Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին

Փետրվար 20,2015 19:39

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր:

Վարչապետը ողջունել է համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով այդ հաստատության ներուժի առավելագույնս օգտագործումը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Ռեկտորի պաշտոնակատար  Թոքմաջյանը ներկայացրել է պոլիտեխնիկական համալսարանի և ԼՂՀ պետական մարմինների միջև առկա համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ արդեն մեկնարկել է Արցախի գյուղական դպրոցների համակարգչայնացման ծրագիրը, որի շրջանակներում տարեկան մի քանի դպրոցներ համալսարանի կողմից վերազինվելու են համակարգչային նորագույն սարքավորումներով: Քննարկվել են նաև տեխնիկական գիտությունների և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ նախանշելով հետագա քայլերը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև արտադրական ենթակառուցվածքների և կրթության ու գիտության նախարարներ Հակոբ Ղահրամանյանը և Սլավա Ասրյանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728