Օրվա լրահոսը

Հայաստանում մամուլի ազատությունը անցած տարի ոչ բարելավվել է, ոչ վատթարացել

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2015» զեկույցը: Հայաստանը 28.43 միավորով զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը: Իրավապաշտպան կազմակերպությունը զեկույցում ուսումնասիրվող 180 երկրները դասակարգում է ըստ մի շարք չափանիշների, այդ թվում՝ լրատվամիջոցների անկախությունը եւ բազմակարծությունը, լրագրողների ազատության եւ անվտանգության հարգանքը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ 2014 թվականին տեղի

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի/ՀՈՒԱԻԿ այլընտրանքային զեկույց

2010 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան /այսուհետ՝ Կոնվենցիա/, որով ստանձնեց պարտավորություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը և պաշտպանությանը: Միևնույն ժամանակ դեռևս չի վավերացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Կազմակերպությունը 2007 թվականից առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Որոշվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։ Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացրել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր. «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ 1.   

Բանկերը մտել են փակ ռեժիմի մեջ ու դուրս չեն գալիս

Մոտ երկու ամիս է՝ հայաստանյան բանկերը դադարեցրել են վարկավորումը Երեկվա դրությամբ մեր երկրում գործող շուրջ երկու տասնյակ բանկերից հատուկենտ բանկերի ներկայացուցիչներ միայն «Առավոտի» հետ զրույցում նշեցին, որ վարկ են տալիս: Այդ բանկերից էլ ընդամենը 1-2-ն էին, որոնք վարկը տրամադրում էին դրամով, մնացածը հայտնեցին, որ կտան՝ միմիայն դոլարով՝ 17-24 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանյան բանկերում այս իրավիճակը ստեղծվեց

Արարատյան տարածաշրջանային մաքսատունը գործում է ԵՏՄ անդամակցության շրջանակում

2015. նորամուծություններին ընդառաջ  Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ, ըստ Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի, բավականին դյուրացվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «Հունվարի 2-ից Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների միջև առևտուրը կատարվում է առանց ներմուծման և արտահանման մաքսատուրքերի՝ «Մաքսային տարանցում»

Նշանակվել են փոխնախարարներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արամ Արսենյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, իսկ Գագիկ Միրիջանյանը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Համլետ Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հիմնադիր խորհրդարան. Պավլիկ Մանուկյանին հարվածներ հասցնողների թվում է եղել Սամվել Աբրահամյանը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի են դարձել Բերձորյան պետական ահաբեկչության և դրա կազմակերպիչների ու մասնակիցների վերաբերյալ փաստեր ու մանրամասներ: Դրանք կհրապարակվեն «Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» շարքով: Այսօր հրապարակում ենք այդ շարքի առաջին հաղորդագրությունը: «Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 1 Պավլիկ Մանուկյանին

Ըստ Աշոտյանի. ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը գիտաֆանտաստիկ ժանրից է

Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ի` գանգստերական Հայաստան արտահայտությունն անհետեւանք չի մնա

Ճշմարիտյանը արտահանման մասին` «Ռուսներն ասում են` սպասեք» (Տեսանյութ)

Նախարար Կարեն Ճշմարիտյանը վստահեցնում է, որ Հայաստանում ճգնաժամ չկա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոս. «Եթե դատը շահենք, պատիվը եւ հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն եւ եկեղեցուն»

Թուրքիայի դեմ երկու շաբաթվա ընթացքում հայց կներկայացվի Փետրվարի 7-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստերում քննարկվել են մի շարք ազգային, եկեղեցական եւ վարչական բնույթի հարցեր: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը, անդրադարձ է եղել նաեւ Սիսի պատմական կաթողիկոսարանի պահանջի վերաբերյալ Թուրքիայի

Վերնիսաժում կրակոցներից վիրավորված 3 տուժողները դատարան չեն ներկայացել

Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի դեմ հարուցված գործի դատաքննությունը շարունակվում է առանց տուժողների: Անցյալ տարվա մայիսի 17-ին հրազենային վնասվածքներ էին ստացել Արմինա Բադալյանը, Մնացական Սուքիասյանը, Մյասնիկ Հայրապետյանը: Չորս վնասվածք էր ստացել ոտքին նաեւ ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը եւ որովայնի շրջանում՝ Վալերի Հովհաննիսյանը: Մեղադրողը հրապարակեց դատաբժշկական փորձաքննության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ ծանր, կյանքի համար վտանգավոր, բեկորային

ԱԱԾ. բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում

ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով  տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ  չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային

Աշոտ Մանուչարյան. «Բերձոր մեկնումը, հարվածը եւ դրա լուսաբանումը քայքայիչ են Հայաստանի համար»

Ղարաբաղյան խնդրի լուծման համար Մինսկի խմբի գործունեությունները, ըստ պրն Մանուչարյանի, տանելու են սպանությունից սպանության, ուրիշ ոչնչի

Տրամադրվում են անվճար դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում)  դեղեր ու հակաբիոտիկներ։ Մասնավորապես` 1.«Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը  կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ 2.«Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում 3.

Նախկին դատախազի դեմ

Հաղորդում՝ հանցագործության մասին Իջեւանի քաղաքապետի 25.11.2013թ. թիվ 624 որոշումով Մետաղագործների փողոցի 8/12 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի 64,1 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարանը մարզի դատախազ Աննա Մանթաշյանի տղայի կնոջը՝ Լիլիթ Կյուրեղյանին անհատույց օտարելու հեռահար նպատակով, գրանցվում է համայնքի սեփականության իրավունքը։ Որոշման մեջ նշում է, որ տվյալ բնակարանի փաստացի բնակիչ Լիլիթ Կյուրեղյանը, որր ծնվել է 1987թ.

Մանրամասներ Տիգրան Սիմոնյանի եւ նրա մահվան հանգամանքների վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր կրկին այցելեցին Եղնիկներ զորամասի զինծառայող, մարտական հենակետում փետրվարի 10-ին մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին՝ դեպքի մասին մանրամասներ ճշտելու նպատակով: Երեկ այցելության ժամանակ հնարավոր է եղել խոսել միայն հարազատներից մեկի հետ, ըստ որի ինքը դեպքի մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից: Այսօր գրասենյակի աշխատակիցները կարողացան խոսել ծնողների եւ Տիգրանի հարազատների հետ, որոնք վրդովված

Պուտին. Մինսկում պայմանավորվեցինք հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ից սկսած

«Սա իմ կյանքում ամենալավ գիշերը չէր, բայց առավոտը բարի է: Գլխավորի մասին կարողացանք պայմանավորվել: Մինսկում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել հրաձգությունը դադարեցնել փետրվարի 15-ին 00:00-ից սկսած»,- այս մասին, ըստ Delfi.ru-ի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը նաեւ հավելել է, որ «նորմանդական քառյակի» 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում ստորագրվել է Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն

Հավատարմագրում երեք տարի ժամկետով

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ երկակի եւ ռազմական նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին: 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները, որոնց նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների,

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:  Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին: Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել կառավարության անդամներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների

Հայտարարություն. այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ ոստիկանության ապակառուցողական մոտեցումը

11.02.2015թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջով հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արտուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն: Ի պատասխան տվյալ հայտարարության՝ հայտնում ենք, որ Դիտորդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանին խմբի կազմում ընդգրկվելը բացառող դրույթին: Դիտորդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի

«Հայոց թագուհիներ». Ֆիլմ կանանց մասին` տղամարդկանց համար

Պատմությունն ուրացել է հայ կնոջը  Հայ կանայք ինչպես կան. հայ կանայք թագուհի, թե՞ ստրկուհի, հպա՞րտ, թե նվաստացած, ավանդապահ, թե՞ առաջադեմ, ինքնուրույն, թե՞ ենթակա. Հարցեր, որոնց պատասխանները իր «Հայոց թագուհիներ» ֆիլմով հասարակությանն է ներկայացնում ռեժիսոր Տիգրան Խզմալյանը` առաջարկելով իր դեղատոմսը:  Երկմասանոց, եռալեզու ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` Լոս-Անջելեսում: Ցուցադրվել է նաև «Մոսկվա» կինոթատրոնում: Մայիս

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն

«Կաթողիկոսը, որպես հոգեւոր հայր՝ պետք է անբիծ լինի»

Ըստ Ռուբեն Բաբայանի՝ եկեղեցու փողերը մշտապես եղել են կաթողիկոսների անվան տակ, սակայն եկել է ժամանակը՝ կարգը փոխելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով HSBC բանկում գաղտնի հաշվեհամարի վրա եղած 1,1 մլն դոլարի մասին սկանդալային լուրից հետո՝ գնալով խոսակցությունները թեժանում են: Ոմանք գտնում են, որ վեհափառը պետք է հրաժարվի այն դերից, որը ստանձնում է, քանի որ

Իլհամ Ալիևը ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Հ. Նաղդալյան

– ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո կայքում անդրադարձել է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ՝ իրենց  նախագահի՝ Մյունխենի Անվտանգության 51-րդ համաժողովում հարց ու պատասխանի էական դրվագներին՝ մասնավորապես Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն Աղդամում ու Ֆիզուլիում: – Ադրբեջանի նախագահը առնվազն 21 տարի ուշացել է այդ հարցը տալու համար, կամ չգիտի ոչ

Նոր համագործակցության հնարավորություններ՝ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ

Երկու երկրների միջեւ կնքվել են մի շարք պայմանագրեր

ԼՂՀ խորհրդարանի ընտրությունը՝ մայիսի 3-ին

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2015 թվականի մայիսի 3-ին նշանակելու մասին:

«Տէառնընդառաջին կրակի վրայով կարող եք չթռչել». հոգևորական «Ա1+»

Առաջիկայում տոնելու ենք մեր եկեղեցու ամենապայծառ տոներից երկուսը՝ Տէառնընդառաջը և Բարեկենդանը: Տէառնընդառաջն անփոփոխ տոն է, նշվում է փետրվարի 14-ին: «Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին ու տանում տաճար: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տէառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ»,-տոնի նախապատմության մասին պատմել է Արարատյան

Պարի պետականը հանդես կգա գերխիտ գրաֆիկով

Տասնամյակներ շարունակ հայ մշակույթը աշխարհին ներկայացել է իր այցեքարտերով՝ խաչքարերից մինչեւ շարականներ, մանրանկարչություն ու դուդուկ, Կոմիտաս, Խաչատրյան, Սարյան, Գոհար Գասպարյան, Սվետլանա Նավասարդյան, Կոմիտասի անվան լարային քառյակ: Իբրեւ այցեքարտ եւ պատվանուն (բրենդ) է հանդես գալիս նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլը: «Առավոտի» հետ զրույցում Պարի պետականի տնօրեն Էրիկ Չանչուրյանը (լուսանկարում) նշեց, որ կոլեկտիվը ի սկզբանե աշխարհի տարբեր

Սառնաղբյուրցի երիտասարդին մեղադրանք առաջադրեցին խուլիգանություն կատարելու հոդվածով  (Տեսանյութ) 

Մոտ մեկ ժամ հարցաքննելուց հետո քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչության քննիչ Հրաչյա Առաքելյանը մեղադրանք առաջադրեց Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումներին մասնակցած 21-ամյա Մնացական Ալեքսանյանին: Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը, դուրս գալով քննիչի սենյակից, տեղեկացրեց, որ նրան մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով: «Այսինքն, ըստ մեղադրանքի, Մնացական Ալեքսանյանը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031