Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի հետ. Tert.am

Հայաստանի  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Tert.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, որ հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին: Խոսնակը առանց մանրամասնելու նշեց, որ քննարկել են Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Tert.am-ի կայքում

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը: Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը  ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է

«Հռչակագրում միջազգային իրավունքին հակասող դրույթներ չկան». Վիգեն Քոչարյան

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ է և, որպես այդպիսին, խնդիր չունի համապատասխանելու միջազգային իրավունքի տառին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիշյալ հռչակագրի դրույթները համապատասխանո՞ւմ են արդյոք միջազգային հռչակագրերին: Պարոն Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե խոսքը պետության

Վարչապետն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր: Վարչապետը ողջունել է համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով այդ հաստատության ներուժի առավելագույնս օգտագործումը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների

Արմեն Աշոտյանը հանդիպեց ՌԴ կրթության նախարարի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի  Դաշնության  կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:  Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման  հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց նաև կրթության և

Թվային հեռուստահեռարձակման աշխատանքների հիմնական մասն ավարտված է

Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն: Սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք կտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո: 2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում: Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը,

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումները

ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց  կարգավորման մարտահրավերները» թեմայով: Լսումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային

Րաֆֆի Հովհաննիսյան. «Դուրս եկե՛ք Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա». (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք այս խաղն այլեւս չենք խաղում»

«Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագիրը կրող գիտաժողովով մեկնարկեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները

Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլի­ճում մեկնարկեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:  Նա շնորհավորեց բոլոր ներկաներին Մայրենիի օրվա առթիվ՝ նշելով, որ այս տարի Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները իրականացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

Ռուբեն Հակոբյան. «Գողական «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել»

Ռուբեն Հակոբյանի կարծիքով Սարգսյան-Ծառուկյան հաշտեցումը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է

«Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է առաջարկություններն ընդունել». ԱԳՆ մամլո քարտուղար

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panaramenian.net լրատվական կայքի հարցին   Հարց. Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Պատասխան. Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների

«Որևէ պետական պաշտոնյա դեռևս չի տուգանվել Լեզվի մասին օրենքը խախտելու համար». Մարինե Հովյան

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որն արդեն տասներորդ տարին է՝ նշվում է նաև Հայաստանում։ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի խոսքով՝ մայրենիի աղավաղման դեպքերը բազմաթիվ են և առկա են ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների ու պետական պաշտոնյաների խոսքում։ Մ. Հովյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ Տեսչությունն ուսումնասիրում

Րաֆֆի Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից». (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով «Ժառանգության» դռները բաց են բոլորի համար, ովքեր ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան եւ արժանապատիվ, արդար Հայաստան Ազատության հրապարակում փետրվարի 20-ին կազմակերպված հավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ իր խոսքը սկսելը անդրադարձավ չորեքշաբթի տեղի ունեցած իր ասուլիսին. «Երկու օր առաջ ես իմ երկրորդ հանրային ուղերձը տվեցի կեղծված, գողացված ընտրությունների առիթով, լրագրողներից

ԵԱՀԿ-ն մերժեց այսպես կոչված Ղրիմի կառավարության ներկայացուցչի թեկնածությունը

Ինչպես տեղեկացրել ենք,  Վիեննայում մեկնարկել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքները: Այսօր խորհրդարանականները քննարկեցին այս նստաշրջանի թոփ թեմա հանդիսացող «Ուկրաինայի շուրջ աճող ճգնաժամը»: Ներկայացվեց նաև ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության զեկույցը համաձայն որի՝ Ուկրաինայի արևելքում հրադադարը պահպանվում է, բացի Դելաբցևոյից և մի քանի այլ շրջաններից:  Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ԱԳ

ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Կողմերը քննարկեցին համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը: Հանդիպման ընթացքում ստորագրվեց 2015թ. Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների

Հրդեհ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում

Փետրվարի 20-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալմայի այգիներում այրվում է եղեգնուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.59-ին, մարվել՝ 15.02-ին: Այրվել է եղեգնուտ (մոտ 1500 քմ):  ՀՀ ԱԻՆ

 «Հետեւեք իմ գործողություններին». Տիգրան Ուրիխանյանը` եռյակի` լինել-չլինելու մասին

Քաղաքական դաշտում եռյակ ԲՀԿ-ի համար գոյություն ունի՞, թե՞` ոչ հարցին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոնկրետ չի պատասխանում: «Մի քանի օր անընդմեջ ես պատասխանում եմ ձեր հարցերին, բայց կարծես թե իմ խոսքերին ականջալուր լինելու փոխարեն ընկնում եք այլ մեկնաբանությունների հետեւից: Հորդորում եմ հետեւել իմ գործողություններին»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը: Մեր բոլոր մյուս հարցերին, նա նույն պատասխանը

ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին 14 անձ է մասնակցելու

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անցկացվելու է 2015 թվականի փետրվարի 26-ից: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը` 1. Ստեփան Կարոյի Միքայելյան (25.03.1958թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր 2. Արմեն Շուրայի Հարությունյան (07.03.1964թ.) – Կենտրոնական

Պատմաբանը արձանագրությունների հետկանչի մասին. «Թուրքական կողմը կարող է գնալ սադրանքների»

Ըստ Արմեն Մարուքյանի, պետք է ՀՀ-ի ստորագրությունն էլ հետ կանչվի

Սերժ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները»

Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:

Կրակոցներ աներոջ ուղղությամբ (Տեսանյութ) 

ՀՀ ոստիկանություն

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքի ընթացքում պատգամավորը ընկել է աստիճաններից (տեսանյութ). Hurriyet

Թուրքիայի խորհրդարանում երեկ օրենսդիրները կրկին վեճի են բռնվել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված՝ երկրի անվտանգությանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագծի համաձայն՝ մեծապես սահմանափակվում է ցույցերի ու հավաքների իրավունքը: Հիշեցնենք, որ նույն օրինագծի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ փետրվարի 17-ին: Ընդդիմադիր կուսակցություններն իրենց առարկություններն են հայտնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած օրինագծի առնչությամբ: Նրանք

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և գործընկերները նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը

Երևան, փետրվարի 20, 2015 թ. – Այսօր 43 դպրոցականներ մրցանակներ, նվերներ և հավաստագրեր ստացան ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) երևանյան գրասենյակի և իր գործընկերների կողմից կազմակերպված ակնարկ-շարադրությունների առցանց մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված և ՄԱԿ-ի կողմից ամեն տարի նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա ու հայաստանյան Գիրք նվիրելու օրվա շրջանակներում։ Հայաստանի ազգային

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Դրաստամատ Կանայանի զինակցին

Փետրվարի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին: Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն՝ պաշտպանության նախարարը շնորհակալություն  է հայտնել նրան  հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար՝

Ավետիսյանների քառասունքի օրը ռուսական ռազմաբազայի տոնի նպատակը

Մինչ ՀՀ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես՝ «ԲՀԿ-ՀՀԿ» թեմայի վրա, նոր զարգացումներ են ուրվագծվում Գյումրիում: Այստեղ տեղակայված ռուսական բազան հերթական «անակնկալն» է որոշել մատուցել գյումրեցիներին. հրամանատարության որոշմամբ` «մասլեննիցայի» կապակցությամբ փետրվարի 22-ին տոնախմբություն են որոշել անցկացնել և նշել ռուսական բանակի օրը: Սա այն դեպքում, երբ նույն այդ օրը լրանում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի

Իրինա Շեյկի նոր ընկերը Լուիս Հեմիլտո՞նն է

Ռուս մոդել Իրինա Շեյկը Կրիշտիանու Ռոնալդուի հետ կապերը խզելուց շատ չանցած, հավանաբար, նոր ընկեր է գտել: «El Mundo»-ն կասկածում է, որ դա Լուիս Հեմիլտոնն է: Հանգամանքների դասավորությամբ նույն ժամանակահատվածում «Ֆորմուլա 1»-ի արշավորդը արդեն չորրորդ անգամ դադարել էր հանդիպել երգչուհի Նիկոլ Շերզինգերի հետ, որի պատճառը կարող է լինել 2014 թվականին նշանակված եւ չկայացած ամուսնությունը: Լրագրողները Շեյկին

Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին

2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր: Խորհրդի նիստին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, որոնք առաջադրեցին և միաձայն խորհրդի նախագահ ընտրեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին: Իր ելույթում Արսեն Քարամյանը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին վստահության

Հայատառ, բայց ոչ հայերեն

Մեծն Մեսրոպ Մաշտոցն ի՞նչ իմանար, որ իր հանճարեղ գյուտից 1700 տարի անց մեր պետականության եւ անկախության գլխավոր երաշխիքը՝ Հայոց գրերը, հայկական երրորդ հանրապետությունում այս աստիճան կոտնահարվեն: Եվրոպան մեզանում նորաձեւ է դարձել, այնքան նորաձեւ, որ արդեն ոչ թե հայերեն ենք մտածում ու գրում, այլեւ հայերեն տառերով օտարալեզու բառեր ենք նկարում՝ ինքներս էլ հաճախ չհասկանալով հայատառ, բայց

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728