Օրվա լրահոսը
Վարչապետի նամակը ո՞ր օրենքով է հիմք հանդիսացել գազի գնի հաշվարկման համար. Թեւան Պողոսյան
Հնարավորություն կա՞ սակագինը թեկուզ մի փոքր իջեցնելու: Ինչի՞ հաշվին է կրկնակի իջել գազամատակարարման համակարգի կարողությունը կամ թողունակությունը: Այսօր գազի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այս հարցերն ուղղեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վարդան Այվազյանը պատասխանեց. «Որպեսզի կարողանանք թողունակությունը բարձրացնենք, ներդրում պետք է կատարվի, ներդրում էլ կատարեցինք սակագնի վրա է ազդեցություն ունենալու»: «Ժառանգություն»
Տոնական ծաղիկներ և բացիկներ՝ կին վարորդներին
Մայրության և գեղեցկության օրը հաճելի անակնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ կանգ առ լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ վերջիններս նշել են, որ օրն սկսում են
Վարդան Հարությունյան. «Իշխանությունները սա ծրագրել էին վաղուց»
Այսօր լուսադեմից սկսած շարունակվում են Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարանների, գրասենյակների խուզարկություններն ու ձերբակալությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին եւ Գարեգին Չուգասզյանին։ Հիմնադիր խորհրդարանի անդամները կատարվածը համարում են քաղաքական հետապնդում, կարծիքներ կան, որ այս ամենը իշխանությունները ծրագրել են, որպեսզի խափանեն «Հարյուրամյակն առանց ռեժիմի շարժման»` ապրիլի 24-ին
Սերժ Սարգսյան. «Էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է» (տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի «Мнение» հաղորդմանը: «Սկսած անցած տարվա օգոստոսից՝ մենք հետևել ենք իրավիճակի սրմանը և այդ հարցող զբաղվող պաշտոնյաների շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է: Ի դեպ, Ադրբեջանի ղեկավարությունը դա չի թաքցնում՝ հայտարարելով, որ, այո, լարվածությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղին
Պարույր Հայրիկյան. «Իշխանությունները փորձում են կանխարգելել ապրիլի 24-ի հետ կապված զանգվածային դրսեւորումները»
Պարույր Հայրիկյանը չի կարծում, որ Հիմնադիր խորհրդարանը խնդիր է դրել անպայման ձախողել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված միջոցառումները
Բիշարյան. «Գազպրոմը կարող է առանձնատներ է ձեռք բերել, ո՞նց եք արդարացնում դա»
Գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց. «Սակագնի մեջ մտնում են թե կորուստները, թե՛ ձեռքբերված միջոցները: Ձեռք բերած հնարավորությունները, որոնք մտել են սակագների մեջ, սա չի՞ անցնում թույլատրելի շահույթի սահմանը, որովհետեւ այդ կապիտալն իրենց համար է: Ինչո՞ւ պետք է սպառողն իրենց ձեռքբերումների համար սակագնի միջոցով հատուցի: Չէի՞ն
«Գազպրոմը» նկարներ ու բույսեր է գնել՝ հայ սպառողների հաշվին. Փաշինյանը բողոքում է
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, «Զեկույցից իմանում ենք, որ օրինակ, նկարներ կան, տարբեր բույսեր կան, որոնց արժեքը սակագնի մեջ հաշվարկված է: Այստեղ խնդիրն այն չի, որ որեւէ ձեռնարկություն չի կարող իր հիմնարկի համար նկար առնել: Բայց կարող է ընկերությունը ուզում է իր միջանցքում
Ամփոփվել են ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների
«Կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն». Կին գործարարները պարգեւատրվեցին (Տեսանյութ)
«Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թվականի մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ տրվեցին հինգ անվանակարգերում
ՀՀԿ-ական պատգամավորն իրավապահների գործողությունների համար ազդակ տեսնում է
«Դեռեւս վաղ է որեւէ գնահատական տալը, բայց այն, ինչ արտաքուստ երեւում էր եւ բոլորին տեսանելի էր`այն անհնազանդության կոչերը, որ չվճարեք գազի գումարները, հարկերը, երեք օրվա սնունդ վերցնել եւ ապրիլի 24-ի, երեկոյան վեցից հետո գալ նստել ու անհնազանդության դրսեւորումներ ցուցաբերել, առնվազն պետք է ազդակ լինեին, որ իրավապահ համակարգը որոշակի կանխարգելիչ գործողություններ իրականացներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՊՄՀ մի շարք ներկայացուցիչների
Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի
Լեւոն Զուրաբյանը`«Հիմնադիր խորհրդարանի» հետ կատարվածի մասին
«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, նաև եղել են հայտարարություններ, որոնք վերաբերել են «Հիմնադիր խորհրդարան»-ի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների տներում խուզարկությունների և շարժման անդամներին
ԵՄ ներկայացուցիչ. «ՀՀ-ն սահմանափակ առաջընթաց է արձանագրել»
«ՀՀ-ն սահմանափակ առաջընթաց է արձանագրել ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ոլորտում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում» թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն: Նա նաև նշեց, թե ՀՀ-ն որոշ ջանքեր գործադրել է ենթակառուցվածքների բարեփոխումների իրականացման հարցերում, սակայն դեռ կան բավականին լուրջ խնդիրներ,
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Վարշավայում
Ապրիլի 4-ին Վարշավայի Մարիա Մագդալինայի Մայր տաճարում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք, Մետրոպոլիտ Սավայի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Պատարագի ընթացքում Վարշավայի և Համայն Լեհաստանի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք,
ԲՀԿ քարտուղար. «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հանդեպ քաղաքական հետապնդում չկա
«Թող ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, ես` որպես քաղաքական գործիչ, այս պահին կխուսափեմ գնահատականներ տալուց»,-այսօր, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանն`անդրադառնալով այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների բնակարաններում, գրասենյակներում խուզարկություններին եւ բերման ենթարկելուն: Լրագրողներից մեկի հարցին` «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն անօրինական քայլ անելու ոչ մի կոչ չեն հնչեցրել, ի՞նչ հիմքով կարող են
Կրթության փորձագետ. «Կառավարությունում թքած ունեն օրենքների վրա»
Զարմանում եմ, ինչպես է կառավարությունը 60 միլիոն տվել գեներալ Մանվելին, իբր թե կրթության համար որոշակի միջոցառումներ անելու նպատակով…
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեռլինում
Ապրիլի 4-ին Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան հանրահայտ թատրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» խորագրով 40-օրյա միջոցառումների շարքի շրջանակներում ցուցադրվեցին հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և Մայքլ Հակոբյանի «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, «Ոսկե
Արմեն Մարտիրոսյանը՝ Հիմնադիր խորհրդարանի մասին. «Հետապնդման շատ է նման»
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ պաշտոնատար մարմինները պետք է բացատրություններ տան
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան մասին: Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի
Բանդայի գործով նոր փաստաբանը դատավորից հարցրեց՝ քանի հատոր է
«Բանդայի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացած հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանը դատավոր Արշակ Վարդանյանին ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատու Մելանյա Առուստամյանի գրությունը: Համաձայն այդ գրության, պաշտպան էր տրամադրվել ամբաստանյալ Կարեն Վարդանյանին:Նոր ներգրավված պաշտպանին առաջարկվեց երկու օր ծանոթանալու գործի նյութերին: Պաշտպանը հարցրեց. -Քանի որ քիչ առաջ եմ ներգրավվել, կուզեի իմանալ քանի հատոր
Զուրաբյանը Գալուստ Սահակյանին հորդորում է դադարեցնել ԱԺ քննարկումը. «Փաստաթուղթը լեգիտիմ չէ»
Այսօր ԱԺ-ում գազային հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դադարեցնել հարցի քննարկումը՝ ներկայացված փաստաթուղթը համարելով ոչ լեգիտիմ: Նրա խոսքերով՝ «Ես ցանկանում եմ հասկանալ՝ սա ի՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ հիմքեր ունեք ենթադրելու, որ մենք գործ ունենք հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացության հետ: Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-ից-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների, «Մալաթիա Մոլ», «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
Նախարար. «Աֆրիկյան ամբողջ մայրցամաքը լուրջ հնարավորություն է հայ գործարարների արտադրանքն իրացնելու համար» (Տեսանյութ)
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ հայ գործարարները դժվար իրավիճակում հայտնվել են օբյեկտիվ պատճառներով
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծին
Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը – հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի
Հաճելի անակնկալ` ապրիլի 7-ին Երևան ժամանող բոլոր կանանց
Ապրիլը 7-ին Երևան ժամանած կանանց ու աղջիկների վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում նշանավորվել է հաճելի անակնկալով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նրանց փոխանցվել են շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել ուշադրության համար, ոմանք էլ նշել են, որ ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը տեղյակ են եղել, իսկ այժմ ավելի հաճելի է, որ նաև անմիջական մասնակից են դառնում:
Կրթության նախարարը պարգևատրեց ուսուցիչ-մանկավարժ, դասախոս կանանց
Այսօր`ապրիլի 7-ին , Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված տոնին: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ հանձնեց մասնագիտական կրթության ոլորտի մի շարք կին մասնագետների : Կին դասախոսները պարգևատրվեցին նախարարության ոսկե մեդալով և շնորհակալագրերով : Պարգևատրվողների շարքում կային նաև նախարարության աշխատակիցներ: Ելույթի ընթացքում նախարարը
Ջհանգիրյան. «Ի՞նչ իրավունք ուներ նախագահը կամ վարչապետը բանակցություններ վարել գազի գնի մասին»
Այսօր ԱԺ-ում քննարկվում է այսպես կոչված «Գազային հանձնաժողովի» եզրակացությունը: Հիմնական զեկուցող հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցեր էին ուղղում պատգամավորները: Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց. «Սա ամենաաղմկահարույց գործն էր: Այդպես էլ հասկանալի չդարձավ, ի՞նչ կարեւորագույն խախտում եք դուք գտել: Այսինքն, հանձնաժողովը քրտնաջան աշխատելուց հետո եկավ այն եզրակացության, որ որեւէ էական խախտում չի՞ եղել: Ի՞նչ եղան այն միլիոնները»: Վարդան
Առգրավված 2,7 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 30-03-03.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.12մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 550.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ
Արդարադատության նախարարը լսեց անարդարության մասին եւ արդարացի լուծում տվեց
Տիգրան Մեծ պողոտայի 10 շենքի պատին փակցվեց հայ ժողովրդական եւ գուսանական երգերի, ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը: Այս հասցեում երգչուհին ապրել է 1935-80թթ.: Իսկ թե ինչո՞ւ մահվանից 35 տարի հետո միայն, հուշատախտակի բացմանը ներկա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նախաձեռնության հեղինակն է, ասաց, որ ռադիոյով լսել է Ռուբեն Մաթեւոսյանի
Զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով կան ձերբակալված անձինք (լրացված)
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը,


















































