Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի հաղթողները

Փետրվար 12,2015 16:00

Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացրել ծրագիր իրականացնելու նպատակով ստորև ներկայացված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր.

«Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ

1.    «Արեալ» մշակութային ՀԿ

2.    «Նոյեմբերյանի երիտասարդ քրիստոնյա կանանց ասոցիացիա» ՀԿ

3.    «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ

4.    «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ

5.     «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ

6.    «Համահայկական «Ժայռ»» երիտասարդական ՀԿ

7.    «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ

 

«Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ

1.    «Ոստայն Հայոց» կրթամշակութային ՀԿ

2.    «Հաղարծին» երիտասարդական ՀԿ

3.    «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական ՀԿ

 

«Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգ

1.    «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ

2.    «Հոգու պարտք» հայրենագիտական ՀԿ

3.    «Հայաստանի գրողների միություն» ՀԿ

4.    «Ճեպընթաց» մշակութային ՀԿ

5.    «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ

6.    «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական ՀԿ

7.    «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ

 

«Հայ ժողովրդի ինքնապաշտպանության հերոսական էջեր. անցյալի դասերը և ապագայի մարտահրավերները» անվանակարգ

1.    «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ

 

«ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» անվանակարգ

1.    «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ

 

«Հայոց ցեղասպանության վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ» անվանակարգ

1.    «Հայրենյաց հավատամք» երիտասարդական ՀԿ

 

«Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում» անվանակարգ

1.    «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ

 

«Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ

1.    «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728