Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեռլինում

Ապրիլ 07,2015 15:08

Ապրիլի 4-ին Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան հանրահայտ թատրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» խորագրով 40-օրյա միջոցառումների շարքի շրջանակներում ցուցադրվեցին հանրահայտ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և Մայքլ Հակոբյանի «Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կինոքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ֆիլմերի ցուցադրությունից հետո դեսպան Սարգսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությամբ` ներկայացնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների էությունն ու բովանդակությունը: Այնուհետև դեսպան Սարգսյանը, Աշոտ Սմբատյանն ու Հարություն Խաչատրյանը պատասխանեցին ներկաների հարցերին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930