Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը իսկապես մտածում է Հայոց ցեղասպանության մասին. Thedailybeast

Ապրիլ 11,2015 13:44

Իհարկե, հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այս շաբաթ Հայաստան կատարած այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մի քանի օր առաջ է տեղի ունեցել, սակայն Քարդաշյանի ներկայացուցիչն ասում է, որ նրա այցը կապ չունի ոգեկոչման արարողության հետ: «Thedailybeast»-ի փոխանցմամբ՝ ներկայացուցիչը ասել է, որ նա ուղղակի ուզում է կապի մեջ մտնել իր հայկական արմատների հետ:

Սակայն ճամփորդության կազմակերպիչը եւ Հայաստանի վարչապետը այցի մասին տարբեր բաներ են ասում: «Քիմ Քարդաշյանը, նրա աղջիկը, ամուսինը եւ քույրերը ցանկանում են այցելել Հայաստան ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է ճամփորդության կազմակերպիչը եւ հավելել, որ աստղը նաեւ պլանավորում է փաստավավերագրական ֆիլմ նկարել սպանդի մասին եւ այցելել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան: Եվ երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը անձամբ ընդունեց նրան եւ նրա ընտանիքին, նա բարձր է գնահատել վերջիններիս աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը:

Ինչ էլ լինի ուղեւորության պատճառը, գաղտնիք չէ, որ Քարդաշյանը, ում հայրական նախնիները Հայաստանից ԱՄՆ են արտագաղթել 19-րդ դարում, իսկապես մտածում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հիշատակման մասին: «Ես կարող եմ ասել, որ ամեն տարի Հայոց ցեղասպանությունը հիշատակելով եւ այդ բառը տարածելով, նա շատ արժեքավոր գործ է անում»,- ասել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը:

«Այն փաստը, որ Քիմը ընտրել է հենց այս ժամանակը Հայաստան գնալու համար եւ այն, որ նախագահ Օբաման կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունն այս տարի իրո՞ք պատահականություն են»,- The Daily Beast-ի հետ զրույցում հարց է բարձրացրել Ամերիկայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնաժողովի մամուլի քարտուղար Ֆիլ Վալոտսկին եւ հավելել. «Եթե այդպես է, սա շատ ուրախ պատահականություն է: Եվ դա մենք ողջունում ենք, քանի որ դա բերում է խնդրի իրազեկվածությանը»:

Հայ ակտիվիստները, ըստ Վալոտսկիի, չափազանց շնորհակալ են Քիմից այն աշխատանքի համար, որ նա արել է այս տարիներին ցեղասպանության ճանաչման համար: «Ես վստահ եմ, որ երբ Ցեղասպանության 100-րդ տարելիցը մոտենա, մենք կարող ենք սպասել Քարդաշյան ընտանիքի կողմից այս կարեւոր հարցի առնչությամբ հայտարարության»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930