Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սալոնիկում
Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում
Ռուսաստանում կարգելե՞ն մարզիկներին երեք անգամ անընդմեջ մասնակցել օլիմպիական խաղերին
Պետդումա համապատասխան օրենքի նախագիծ է մտցվել, որի հեղինակը պատգամավոր Եգոր Անիսիմովն է: Նրա կարծիքով կան մարզիկներ, որոնք մենաշնորհել են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը: «Լինելով օլիմպիական կրկնակի կամ եռակի չեմպիոն, նրանք շարունակում են դրանց մասնակցել՝ երիտասարդ մարզիկներին թույլ չտալով իրենց դրսեւորել միջազգային մրցասպարեզներում: Սույն նախագծով արգելվում է անընդմեջ երկուսից ավելի օլիմպիական խաղերի մասնակցել: Դա երիտասարդ եւ
Կանադահայ աշակերտներն արեւմտահայերեն առցանց նյութերի կարիք ունեն
«Ալեք Մանուկյան» վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը՝ վարժարանի ու հայկական համայնքի մասին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում՝ ի թիվս այլոց, Հայաստանում էր ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ եւ Մոնրեալի «Ալեք Մանուկյան» վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը (լուսանկարում): «Առավոտի» հետ զրույցում նա կարեւորեց ՀԲԸՄ ընդհանուր ժողովի՝ Հայաստանում անցկացվելը, ասաց, որ վերջին մի քանի օրերին ուրախ
Գյումրիի «Վերածնունդը» կկայանա «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո (Տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 8-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսը նվիրված էր ապրիլի 15-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: 2009-ից առայսօր անցկացվող «Վերածնունդն» այս տարի կկայանա «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո: Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել
Ապրիլի 24-ին Թուրքիա մեկնող պետության ներկայացուցիչները կվավերացնեն հայոց ցեղասպանությունը
Սիրիահայ մտավորական Գառնիկ Սարգսյանի համոզմամբ, ապրիլի 24-ին Թուրքիայի կազմակերպած Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակին նվիրված միջոցառումներին հրավիրված պետությունների ներկայացուցիչները իրենց մասնակցությամբ կվավերացնեն հայոց մեծ եղեռնը: «Հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը, 1,5 միլիոն հայրենակիցներին եւ միասնական ապրելու հնարավորությունը: Թուրքիայի տոնակատարությունը կազմակերպելու որոշումը եւ այդ տոնակատարությանը մասնակցող երկրների որոշումները դիտարկում ենք ուղիղ թշնամական եւ հակամարդկային արարք,
«Թող Սեֆիլյանն աներ, ինչ ուզում էր, քանի՞ մարդ էր մասնակցելու». Անահիտ Բախշյան
Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խայտառակություն որակեց «100 ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ձերբակալությունները: «Բանտարկեցին այն մարդկանց, որոնք ասում էին պետության մեջ սխալ բան կա, ժողովրդի կյանքը գնալով վատանում է, սրանից ավելի խայտառակ բան չէին կարող մտածել: Այն ինչ անելու էր Սեֆիլյանը, անձայն բողոքի գործողություններ էին, որը պատիվ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. «Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ օրենք խտրականության դեմ»
«Անկախ Հայաստանի ընտրությունից, այս կամ այն միության ինտեգրացիայից, երկու կողմերն էլ պատրաստակամ են շարունակել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,-այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կազմակերպած «Խտրականությունն արգելող օրենսդրության հեռանկարները Հայաստանում» թեմայով ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը: Նա շեշտեց, որ «Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ օրենք` խտրականության դեմ»: Այս առիթով ՀՀ Արդարադատության
Նաիրա Զոհրաբյան. «Տիցիանի ոսկեգույնը եւ Ռենուարի վարդագույնը շատ լավ հանգստացնում է նյարդերը»
Այս պահին ԱԺ-ում շարունակվում է գազի հանձնաժողովի զեկույցի քննարկումը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ ազգաբնակչությունը հանկարծ իմացավ, որ 300 մլն դոլար պարտք ունեն գազի համար, որի մասին իրենք տեղյակ չեն եղել. «Երբ այն ժամանակ հարց էին բարձրացնում՝ գազի գինը արդյոք բարձրացե՞լ է, բոլոր պաշտոնյաները, այդ թվում նախկին վարչապետը
Երանուհու փրկության առեղծվածը
Գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունը ինձ տարավ դեպի Աղավնիենց հյուրասենյակ, որտեղ ցուցադրված նկարները գրավել էին ուշադրությունս: Մի պահ հայացքս կանգ առավ պահարանի խորքում փոքրիկ չափսերով Աստվածամոր սրբապատկերին, որից անսահման լույս էր հորդում: Նկարը այնպիսի վարպետությամբ էր արված ու այնքան խոսուն էր, որ այն ինքնաբերաբար վերցրեցի ձեռքերիս մեջ ու մտածեցի. Հավանաբար հայտնի նկարչի գործերից կլինի: Երբ Աղավնիին հարցրեցի,
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝
Ռոբերտ Քոչարյան. սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում. 2rd.am
Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել:
Ամեն քացի տվող կարատեիստ չէ
«Ավանդական ֆուդոկան կարատե դո»-ի Հայաստանի ներկայացուցիչները Նեապոլում անցկացված Եվրոպայի 22-րդ առաջնությունում նվաճել են մեկ ոսկե, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ եւ մեկ գավաթ: 28 երկրների պայքարում Հայաստանը ներկայացված է եղել երեք հոգով ու բոլորն էլ բարձրացել են պատվո պատվանդան: Մարզիչ (սենսեյ) Արծրուն Օհանյանը անհատական կումիտեում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, սակայն դեպի վերջնական հաղթանակ
12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր 2017-ից
85 կողմ 27 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն ընդունեց բուռն քննարկումների արժանացած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանը 1 օր ժամանակ էր տվել՝ ԿԳ նախարարի հետ քննարկելու խնդիրները, որոնք առկա էին նախագծում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ պարտադիր բառը օրենքից
Պարույր Հայրիկյան. «Երբ խոսվում է 1.5 միլիոն զոհերի մասին, ճիշտ չի գնահատվում հասարակական ընկալումը» (Տեսանյութ)
Պարույր Հայրիկյանի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս ամեն անգամ պետք է շեշտել, որ ցեղասպանության հետեւանքով Հայաստանը կորցրել է միջազգայնորեն ճանաչված իր տարածքների 80 տոկոսը
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են մայիսյան մրցաշարերին
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 28 թեկնածուներ մարզիչներ Դավիթ Թորոսյանի եւ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են սկսել Ծաղկաձորում: Մարզաձեւի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմը նախապատրաստվում է մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերին: Հավաքի ընթացքում մարզիչները օրական երեքանգամյա մարզումները նվիրում են բռնցքամարտիկների հատուկ ֆիզիկական պատրաստվածությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀԲՖ-ի
Սարսափում են անգամ քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններից, որոնք շանս չունեն ինչ-որ բան փոխելու. «Չորրորդ իշխանություն»
Սեֆիլյանն ու ընկերները խոստացել էին շուրջօրյա նստացույցեր անցկացնել, բողոքի միջոցառումներ կազմակերպել, որոնց նպատակը լինելու է իշխանափոխությունը։ Ի դեպ՝ նախաձեռնության անդամները մի քանի անգամ հրապարակային հավաստել էին, որ իրենք նպատակ չունեն ապրիլի 24-ը վերածելու «անհամության»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանն ու ռեժիմը առաջ ընկան դեպքերից՝ մեկ անգամ եւս փաստելով, որ իրենք սարսափում են անգամ քաղաքացիական այնպիսի նախաձեռնություններից, որոնք
«Ժառանգության» հայտարարությունը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունների առնչությամբ
«Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ զերծ մնալ քաղաքական հետապնդումներից եւ չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը:
Արտակ Դավթյան. «Հիմնադիր խորհրդարան» կոչվող խումբը փորձում է իր հիվանդ, ճիզվիտային գաղափարները պարտադրել մեր հանրությանը. «Հայոց աշխարհ»
Իսկ ի՞նչ էին պատկերացնում, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը պետք է ձեռքները ծալած սպասեի՞ն, որ իրենք անկարգություններ հրահրեին, այն էլ՝ ապրիլի 24-ին:
Ամենաօգտակար ընկույզի տեսակները
Աշխարհում գոյություն ունի ընկույզի տարբեր տեսականի, որոնց օգտակարությունը շատերը գիտեն: Բոլոր տեսակներն էլ պարունակում են բարձր կալորիականություն եւ շատ օգտակար մթերք են մեր օրգանիզմի համար: Պարունակում են սպիտակուցներ, մանրաթելեր, վիտամիններ, հանքային եւ այլ օգտակար ճարպեր: Շնորհիվ դրանց՝ մարմինը արագ վերականգնվում է, կանոնավորվում նյութափոխանակությունը եւ դրական ազդեցություն թողնում ամբողջ մարմնի վրա: Մասնագետներն ամենաօգտակար հատկություններով առանձնացրել են
Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Հարությունյանը միավոր չեն կորցրել
Դուբայում շարունակվում է շախմատի 17-րդ «Դուբայ Օփենը»: Խաղացված երկու տուրում ընդամենը 28 շախմատիստ է երկուական հաղթանակ տարել: Նրանց մեջ են հայաստանցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որոնք լրացուցիչ գործակիցներով ընթանում են, համապատասխանաբար, 26-րգ եւ 28-րդ հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոգեբան. «Մեռելոցը չի կարելի պարտադրանքի վերածել»
Ըստ բանախոսների՝ անհաջող քայլ է մեռելոցին պետական մակարդակով կարեւորություն տալը
Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի առաջնությունում հերթական հաղթանակը տարան
Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Վեցերորդ տուրում պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը սեւերով հաղթեց Կայդեն Տրոֆֆին, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը առավելության հասավ Մարինա Ֆրանչեսկա Ֆուազորի նկատմամբ, իսկ Վարուժան Հակոբյանը պարտվեց Քոնրադ Հոլթին: Յոթերթրդ տուրից առաջ Սեւյանը եւ Աբրահամյանն ունեն 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակներում ընթանում են
Ոստիկանությունը բարոյականության չափորոշիչներ սահմանելու իրավունք պարզապես չունի. «Չորրորդ իշխանություն»
Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ քննչական կոմիտեի համատեղ օպերացիայի արդյունքում խուզարկություններ են իրականացվել «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության գրասենյակներում ու կազմակերպության ղեկավարներից մի քանիսի բնակարաններում, ապա նրանցից հինգին ձերբակալել են, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին։ Ընդ որում՝ այդ առթիվ ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն մի բարոյախրատական հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ իրենք «ճշտով» են իրականացրել այդ օպերացիան,
Նախկին վարչապետի հոր դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտեի դարձավ, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հոր՝ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Դարբինյանի դեմ։ Դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ։ Ի դեպ, Երեւանի Էրեբունի
Հիգիենային հետեւելը՝ հարգանք իր եւ շրջապատի նկատմամբ
Հաճելի է, երբ մաքուր ու կոկիկ է այն մարդը, ում հետ շփվում ես` լինի կին, թե տղամարդ: Մի՞թե միայն կանայք պետք է հետեւեն իրենց արտաքին տեսքին եւ հիգիենայի կանոններին, հասկանալի է, որ ոչ: Լինի ամուսին, գործընկեր, փեսացու, պետ, խանութի վաճառող, թե վարորդ, պետք է մաքուր եւ կոկիկ լինել եւ ինչպես տղամարդկանց հաճելի չեն թափթփված կանայք,
Այս բոլոր խուզարկություններն ու քննչական գործողությունները միտված են քաղաքացիական գործունեության խոչընդոտմանը. «Ժողովուրդ»
Եվ ահա, պահը հասունացել էր. ժամանակն էր մեկուսացնել անհնազանդության կոչ անողներին, քանի որ աշխարհի տարբեր երկրների նախագահների այցը նախապատրաստելու նպատակով այս օրերին Երեւանում են բազմաթիվ երկրների անվտանգության աշխատակիցներ, որոնք պետք է իրենց ղեկավարներին զեկուցեն՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, եւ որքանով է այստեղ անվտանգ։ Այդպես՝ երեկ՝ ժամը 06.45-ին սահմաններում, քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ներկայացուցիչներն այցելել
«Այդ ռուսական զենքն է, որ լկտիացնում է Իլհամ Ալիեւի ռեժիմին». «Հայկական ժամանակ»
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցել են Էդվարդ Նալբանդյանի՝ մոսկովյան այցի մասին: – Ի՞նչ եք կարծում, Նալբանդյանը հանդիպման ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարց կբարձրացնի՞, մտահոգություն կհայտնի՞ այդ առիթով։ – Այդ հարցին երեւի լավագույնս կպատասխանի Էդվարդ Նալբանդյանը, բայց ես կարող եմ ասել, որ նա պարտավոր է բարձրացնել,
Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
Ապրիլի 7-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երևանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների
Խոհանոցի դանակը՝ զե՞նք. «Հայկական ժամանակ»
Դատելով ձերբակալվածների հարազատների հայտարարություններից եւ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկություններից՝ ՀԽ ակտիվիստներից եւ ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել ո՛չ հրազեն, ո՛չ էլ պայթուցիկ։ Հետեւապես՝ եթե Հիմնադիր Խորհրդարանի ակտիվիստները ոչ զենք, ո՛չ պայթուցիկներ չունեին եւ ո՛չ էլ անգամ «Մոլոտովի կոկտեյլներ» էին պատրաստում ապրիլի 24-ին դրանցով բռնություններ անելու համար, ապա, մեղմ ասած, անհասկանալի է դառնում,
Խորհրդարանականների հիմնական գործառույթը կոճակ սեղմելն էր. «Հրապարակ»
5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանում ընդունված 143 օրենքներից միայն 7-ն է պատգամավորների հեղինակմամբ։ Իրենցից անտեղյակ պատգամավորներ՝ ինչքան ուզեք։ Օրինակ, 2012թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում ընդունված «Շրջանառության հարկի մասին» աղմկահարույց օրենքի վերաբերյալ մամուլը պարզել էր, որ օրենքի ընդունման ժամանակ կողմ քվեարկած 70 պատգամավորի առնվազն մի մասը տեղյակ չի եղել, թե ինչին է կողմ քվեարկել։ Հանրապետական


















































