Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կարգելե՞ն մարզիկներին երեք անգամ անընդմեջ մասնակցել օլիմպիական խաղերին

Ապրիլ 08,2015 13:01

Պետդումա համապատասխան օրենքի նախագիծ է մտցվել, որի հեղինակը պատգամավոր Եգոր Անիսիմովն է: Նրա կարծիքով կան մարզիկներ, որոնք մենաշնորհել են օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը: «Լինելով օլիմպիական կրկնակի կամ եռակի չեմպիոն, նրանք շարունակում են դրանց մասնակցել՝ երիտասարդ մարզիկներին թույլ չտալով իրենց դրսեւորել միջազգային մրցասպարեզներում: Սույն նախագծով արգելվում է անընդմեջ երկուսից ավելի օլիմպիական խաղերի մասնակցել: Դա երիտասարդ եւ ոչ պակաս տաղանդավոր մարզիկներին նման մակարդակի միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն կընձեռի», – ասվում է օրինագծի բացատրական մասում:

Sochi Olympics Figure Skating

Պատգամավորը օրինակ է բերում գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին, որը Սոչիում իր չորրորդ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալով՝ կամավոր ծրագրում մեկնարկից րոպեներ առաջ պատճառ բերելով մեջքի վնասվածքը, դուրս եկավ պայքարից եւ նույն օրը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: «Կասկածից վեր է, որ տվյալ մարզիկն իր առողջական խնդիրների մասին նախապես գիտեր: Բայց չհանելով իր թեկնածությունը մյուսներին զրկեց օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Իսկ հիմա էլ նաեւ 2018 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունի», – իր առաջարկը հիմնավորել է պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930