Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը դժվարանում է մեկնաբանել Ադրբեջանի ագրեսիան. «Ժողովուրդ» 

Փետրվար 07,2015 10:18

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որը Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը թուլացնել եւ հակամարտությանը տալ խաղաղ կարգավորում` բանակցությունների սեղանի շուրջ գտնելով խաղաղ լուծում»,- ասաց դեսպանը:

-Հարգելի՛ տիկին Լիչ, 2015թ. սկզբից լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի կերպ չի հանդարտվում, իսկ միջազգային կառույցները, այդ թվում՝ Մինսկի խումբը, բացի հորդորներից, խոսքերից՝ որեւէ քայլ չեն կատարում: Արդյո՞ք նրանց անգործության հետեւանք չէ նաեւ, որ ունենք այս պատկերը:

-Կրկնում եմ՝ Մինսկի խումբը միայն միջնորդ է հանդիսանում: Դա երկու երկրների պատասխանատվությունն է՝ խաղաղության մասին պայմանավորվելու, ու երբ որ պատրաստ կլինեն, Մինսկի խումբը կկարողանա օգնել, օժանդակել, որ այդ պայմանավորվածությանը կարողանան հասնել: Չեմ կարծում, որ Մինսկի խմբի երկրները ոչինչ չեն անում: Անցած տարի երեք երկրներն էլ ջանացին, որպեսզի բարձր մակարդակի հանդիպումներ կայանան: Այնպես որ իրենք իրենց ջանքերը գործադրում են, որպեսզի այս հարցն առաջ տարվի :
Հրապարակումն ամբողջությամբ՝  այսօրվա «Ժողովուրդ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728