Օրվա լրահոսը

ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները դեռ ընդգրկված են տարբեր միջխորհրդարանական հանձնաժողովներում

Միջխորհրդարանական հանձնաժողովներում ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների հարցը դեռ լուծում չի ստացել, քանի որ ԲՀԿ-ն դեռ զբաղված է տարածքային կառույցների վերակազմավորման հարցերով: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նախատեսում է, որ միջխորհրդարանական հանձնաժողովներում ընդգրկված, բայց ԲՀԿ-ն լքած պատգամավորներին այլեւս պետք է փոխարինեն այն մարդիկ, ովքեր

«Ժառանգություն». «ՀՀ-ն եւս պետք է մասնակից դառնա տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին»

«Ժառանգության» հայտարարությունը Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ ձեռք բերված քաղաքական համաձայնության առնչությամբ Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ: «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է տեւական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը եւ կարեւորում այն: Համաձայնության արդյունքում բացառիկ հնարավորություն է ընձեռվել տարածաշրջանում երկարատեւ

Կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Նախ՝ «Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և առկա խնդիրների մասին»  զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  Վահան Պողոսյանը: Նա նշեց, որ 2012-ից մինչ այսօր առողջական խնդիրներով նախարարությանը դիմել է 1128 սիրիահայ, որոնց անվճար

«Գերմանվինգսի» օդանավի երկրորդ սեւ արկղը հաստատեց, որ խցիկում մնացած օդաչուն է կործանել ինքնաթիռը. Sakshipost

Ֆրանսիայի քննչական եւ վերլուծական բյուրոն այսօր տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Ալպերում «Գերմանվինգս» ավիաընկերության կործանված ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը հաստատել է, որ օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, դիտմամբ է կործանել ինքնաթիռը: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ինքնաթիռի առաջին սեւ արկղի զննությամբ պարզվել է, որ օդանավը միտումնավոր կործանել է 28-ամյա գերմանացի երկրորդ օդաչուն: Sakshipost.com

Անմոռուկը «հայտնվել է» անձրեւանոցների վրա

Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկը կարելի է տեսնել գրեթե ամենուր՝ մեքենաների, բջջային հեռախոսների, հագուստի խանութների,  դեղատների վրա: Այժմ էլ արդեն Անմոռուկը «հայտնվել է» անձրեւանոցների վրա: Թեմայի շուրջ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքը: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 02.03.2015

Նախկին վարչապետի դուստրն ու խնամին հաղթեցին նաեւ Վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ավարտվեց քաղաքացիներ Լեմբերիկ Խաչատրյանի, Սուսաննա Դավթյանի բողոքի քննությունը: Վերաքննիչ դատարանը մերժեց նրանց բողոքը եւ ուժի մեջ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 28-ի վճիռը:Նախագահող դատավորն էր Մ. Հարթենյանը: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինե Սարգսյանը եւ խնամին՝ Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը,

Կառավարության ղեկավարը զրուցել է թեղուտցիների հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար

Արցախի իշխանությունները վարչական լծակներն են գործի դրել. Ահազանգ Արցախից

«Շարժում 88» կուսակցության նախընտրական շտաբի պետ Էդուարդ Աղաբեկյանն ահազանգում է, որ Արցախի իշխանություններն արդեն գործ են դրել վարչական լծակները:  «Մտահոգիչ փաստեր կան ընտրարշավի ընթացքում տարբեր պաշտոնյաններ վարչական լծակներ են օգտագործում, մտահոգող փաստեր ունենք, բայց առայժմ հակված եմ դրանց վերաբերվել որպես բացառություններ, եթե մի քանի օրից դրանք չդադարեցվեն, կդիտարկենք որպես օրինաչափություն, որը մեկ կենտրոնից է ուղղորդվում»,-

Պարգևատրվեցին ազատամարտիկները

Ապրիլի 3-ին Արտաշատի տարածաշրջանի մի խումբ երկրապահներ պարգևատրվեցին ՀՀ նախագահի գերատեսչական մեդալներով, Մարտական գործողությունների մասնակից վկայականներով: Մարզպետարանի դահլիճում պարգևներ հանձնելուց առաջ մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և իր անունից ողջունեց ազատամարտիկներին: Հայտարարվեց լռության րոպե: Մարզպետի տեղակալը նշեց, որ ինքը ևս կռվել է և լավ է հասկանում յուրաքանչյուրին: Նա ընդգծեց, որ բոլորի կռիվը

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ հաղորդում են տվել՝ ուսանողի հոր այցելությունը համալսարան խափանելու նպատակով

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ։ Մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությունում կեղծ հաղորդումներ էր ստացվել՝ Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների

Ինչու ենք տուրք տալիս ադրբեջանական քարոզչությանը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ «Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Արամ Աբրահամյան.- Ուզում եմ սկսել՝ անդրադառնալով հակառակորդի կողմ անցած Անդրանիկ անունով դասալիքի հայտարարությանը եւ դրա տարածմանը հայաստանյան որոշ կայքերի կողմից: Ինչպե՞ս պետք է դրան արձագանքեն մեր հասարակությունը եւ մեր լրատվական դաշտը:

«Dasaran» կրթական ծրագրի կայքում կստեղծվի թանգարաններին նվիրված պաշտոնական էջ

Դպրոց-թանգարան կապն ամրապնդելու, աշակերտների շրջանում թանգարան հաճախելու մշակույթի ձևավորմանը, մշակութային արժեքների սերմանմանը, համակողմանիորեն զարգացած սերնդի կրթմանն ու դաստիարակությանը նպաստելու համար այսօր ՀՀ մշակույթի նախարարության, «Նոր սերնդի դպրոց» և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտե» ՀԿ-ների միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց: «Մասնավոր դաշտի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ է դարձնում պետական կառույցների աշխատանքը,- ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես

Մեղադրանք է առաջադրվել Կոջոյանի կիսանդրին գողանալու և Ա.Սարգսյանի կիսանդրին գողանալու փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Կոջոյանի կիսանդրին գողացած անձի ինքնությունը, ով, ձեռք բերված ապացույցների համաձայն, միաժամանակ փորձել է գողանալ նաեւ Արա Սարգսյանի կիսանդրին։ Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Աղանիկյանը

ԳԱԱ արտաբյուջետային ֆինանսների ծավալը 2014-ին հասել է վերջին հինգ տարիների առավելագույնին

2015 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) համակարգում աշխատող գիտության թեկնածուների և դոկտորների աշխատավարձը բարձրացել է գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը կրկնապատկելու պատճառով: Այս մասին այսօր ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Սոցիալական բնույթի բազմակողմանի գործունեություն է ծավալել Ակադեմիայի Գիտության զարգացման հիմնադրամը: Այս խողովակով համակարգի կազմակերպությունների 30 աշխատակից ստացել է

Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 24, 26, 28, 32, 34, 23/8, 23

Հովհաննես Մանուկյան. «Որեւէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով»

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս երեք գործով վճիռ է կայացրել Հայաստանի դեմ և կառավարությանը պարտավորել Հայաստանին որոշակի գումար փոխհատուցել։ Լրագրողների հարցին՝ արդյոք մտահոգիչ չե՞ն այս վճիռները և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք

Ինչո՞ւ հայ օլիգարխները «մոտ» չեն գնում «Նաիրիտին» 

Եվ ինչո՞ւ է «կաշվի փոստը հոսում Թուրքիա»  «Հարկային եւ վարկային ամնիստիա կիրառել. ինչո՞ւ միայն տնտեսվարողը տուժի, թող բանկն էլ տուժի: Վարկային մնացորդը դուրս գրեն ու նոր պայմաններով նոր վարկ տրամադրեն տնտեսվարողներին»,- այս առաջարկն այսօր, Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ առաջարկեց «Գոլդեն լիփ» ընկերության ղեկավար Մեխակ Գաբրիելյանը: Ընկերությունը Չինաստանից բերված խողովակներով գազի բալոններ է պատրաստում, որոնք ՌԴ-ում

Վերապրելով ցեղասպանությունը. փրկության բացառիկ պատմություն Հոլոքոստի տարիներին

Միհրան Մավիյանը ծնվել է 1900 թ. հուլիսի 26-ին Ադաբազարում: 1915 թ. ամռանը թուրքական իշխանությունները սկսում են Ադաբազարի 25.000 հայ բնակչության կոտորածը և տեղահանությունը: Մավիյանների ողջ ընտանիքը զոհվում է, փրկվում են միայն երեք երեխաները` Միհրանը, քույրը և եղբայրը: 1918 թ. հոկտեմբերին Մուդրոսի զինադադարից հետո նրանք` 4000 այլ հայերի հետ վերադառնում են Ադաբազար, իրենց տունն ավերված գտնում

Ռամիլ Սաֆարովն այլեւս «չի խոչընդոտի» ՀՀ եւ Հունգարիայի ԳԱԱ-երի հարաբերություններին. «Ա1+»

«Հայաստանի եւ Հունգարիայի ԳԱԱ-երի միջեւ հարաբերությունները վաղուց վերականգնվել են»,-այս մասին Ա1+-ին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Վերջինս, հիշեցնենք, Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայտարարեց, որ մեր ԳԱԱ-ն խզում է Հունգարիայի ԳԱԱ-ի հետ ցանկացած հարաբերություն։ Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Կարծես պատրաստվում ենք «Օսկարի» մրցանակաբաշխության, այնինչ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը սգո օր է»

Արա Պապյանը մտավախություն ունի, որ Հայոց ցեղասպանության անմոռուկախեղդ ակցիաները հակառակ ռեակցիա են ունենալու Անմոռուկախեղդ ակցիաները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ նմանվում են նախատոնական աժիոտաժի: Հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցողները կփաստեն, որ դպրոցներում ինչպես պատրաստվում են, ասենք, Ամանորի տոներին կամ Սուրբ Զատկին, այնպես էլ «պատրաստվում են» Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Աշակերտների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության անկյուն են «զարդարում»

Ապրիլմեկյան կատակ, որ «սկանդալային բացահայտման» տեղ անցավ

Կարեն Միրզոյան անունով Ֆեյսբուքյան օգտատերը ապրիլի 1-ին մի շատ հաջողված կատակ էր արել: Մի հրաշալի պատմություն էր հորինել Թումանյանի Գիքորի մասին, որն, իբր, ոչ թե թոքաբորբից մահացավ, այլ մեծացավ եւ դարձավ հայտնի քրեական հեղինակություն… Այնքան մանրամասնություններ է ներկայացրել Կարեն Միրզոյանն իր այս հորինվածքում, այնքան ծանոթ եւ անծանոթ անուններ է մեջտեղ բերել, այնպիսի նուրբ դիտարկումներ է

Ռազմաուսումնական հաստատություններում իգական սեռի կուրսանտների թիվն աճում է

Ապրիլի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Մարիետ Շուրմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման ուղղությամբ ՀՀ ՊՆ իրավասության շրջանակում կատարվող աշխատանքները, կարծիքներ փոխանակվեցին զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության ոլորտում

Հոգեհանգստի ծառայություն մատուցողներին օրենսդրական դաշտ բերելու հարցը կմտնի ԱԺ քառօրյա

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց հոգեհանգստի ծառայություն մատուցողներին օրենսդրական դաշտ բերելու հարցը: «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմ քվեարկությամբ առաջիկայում կմտնի ԱԺ քառօրյա: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց մասնավոր ու համայնքային գերեզմանատների տարբերությունը, ասաց՝ մասնավորի պարագայում քաղաքացին

Դոլարի գինը՝ 475.5 դրամ

Ապրիլի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.5 դրամ: NASDAQ OMX Armenia

Սեդա Սաֆարյան. «Որոշ մարդիկ վրդովված են, որ Եվրոպական դատարանում այս գործը շահել եմ»

Սեդա Սաֆարյանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել «Այս դատական գործը մնացած գործերից տարբերվում էր տուժողների մոտեցումներով»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վարդենիս քաղաքում անչափահաս աղջկա սպանության ու անհայտանալու քրեական գործին, ասաց Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը: Ապրիլի 2-ին վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը հայտարարություն էր տարածել, թե իր քրոջը՝ Սեդա Սաֆարյանին ոմն տղամարդ զանգահարել է եւ վիրավորական արտահայտություններ

Ինչպե՞ս օգնել «Հրազդան ցեմենտին» 

Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, 2008-ից ի վեր նվազել են երկու անգամ: Արդյունքում շինարարական աշխատանքներն էլ որոշակիորեն կանգնեցին, հարկերը ժամանակին չվճարվեցին եւ տույժ ու տուգանքներն էլ ավելացան: 2008-2014 թվականներին «Հրազդան ցեմենտ» գործարանը ՀՀ բյուջե է մուծել 2,9 միլիարդ դրամ, որից մարվել են նաեւ նախկինում եղած պարտքի տույժ ու տուգանքների գումարները: 170 միլիոնը, համենայնդեպս, վճարվել է: Անցյալ

ԵՄ-Հայաստան համաձայնություններում տնտեսական բաղադրիչ էլ կա

ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փակագծեր է բացում Նախօրեին ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը տեւական դադարից հետո նիստ էր գումարել: «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հանձնաժողովը տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար աշխատանքային քննարկումներ անցկացրել է: Վերջին նիստում որոշվել է մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ խորհրդարանական լսումներ կազմակերպել: Լսումները կլինեն ապրիլի

Տարոն Մարգարյան. «Հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի»

Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս

Սեյրան Օհանյանը զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան ցուցումներ

Կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում

Խնամատար ընտանիքները չեն ուզում հաշմանդամություն ունեցող երեխա խնամել

Հայաստանում 2 մանկատուն փակվել է, մեկն էլ վերափոխվել «Մանկատանը մեծացող երեխաները շատ հաճախ ավելի քիչ են հաջողության հասնում կյանքում, քան ընտանիքում մեծացածները»,- երեկ խնամատարության մասին աշխատաժողովի ժամանակ ներկայացնելով մանկատանը եւ ընտանիքում մեծացող երեխաների տարբերությունը՝ այսպիսի կարծիք հայտնեցին սոցիալական ոլորտի մասնագետները: Նրանք հավաքվել էին «Անի Պլազա» հյուրանոցում՝ քննարկելու մեր երկրում ներդրված խնամատար ընտանիքի մոդելի ընդլայնման, ծառայությունների

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031