Լրահոս
Օրվա լրահոսը

«Տէառնընդառաջին կրակի վրայով կարող եք չթռչել». հոգևորական «Ա1+»

Փետրվար 12,2015 13:40

Առաջիկայում տոնելու ենք մեր եկեղեցու ամենապայծառ տոներից երկուսը՝ Տէառնընդառաջը և Բարեկենդանը: Տէառնընդառաջն անփոփոխ տոն է, նշվում է փետրվարի 14-ին: «Երբ Հիսուսի 40 օրը լրանում է, ծնողները նրան բերում են տաճար՝օրհնելու: Սիմեոն կաթողիկոսն ընդառաջ է գնում Հիսուսի ծնողներին, գրկում փոքրիկին ու տանում տաճար: Այստեղից էլ տոնի անվանումը՝ Տէառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ գնալ»,-տոնի նախապատմության մասին պատմել է Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Վաղը երեկոյան եկեղեցիներում ժամերգություն է լինելու, հետո՝ նախատոնակ: Մարդիկ կարող են իրենց հետ ջահ տանել տուն, որը խորհրդանշում է Տիրոջը: Տոնի օրը Սուրբ պատարագ է մատուցվում, կատարվում է նաև նորապսակների օրհնության կարգ:

Տէառնընդառաջին ընդունված է նաև կրակի վրայով թռչել: «Սա ժողովրդի մեջ տարածված սովորույթ է, և բոլորը կարող են իրենց տների մոտակայքում կրակ վառել ու թռչել, բայց ովքեր այս սովորույթը չպահեն, մեղք գործած չեն լինի»,- նշել է ԱՀԹ երիտասարդաց միության համակարգողը: Նրա խոսքով՝ շատ անգամ եկեղեցուն մեղադրում են, թե հեթանոսական տոն է նշում, բայց դա այդպես չէ: Կրակի վրայով թռչելն էլ գեղեցիկ սովորույթ է, Հայ առաքելական եկեղեցին միայն դեմ է նրան, որ կրակը պաշտամունքի վերածվի:

 Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728