն ուսուցիչներն ընդդիմացել են: Նրանք մերժել են տուրիստական


















































