Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաօգտակար ընկույզի տեսակները

Ապրիլ 08,2015 12:00

Աշխարհում գոյություն ունի ընկույզի տարբեր տեսականի, որոնց օգտակարությունը շատերը գիտեն: Բոլոր տեսակներն էլ պարունակում են բարձր կալորիականություն եւ շատ օգտակար մթերք են մեր օրգանիզմի համար: Պարունակում են սպիտակուցներ, մանրաթելեր, վիտամիններ, հանքային եւ այլ օգտակար ճարպեր: Շնորհիվ դրանց՝ մարմինը արագ վերականգնվում է, կանոնավորվում նյութափոխանակությունը եւ դրական ազդեցություն թողնում ամբողջ մարմնի վրա: Մասնագետներն ամենաօգտակար հատկություններով առանձնացրել են ընկույզների տեսակները, որը հրապարակել է Progrees.ru-ն:

Առաջին՝ ամենաօգտակար ընկույզի տեսակը սովորական ընկույզն է, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպեր, ամինաթթուներ, վիտամիններ եւ հանքանյութեր: Դրական է ազդում ուղեղի, մաշկի, սրտի եւ լյարդի աշ[ատանքի վրա: Խորհուրդ է տրվում օրական ուտել 3-5 ընկույզ եւ եթե դուք ունեք ուղեղի, սրտի, լյարդի, ստամոքսի եւ երիկամների խնդիր, ապա օգտագործեք օրական 100 գրամ ընկույզ: Այս ընկույզը բարելավում է հիշողությունը, ամրացնում է սրտանոթային համակարգը, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Նաեւ դրական է ազդում տղամարդու էրեկցիայի դեպքում, հեռացնում է մարմնի ավելորդ հեղուկը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը:

pnduk

Ըստ գիտնականների, երկրորդ տեղում է պնդուկը, որը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, վիտամիններ՝ հատկապես B եւ հանքանյութեր: Պնդուկը շատ օգտակար է հղի կանանց, քանի որ այն մեծ քանակությամբ պարունակում է ֆոլաթթու, որը պատասխանատու է ԴՆԹ-ի սինթեզի եւ ներվային խողովակի ձեւավորմանը: Խորհուրդ է տրվում օրական ուտել 100 գրամ պնդուկ: Այս մթերքի օգտագործումը երիկամների քարի վերացման համար հրաշալի է, բարելավում է նաեւ սրտանոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը: Ինչպես նաեւ դրական է ազդում ստամոքս-աղիքային համակարգի վրա եւ խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության դեպքում:
Գոյություն ունի երկու տեսակի նուշ՝ դառը եւ քաղցր: Դառը նուշը վնասակար է օրգանիզմի համար, հատկապես մեծ քանակությամբ ուտելու դեպքում՝ 30 հատից ավելի:

nush

Մասնագետները քաղցր նուշը դասել են օգտակար ընկույզների երրորդ տեղում: Այն շատ օգտակար է, պարունակում է վիտամիններ՝ հատկապես E, հանքանյութեր եւ օգտակար ճարպաթթուներ: Խորհուրդ է տրվում այն օգտագործել աչքի հիվանդության, տարբեր ուռուցքների, խոցերի դեպքում: Սա նույնպես բարելավում է սրտանոթային համակարգը, պահպանում տեսողությունը, մաքրում է օրգանիզմը, նվազեցնում գլխացավը, դրական է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի իջեցման համար: Կարգավում է մարսողությունը, բարձրացնում է տրամադրությունը, բարելավում հիշողությունը, բացում է ախորժակը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930