Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մարդիկ երես թեքեցին բանկերից. «168 ժամ» 

Փետրվար 07,2015 10:09

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների (այդ թվում՝ ցպահանջ հաշիվների) մնացորդը 2014 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 894.1 միլիարդ դրամ։ Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը կազմել էր 853.4 միլիարդ դրամ։

Առաջին հայացքից՝ ավանդներն աճել են։ Սակայն իրականում այդպես չէ։ Դրամային ավանդները բացարձակ թվով նվազել են 30.6 միլիարդ դրամով՝ 288.1 միլիարդ դրամից հասնելով 257.5 միլիարդի։ Արտարժութային ավանդները դրամային արտահայտությամբ աճել են 71.31 միլիարդ դրամով՝ 565.33 միլիարդից հասնելով 636.64 միլիարդ դրամի։

Սակայն հաշվի առնելով փոխարժեքների տարբերությունը սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ իրականում տեղի է ունեցել նվազում։ Որովհետև եթե դիտարկենք դոլարով (քանի որ խոսքը վերաբերում է արտարժութային ավանդներին), ապա սեպտեմբերի վերջին բնակչության ավանդները կազմել են 1 միլիարդ 384 միլիոն դոլար, իսկ դեկտեմբերի վերջին՝ 1 միլիարդ 340.3 միլիոն դոլար։ Այսինքն՝ արտարժութային ավանդների իրական ծավալը վերջին եռամսյակում նվազել է 43.7 միլիոն դոլարով կամ 20.7 միլիարդ դրամով։

Այսպիսով, ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) դեկտեմբերին նվազել են 51.3 միլիարդ դրամով։ Մարդիկ պարզապես գումարը դուրս են բերել բանկերից։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168  ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728