Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի»

Ապրիլ 03,2015 16:29

Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Նկարչուհիները` կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, որն արդեն ավանդական է դարձել, ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 115 նկարչուհիներ՝ 115 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել ու ծանոթացել է աշխատանքներին և զրուցել հեղինակների հետ:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց մեկամսյակի առիթով շնորհավորել է ներկա կանանց և մաղթել նորանոր հաջողություններ:

«Մենք ոչ միայն միամսյակի շրջանակում ենք շնորհավորում կանանց, այլ ողջ տարվա ընթացքում, քանի որ հայ կանայք միշտ արժանի են գնահատանքի: Շնորհակալ ենք, որ մշտապես պատվով եք հաղթահարում ցանկացած դժվարություն, այդպիսով նաև մեկ անգամ ևս ապացուցելով, որ ավանդապահ հայ կինը եղել ու լինելու է հայ օջախի սյունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք հպարտ ենք ձեզանով ու պատրաստ սատարելու ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Նկարչուհիները՝ կանանց տոնին» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ:

Քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930