Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ. բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում

Փետրվար 12,2015 15:24

ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով  տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ  չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին ՀՀ-ից արտահանել Թուրքիա:

Ս.թ. հունվարի 27-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից բացահայտվել և կասեցվել է Սան-Պաուլո-Աբու-Դաբի-Երևան տարանցիկ չվերթով ՀՀ ժամանած Պերուի  քաղաքացիներ Կորդովա Կորդովա Ալեքսանդրի և Ֆլորենս Ալվարդո Մարիա Միրզաի կողմից 2,7 կգ մաքուր քաշով  «կոկաին » տեսակի թմրանյութի ՀՀ ներկրման փորձը:

Փետրվարի 9-ին նույն չվերթով ՀՀ ժամանած Արգենտինայի քաղաքացի Ալեջանդրո Ջոել Տոռեսի մոտ հայտնաբերվել էր 2,6 կգ մաքուր քաշով «կոկաին» տեսակի թմրանյութ:

Փետրվարի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  «Զվարթնոց» օդանավակայանում Բուլղարիայի քաղաքացիներ՝ ազգությամբ արաբներ, Մալեկ Աբաս Ղարիբի և Ալ Շահեր Հասան Աբդոյի մոտ հայտնաբերվել է մոտ 4,8 կգ  «կոկաին» տեսակի թմրանյութ, որը վերջիններս փորձում էին  Երևան-Ստամբուլ  չվերթով արտահանել Թուրքիա:

Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչությունը:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728