Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Փետրվար 20,2015 18:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

Կողմերը քննարկեցին համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը:
Հանդիպման ընթացքում ստորագրվեց 2015թ. Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և ՀՀ ԶՈՒ ու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: