Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը

Փետրվար 20,2015 20:03

Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը:

Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը  ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է ԼՂՀ և ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, այդ թվում՝ ապակենտրոնացված համագործակցությանը և Արցախին տրամադրվող ամենամյա օգնությանը:

Միջոցառման  բանախոսներ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշչյանը,  Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակչյանը իրենց ելույթում անդրադարձել են Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հետ կապված հարցերին։

Քննարկմանը մասնակցել են նաև ԱՄՆ ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմի ներկայացուցիչներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728