Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հանդիպեց ՌԴ կրթության նախարարի հետ

Փետրվար 20,2015 19:36

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի  Դաշնության  կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:  Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման  հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց նաև կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը և խորացումը:   Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն իր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:

Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում և հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս  Վիկտոր Սադովնիչիի հետ:

Հանդիպումներին մասնակցում էր նաև ՌԴ ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728