Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանվինգսի» օդանավի երկրորդ սեւ արկղը հաստատեց, որ խցիկում մնացած օդաչուն է կործանել ինքնաթիռը. Sakshipost

Ապրիլ 03,2015 18:15

Ֆրանսիայի քննչական եւ վերլուծական բյուրոն այսօր տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Ալպերում «Գերմանվինգս» ավիաընկերության կործանված ինքնաթիռի երկրորդ սեւ արկղը հաստատել է, որ օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, դիտմամբ է կործանել ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ինքնաթիռի առաջին սեւ արկղի զննությամբ պարզվել է, որ օդանավը միտումնավոր կործանել է 28-ամյա գերմանացի երկրորդ օդաչուն:

Sakshipost.com կայքի փոխանցմամբ՝ երկրորդ սեւ արկղի առաջին ընթերցման ժամանակ պարզ է դարձել, որ օդաչուն խցիկում օգտագործել է ավտոպիլոտը, որպեսզի ինքնաթիռը իջեցնի 30 մետր բարձրության վրա: «Հետո վայրէջքի ընթացքում մի քանի անգամ օդաչուն փոխել է ավտոպիլոտի կարգավորումները եւ բարձրացրել օդանավի արագությունը»,- ասվում է քննչական բյուրոյի հաղորդագրությունում:

Մարտի 24-ին հաղորդվել է, որ Բարսելոնայի Գերմանիա ուղեւորվող 148 ուղեւորներով «Գերմանվինգս» ավիաընկերությանը պատկանող առեւտրային ինքնաթիռ է վթարի ենթարկվել Ֆրանսիայի Ալպերում: Ուղեւորներից ոչ ոք կենդանի չի մնացել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930