Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանն ու Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ի առաջնությունում հերթական հաղթանակը տարան

Ապրիլ 08,2015 11:50 Share

Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը:

Վեցերորդ տուրում պատանի գրոսմայստեր Սամուել Սեւյանը սեւերով հաղթեց Կայդեն Տրոֆֆին, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը առավելության հասավ Մարինա Ֆրանչեսկա Ֆուազորի նկատմամբ, իսկ Վարուժան Հակոբյանը պարտվեց Քոնրադ Հոլթին:

Յոթերթրդ տուրից առաջ Սեւյանը եւ Աբրահամյանն ունեն 3,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակներում ընթանում են չորրորդ հորիզոնականում, իսկ Հակոբյանը 2,5 միավորով ութերորդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ uschesschamps.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել