Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատախազի դեմ

Փետրվար 12,2015 15:00

Հաղորդում՝ հանցագործության մասին

Իջեւանի քաղաքապետի 25.11.2013թ. թիվ 624 որոշումով Մետաղագործների փողոցի 8/12 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի 64,1 քմ մակերեսով երեք սենյականոց բնակարանը մարզի դատախազ Աննա Մանթաշյանի տղայի կնոջը՝ Լիլիթ Կյուրեղյանին անհատույց օտարելու հեռահար նպատակով, գրանցվում է համայնքի սեփականության իրավունքը։

Որոշման մեջ նշում է, որ տվյալ բնակարանի փաստացի բնակիչ Լիլիթ Կյուրեղյանը, որր ծնվել է 1987թ. եւ 2007թ.-ից հաշվառված է քաղաք Դիլիջան, Հակոբջանյան հասցեում, հենց նույն այն հասցեում, «որտեղ եւ հաշվաոված եւ ապրում է Տավուշի մարզի նախկին դատախազ, ներկայիս ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանը», խնդրել է նշված բնակարանը, որի շուկայական արժեքը 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, իրեն անհատույց օտարել, քանի որ չի կարողացել ժամանակին սեփականաշնորհել բնակարանը։

Լիլիթ Կյուրեղյանը, այսինքն՝ Աննա Լեմսիկի Մանթաշյանի հարսը, երբեւէ Իջեւան քաղաքում չի բնակվել եւ այդ բնակարանի տեղն ու դիրքը անգամ չգիտի։
23.12.2013թ. թիվ 85 որոշմամբ համայնքի ավագանին ընդառաջելով համայնքային սեփականություն հանդիսացող այդ բնակարանն անհատույց Լիլիթ Կյուրեղյանին օտարելու քաղաքապետի առաջարկությանը, տալիս է իր համաձայնությունը, հիմք ընդունելով քաղաքապետի հավաստիացումը, որ Լիլիթ Կյուրեղյանը հաշվառված է այդ բնակարանում եւ հանդիսանում է կարգապահ վարձակալ։ Նշեմ, որ Լիլիթ Կյուրեղյանը, լինելով Դիլիջան քաղաքի բնակիչ, երբեւէ Իջեւան քաղաքում չի հաշվառվել եւ չի բնակվել, հետեւաբար չի հանդիսացել նշված բնակարանի վարձակալ, ոչ մի անգամ համայնքային բյուջե ոչ մի լումա չի մուծել։

13.02.2014թ. թիվ 40 որոշմամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը որոշում է կայացնում Իջեւանի Մետաղագործների հասցեում գտնվող բնակարաններից մեկը, որի շուկայական արժեքը 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, անհատույց նվիրել բնակարանի «կարգապահ վարձակալ» Լիլիթ Կյուրեղյանին։

Տավուշի մարզի նախկին դատախազ, ներկայիս ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանը եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հանցավոր համաձայնության զալով, բացահայտորեն խախտելով համայնքի ավագանու եւ բնակիչների իրավունքները, անտեսելով բազմաթիվ կարիքավորների, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց նվիրել են համայնքի հետ ոչ մի կապ չունեցող եւ համայնքում, մասնավորապես վերը նշված բնակարանում երբեւէ չապրած իրավապահ մարզային կառույցի նախկին եւ ներկայիս ղեկավար հանդիսացող անձի տղայի կնոջը՝ հարսին։ Եթե համայնքի ղեկավարը ոտնահարել է համայնքի հարկատուների, բնակիչների եւ կարիքավորների շահերը, ապա իրավապահ կառույցի ղեկավարը, շահամոլությունից դրդված, քրեորեն պատժելի կազմակերպված հանցագործության մեջ է ներքաշել իր տղայի կնոջը՝ հարս Լիլիթ Կյուրեղյանին։

Նմանօրինակ գործելաոճ որդեգրած Աննա Մանթաշյանը եւ Վարդան Ղալումյանը նման կամայական մոտեցում են ցուցաբերել իմ՝ Իջեւան քաղաքի բնակիչ Էդգար Ամիրյանիս նկատմամբ, հարուցելով շինծու քրեական գործ, որը սկսվել եւ շարունակվում է 2013թ. նոյեմբերի 20-ից մինչ օրս, այսինքն՝ փոխհամաձայնությունը իրականացվել է, անհատույց նվիրած բնակարանը մեծ դեր է ունեցել հարուցված շինծու քրեական գործում։

ԷԴԳԱՐ ԱՄԻՐՅԱՆ
Իջեւան

Քաղաքացին ասում է, որ ինքը պատրաստ է սուտ տեղեկության համար ենթարկվել պատասխանատվության:
Պատրաստ ենք հրապարակել նաեւ հակառակ կողմի փաստարկները:

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մհեր Խաչատրյան says:

    Դատախազ Աննայի ու քաղաքապետ Վարդանիկի ձեռքին իջևանցիները դեռ շատ են տուժելու, ոնց էլ իշխանությունները սրանց նմաններին են ղեկավար նշանակում ու պահում:

  2. Արտակ Սարգսյան says:

    Այ ձեր ցավը տանեմ ժողովուրդ ջան էսա փողերը վերցնելու են երկուսից էլ ու գործը փակեն, կարողա խամ եք:

  3. Արկադի says:

    Ինչքան հիշում եմ ձեր քաղաքապետը ԲՀԿ-ից է, այս վերջի տեղի ունեցած իրադարձությունները ինձ հուշում են , որ սրանից վատ հոտերա գալիս…

  4. ԲՂԴՈ says:

    Էս Վարդանիկը իրանա ստրախովկա արել ու սաղին կրակը քցել,հաստատ ծխածա եղել:Դե կթվորուհին էլ կթվորուհիա էլի:

  5. Սլավիկ says:

    Սովորաբար, երբ տան իրական տերը չի ունենում իր բնակարանի փաստաթղթերը դիմում է քաղաքաետարան փաստաթղթերը թարմացնելու կամ նոր գործնընթացով փաստաթուղթ ձեռք բերելու համար: Տվյալ պարագայում Մանթաշյան Աննայի հարսը չունենալով փաստաթուղթ դիմել է քաղաքապետարան փաստաթղթերը ձևակերպելու համար, ինչ կա դրա մեջ? Այսինքն եթե մեկի բարեկամը ինչ որ տեղ աշխատում է մարդիկ իրավունք չունեն իրենց իրավունքներից օգտվեն? Այդ տունը իրենք փաստացի գնել են դեռ 10 տարի առաջ, նախկին քաղաքապետի Վարուժան Ներսիսյանի կառավարման տարիններին:

  6. Սլավիկ says:

    Հիմա ով ինչ հիմարություն համարի քրեական է պետք է տեղադրել կայքում, մի թե Ձեզ իրավաբան չունեք, որ ուսումնասիրի նոր տեղադրեք:Հույսով եմ Զրպարտության մասով Աննա Մանթաշյանը և Իջևանի քաղաքապետը պատիվ կպահանջեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728