Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Ինչպես հանդիպեցինք Արա Գյուլերին

Այս լուսանկարն արվել է 2010թ. սեպտեմբերին: Լուսանկարում պատկերված է աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը: Նա նստած է Ստամբուլի Յենի Չարչի (Նոր շուկա) փողոցում գտնվող «Գյուլեր» սրճարանում: Այդ ժամանակ վարպետը 82 տարեկան էր: Հայ լրագրողներիս համար մեծ ուրախություն էր իր անվան սրճարանում «Ստամբուլի աչք» որակված վարպետին պատահաբար հանդիպելը: Նա քչախոս էր, ընդամենը մի քանի նախադասություն փոխանակեց

Մատաղի ոչխարն իրեղեն ապացույց էր ճանաչվել

Այն, որ ամբաստանյալները կարող են համարվել ԳԼԽԱՎՈՐ, տեղյակ ենք բոլորս: Այն, որ վկաները կարող են ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ համարվել, դրանից էլ տեղյակ ենք: Կարող են համարվել թիվ մեկ, թիվ երկու, համարակալվել, դրան էլ ծանոթ ենք: Բայց, որ իրեղեն ապացույց ճանաչված կենդանին, այն էլ ոչխարը, այն էլ մատաղի ոչխարը, կարող է հանցագործության բացահայտման միջոց ծառայել, տեղեկացա այսօր: Քրեական

Հայաստանը` Մոսկվայի եւ Բաքվի, Արեւմուտքի ու ՌԴ-ի շահերի արանքում

ՀԱՊԿ-ը Ադրբեջանի գործողությունները ագրեսիա չի՞ համարում Փետրվարի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ՝ վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Անցյալ շաբաթ Բորդյուժան «Ռոսիա

Երեխային ապօրինի որդեգրել են, մայրը փնտրում է երեխային

Տասը օր հետո աղջնակը կդառնա տասնհինգ տարեկան: Այդքան տարի նա իր մորը չի տեսել, չի տեսել իր կենսաբանական հորը, որոնք չեն հրաժարվել աղջնակից, որոնք մինչ օրս, նրա ծնվելուց հետո որոնում են նրան: Ծնողներն անգամ չեն ունենում իրենց երկրորդ երեխային, քանի որ մեն-միակն այս գեղեցկուհին էր, որին տեսել են մի անգամ: Զրուցակիցս՝ մայրը, որի տվյալները հասկանալի

Սուքիաս Ավետիսյան. «Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել». «Հայոց աշխարհ»

Ի՞նչ ուղերձ հղեց Գագիկ Ծառուկյանը իշխանություններին, ի՞նչ նոր բան ասաց հանրությանը եւ համակիրներին, որ մինչեւ հիմա չէր ասվել։ Հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ -Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել. նորից խոսել է ընտրությունների ճանապարհով իշխանափոխության մասին, եւ մենք այստեղ արտառոց ոչինչ չենք տեսնում։ Բազմիցս ասել ենք՝ ցանկացած իշխանափոխություն կարող

Իրավիճակը բավական տխուր է. «Ժամանակ»

Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հույս ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կակտիվանան և նաև կմեծանան ներդրումները, որոնք կբերեն լավ ցուցանիշների: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ պետական արարողակարգը և պաշտոնական հաղորդագրությունները պարունակում են որոշակի ստանդարտ, սակայն հայաստանյան պաշտոնյաներին երևի հարկ է մտածել հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Տիկին Արուս, աչքդ լույս, Քո Արտաշը շատ էր ուզում, Որ մտնենք Տամոժնի սայուզ:

Առեւանգման գործի քննությունը շարունակվում է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Վեցի գործի» քննությունը: Տիգրան Բադալյանը, Գեւորգ Արզումանյանը, Ալեքսան Անդրեասյանը, Պավել Ղահրամանյանը, Արմեն Արզումանյանն ու Անդրանիկ Դինգիզյանը մեղադրվում են առեւանգման , բռնության մեջ: Ըստ նախաքննական  մարմնի, նրանք 2013 թվականի նոյեմբերի չորսին ստիպողաբար իրենց ավտոմեքենան էին նստեցրել Հայկազ Սեդրակյանին, առեւանգել էին, նրան տեղափոխել Շահումյանի փողոցի վրա գտնվող

Մշուշոտ կարգախոս

Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»: Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի

«Քաղաքական մենաշնորհի» թեմայով մեղադրանքները առնվազն անկեղծ ու ազնիվ չեն. «Հայոց աշխարհ»

Ըստ Գագիկ Ծառուկյանի, ստացվում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակաբար ձգտում է «քաղաքական մենաշնորհի», չի ուզում «կիսվել» իշխանական լծակներով եւ այսպես շարունակ: Սակայն «Քաղաքական մենաշնորհի» թեմայով մեղադրանքները, բնորոշումներն ու հայտարարությունները առնվազն անկեղծ ու ազնիվ չեն: Հիշեցնե՞նք: Հիշեցնե՛նք: Սկսած 2003 թվականից, խորհրդարանական (2008-ին նաեւ՝ նախագահական) ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորվել են բացառապես կոալիցիոն կառավարություններ: Ըստ որում՝ կոալիցիա

Գծային կապ՝ Բերձորի դեպքերի և Գյումրիում կատարված ողբերգության միջև

 Տարածաշրջանային զարգացումներն ըստ Սարգիս Հացպանյանի  «Նոյան Տապան» գործակալությունում կայացած ազատամարտիկ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը, որը  նվիրված էր Բերձորի դեպքերին և Գյումրիում կատարված ողբերգությանը, ամփոփումն էր նաեւ հունվարի դեպքերը:   Բանախոսը փաստել է, որ 2015 թվականը սկսվեց մեզ համար ցավալի իրողություններով. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը կատարվեց առաջին դիվերսիոն հարձակումը մեր դիրքերի վրա, ունեցանք 2 զոհ,

Տիտանների մենամարտը. «168 ժամ» 

Ներքաղաքական կյանքը գնալով հետաքրքիր ու նաև զվարճալի է դառնում: Երեկ հերթական ուրախության առիթն ընթերցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախօրեի ելույթին` հայտարարել է, թե` «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Տպավորություն

«Պրեստիժ մոթորսի» դիմաց տեղի ունեցած վեճով գործը գտավ իր դատարանը

Քրեական գործ էր հարուցվել Հրաչյա Թորոյանի նկատմամբ: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Հ.Թորոյանը անցյալ տարի հունիսի 15-ի գիշերը Երեւանի Իսակովի պողոտայի վրա գտնվող «Պրեստիժ մոթորս» ՍՊ ընկերության դիմաց վիճել էր Արա Ալվանդյանի հետ: Նա հարվածել էր Արային, նրան պատճառել առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ մարմնական վնաս: Անցյալ

Դեսպանը դժվարանում է մեկնաբանել Ադրբեջանի ագրեսիան. «Ժողովուրդ» 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որը Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը

Ինչպես մարդիկ երես թեքեցին բանկերից. «168 ժամ» 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների (այդ թվում՝ ցպահանջ հաշիվների) մնացորդը 2014 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 894.1 միլիարդ դրամ։ Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը կազմել էր 853.4 միլիարդ դրամ։ Առաջին հայացքից՝ ավանդներն աճել են։ Սակայն իրականում այդպես չէ։ Դրամային ավանդները բացարձակ թվով նվազել են 30.6 միլիարդ դրամով՝ 288.1 միլիարդ դրամից

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը պատմություն է փոքր մարդու ողբերգության մասին. Արամ Շահբազյան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի ցուցադրությունը ֆիլմի ստեղծագործական խումբը կինոթատրոնի ճեմասրահում հանդիպում ունեցավ լրագրողների հետ՝ ներկայացնելով ֆիլմի պատմությունն ու անցած ճանապարհը: Ներկա էին բեմադրող ռեժիսոր Արամ Շահբազյանը, պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը, գլխավոր դերակատար Մարտուն Ղևոնդյանն ու բեմադրող օպերատոր Արթուր Ղարայանը: «Մոսկվիչ, իմ

Կրակոցներ Քանաքեռում. երեքը վիրավոր են. Shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնեց, որ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանության Քանաքեռ բաժնի օպերատիվ խումբն ու Զեյթունի քննչական բաժնի քննչական

Պատգամավորը՝ պատգամավորի մասին

Փետրվարի 5-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած խորհրդաժողովը, որը հայկական արդի քաղաքական մշակույթում աննախադեպ իրողություն էր: Փաստ է, որ խորհրդաժողովը բացառիկ քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն էր, որտեղ հնչեցին կարծիքներ և վերլուծություններ երկրի աղետալի տնտեսական վիճակի մասին ու առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմները: Սպասելի էր, որ նման կայացած և հասարակական մեծ ռեզոնանս ստացած քաղաքական միջոցառումը որոշ

Ինչու է կրճատվել Հայաստանին տրամադրվող գումարը. ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը. Tert.am

Հարց –  Վերջին տարիներին ԱՄՆ–ը օժանդակություն է հատկացրել նաև Լեռնային Ղարաբաղին, սակայն այն դադարեցվել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Պատասխան –   ԱՄՆ ՄԶԳ-ի ականազերծման ծրագիրը 1998թ-ից սկսած զգալի առաջընթաց է ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը ապահովելու հարցում: Այս աշխատանքները կշարունակվեն Մարդասիրական ականազերծման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպության կողմից, և կշարունակվի մինչ 2016թ.:

Ինչո՞ւ են առաջ քաշել Պերմյակովի սակավամտության մասին վարկածը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը լավ հետեւել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանության մեջ մեղադրվող  Վալերի Պերմյակովի հարազատների, ծառայակիցների տված հարցազրույցներին: Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ հարցազրույցներում որեւէ մեկը չի էլ ակնարկել, որ Պերմյակովը հոգեկան խանգարման  կամ սակավամտության ախտանիշ է ունեցել կամ ունի. «Դա առաջինը բացառել է նրա քույրը, հետո՝

Համանախագահները ճկունության կոչ են արել. «Ա1+»

Բռնություն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝  ԼՂ հարցում մշտական կարգավորման հասնելու համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ,որը նրանք արել են Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։ Նրանք կոչ ենք արել ՀՀ ԱԳ նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն: Առաջին իսկ հնարավորության դեպքում

Գայանե Սողոմոնյանը ցրվող դասարանի մասին. «Դպրոցն ու ծնողը պետք է գրագետ աշխատեն»

Քաղաքապետարանի կրթության վարչության պետը հավաստիացնում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է:   Aravot.am-ը  Երեւանի թիվ 132 դպրոցի 5 րդ դասարանի աշակերտի ծնոողներից մտահոգություն էր ստացել այն մասին, որ դպրոցի 5/4 դասարանը պատրաստվում են ցրել: Ընդ որում, ըստ ծնողների, դա արվում է ոչ թե նոր ուսումնական տարվա սկզբից, այլ հենց հաջորդ շաբաթվանից: Դպրոցի տնօրեն Էրիդա

«Արմեն Ռուստամյանի համեմատությունը քաղաքական ինքնասպանություն էր». Վարդան Հակոբյան

Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների ու Արցախի ոստիկանների միջադեպը դեռ շարունակվում է քաղաքական գործիչների քննարկման նյութ մնալ: Այսօր միջադեպին անդրադարձել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննադատել էր Հիմնադիր խորհրդարանին` ապրիլի 24-ին միասնականության փոխարեն քաղաքական շարժումներ անցկացնելու որոշման համար: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը այդ քննադատությանն անդրադարձավ Aravot.am-ի հետ զրույցում: «Պարոն Ռուստամյանը հարցնում է՝ ի՞նչ

«Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսում հրապարակվել է ՀՀ արտգործնախարարի հոդվածը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։ «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը

«Հայէկոնոմբանկը» բարձրացել է, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-ն` իջել

Խոշոր հարկատուների ցանկում բանկերը նախորդ ցանկի համեմատությամբ դիրքերը զիջել են: «Ինեկոբանկ»-ը խոշոր հարկատուների ցանկում այս տարի 52-րդ տեղում է` 2013-ի` 49-րդ տեղի փոխարեն: Չնայած, այս բանկը նախորդ տարի երեք հորիզոնականով տեղը զիջել է, բայց  2014-ին ավելի շատ հարկ է վճարել, քան նախանցյալ տարի: 2014-ին «Ինեկոբանկը» վճարել է 2, 454, 618.5 միլիոն դրամ, 2013-ին` 2 ,

Դեսպան Վարդանյանի աշխատանքային հանդիպումները

Փետրվարի 4-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի և Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նույեն Տե Տաոյի կողմից Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիպմանը։ Դեսպան Վարդանյանը առանձնազրույցներ ունեցավ միջոցառմանը ներկա` Վիետնամի մի շարք նախարարների հետ։ ԱԳ նախարար Բին Մինի հետ

«Գրողի մրցանակը նաև ընթերցողին է պետք». Էդվարդ Միլիտոնյան

«Անշուշտ, հպարտանալու բան է, երբ կենսագրությանդ մեջ նշվում է, որ արժանացել ես, օրինակ, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի և մյուս մեծերի անունները կրող մրցանակների: Միայն նրանց անուններն արդեն պարտավորեցնող են, և չկա մի գրող, որ չցանկանա ստանալ այդպիսի մրցանակ, որովհետև դա, իսկապես, գրողական որակի նշան է»,- այսպես է կարծում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան

  2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից

Արդարադատության նախարարն այցելել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փետրվարի 6-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և խորհրդակցություն անցկացրել գործակալության աշխատակիցների հետ: Նախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները մշտապես կատարելագործման կարիք ունեն: «Հաճելի է արձանագրել, որ Պետական ռեգիստրի գործակալության՝  քաղաքացիների սպասարկման էլեկտրոնային համակարգը բարձր

ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը՝ Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը  շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել  են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031